Իրադարձային
-ից
-ը
17:32 • 20.03.25Ուկրաինայի քաղաքացիները պետք է մինչև սեպտեմբերի 10-ն օրինականացնեն իրենց կեցությունը կամ լքեն ՌԴ-նՀրամանագրի տեքստում ասվում է. «Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Ուկրաինայի քաղաքացիները, որոնք չունեն ՌԴ-ում գտնվելու (բնակության) օրինական հիմքեր, պարտավոր են մինչև 2025 թվականի սեպտեմբերի 10-ը կամավոր լքել Ռուսաստանի Դաշնությունը կամ կարգավորեն իրենց իրավական կարգավիճակը Ռուսաստանի Դաշնությունում»:
17:16 • 20.03.25Կյանքից հեռացել է Ուկրաինայի առաջին վարչապետը1991 թվականի դեկտեմբերին, որպես Ուկրաինայի վարչապետ, Ֆոկինը հանրապետության նախագահ Լեոնիդ Կրավչուկի հետ ստորագրել է Բելովեժյան համաձայնագիրը ԱՊՀ ստեղծման մասին, որը փաստացի նշանակում էր ԽՍՀՄ-ի լուծարում։
17:05 • 20.03.25Ցերեբրում Ինտելեկտուս․ նոր դասընթացների մեկնարկին ընդառաջ (տեսանյութ)Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալ ուսուցիչների հետ, ստանալ լրացուցիչ տեղեկատվություն թեմաների, ժամանակացույցի և դասընթացի նպատակների վերաբերյալ:
17:04 • 20.03.25Քաղսի-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափումՊարզվել է, որ մոտ 100 մ երկայնքով և 30 մ բարձրությամբ հատվածում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 2 խմ), նաև առկա են թուլացած քարաբեկորներ. անհրաժեշտ է կատարել հարկադիր քարաթափում:
17:00 • 20.03.25Վերջին երեք օրում ՄԻՊ-ը հյուրընկալվել է մի շարք լրատվամիջոցների, բայց ժամանակ չի ունեցել հանդիպելու արցախցի Տիգրան Ուլուբաբյանի հետ. Բեթղեհեմ ԱրաբյանԱյսօր՝ ճեպազրույցում, ՄԻՊ-ն իրազեկեց, որ Ուլուբաբյանի դեպքով պատկան մարմիններից բացատրություններ է խնդրել, ըստ ընթացակարգի, որպեսզի հասկանա, և գնահատական տա Ուլուբաբյանի դեպքին։
16:43 • 20.03.25Վանա լճի ջրի մակարդակի նվազումը բացասաբար է ազդում կենդանական աշխարհի վրաՋրի մակարդակի նվազման հետևանքով ի հայտ են եկել մանրէներ, որոնք նախկինում ստորջրյա են եղել և այժմ այդ տարածքները պարունակում են բազմաթիվ բակտերիաներ, միկրոօրգանիզմներ և այդ առումով թռչունների համար անփոխարինելի վայր են։
16:38 • 20.03.25Քննարկվել են YoHealth-ի միասնական Medical ID համակարգի իրագործման հնարավորությունները (տեսանյութ)Սեմինարի ընթացքում քննարկվել է YoHealth հավելվածում միասնական Medical ID համակարգի ներմուծման և ոլորտի վրա դրա դրական ազդեցության հնարավորությունները։
16:12 • 20.03.25Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղով պայմանավորված՝ որոշ փողոցներ փակ կլինենՀորդորում ենք մեքենաները կայանել մարզադաշտից հեռու, չկայանել երկրորդ գծում և չխախտել երթևեկության կանոնները։
16:10 • 20.03.25Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը նշանակվել է Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, ազատելով Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրենի պարտականություններից, սույն թվականի մարտի 25-ից նշանակվել է Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ։
15:51 • 20.03.25Հրդեհ` ԵղեգնաձորումԴեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
15:27 • 20.03.25Նոր արշավ IDBank-ից` հաճախորդների օրվա կապակցությամբ (տեսանյութ)Կարևոր է հիշել, որ եթե նախկինում առցանց ներդրված ավանդների տոկոսադրույքները մասնաճյուղում ներդրվածների համեմատ ավելի բարձր էին 0,3%-ով, ապա այս արշավի շրջանակում հավելյալ 0,3%-ով ավելի տոկոսադրույք չի գործի։
15:26 • 20.03.25Երևանում օտարերկրացի մի խումբ անձինք ծեծի են ենթարկել Եգիպտոսի քաղաքացունՈստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
15:03 • 20.03.25Ապօրինի վաճառված 15 հա անտառը չվերադարձվեց Ծաղկաձորին․ տեղում Radisson հյուրանոց կկառուցվի. Hetq.am«Քեյջիէմ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքն այդ տարածքի նկատմամբ գրանցվել է 2023թ․ օգոստոսի 14-ին կնքված առքուվաճառքի տարաժամկետ վճարման պայմանագրի հիման վրա։ 2023 թ․-ին հիմնադրված ՍՊԸ-ի միակ բաժնետերը Թանգինե Տեր-Պողոսյանն է։ Ընկերության բաժնետոմսերը նրան է փոխանցվել Միքայել Կոնստանտինի Մանուկյանից։
14:51 • 20.03.25Ռուբեն Մխիթարյանը դադարեցրել է քարոզարշավը Գյումրիում` Երևան գնալու և հարցաքննության ներկայանալու համարՌուբեն Մխիթարյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ իրեն կանչել են Քննչական կոմիտե:
14:38 • 20.03.25Հայաստանը ՄԱԿ-ում կունենա պաշտպանության հարցերով կցորդՀՀ կառավարությունը կարևորում է ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների վարչության (DPO) հետ համագործակցության խորացումը, ինչը կնպաստի ՀՀ խաղաղապահ ուժերի կարողությունների բարձրացմանը։
