Իրադարձային
-ից
-ը
08:12 • 14.03.25ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
23:41 • 13.03.25Երևանում թիվ 15 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը վրшերթի է ենթարկել հետիոտնինԴեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։
21:44 • 13.03.25Կոտայքի մարզում բախվել են Երևան-Չարենցավան երթուղու «Գազել»-ը, «Mercedes»-ը և կայանված «Նիվա»-նՎթարի հետևանքով, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
20:48 • 13.03.25Արդեն պարզ է, թե ինչու էր ԱԳ նախարարի կարգավիճակ ունեցողը, ձեռքը գրպանը դրած, ինքնագոհ ու հեգնանքով խոսում լրագրողների հետ․ Տիգրան ԱբրահամյանՀանձնարարությունը գերազանց կատարել են, ադրբեջանական նախապայմաններն ու հոխորտանքներն ընդունել ու գոհ-գոհ ման են գալիս:
20:19 • 13.03.25Արդեն կարելի է որպես փաստ արձանագրել, որ ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ադրբեջանաթուրքական ռեժիմին․ Ռուբեն ՄելիքյանՓաշինյանն էլ իր հերթին հայտարարեց, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի համար համաձայնեցրել է Ադրբեջանի հետ նախկինում չհամաձայնեցված երկու կետերը։
18:55 • 13.03.25Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք․ Փաշինյան (տեսանյութ)«Գերիների հարցով Բաքվի հետ դեռ համաձայնություն չկա, բայց մենք խնդրի մասին բարձրաձայնում ենք»,-ասաց նա։
18:18 • 13.03.25Մեզ մեր ավագ եղբորից «Օրեշնիկի» հրթիռներ են պետք․ Լուկաշենկոն՝ ՊուտինինԲելառուսը ներկայումս արտադրում է «Օրեշնիկի» արձակման կայաններ և սպասում է Ռուսաստանի Դաշնությունից հրթիռներին:
17:45 • 13.03.25Ավինյանին ու հորը թող բերեն այստեղով անցկացնեն. վարորդները բողոքում են Հրազդանի կիրճի ճանապարհից (տեսանյութ)Այս ճանապարհը մի քանի ամսվա մեջ արդեն չորրորդ անգամն է քանդվում: Հիմնական պատճառն ասֆալտի որակն է. պնդում է ավագանու ընդդիմադիր անդամն ու հավելում՝ նմանատիպ դեպքերում խնդրի լուծումը «Վեոլիա ջուր»-ը միշտ գցում է քաղաքապետարանի վրա, Ավինյանի ղեկավարած գերատեսչությունն էլ՝ հակառակը
17:12 • 13.03.25Հրդեհ` Տանձուտ գյուղում. այրվել է մոտ 700 հակ կուտակած անասնակերԴեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար:
16:55 • 13.03.25Տեղաշարժման դժվարություններ ունեցող ընտրողները կարող են փոխել իրենց քվեարկության վայրը. ԿԸՀՄատչելի ընտրական տեղամասերի ցանկը հրապարակված է ԿԸՀ կայքում։
16:11 • 13.03.25Ռուբեն Վարդանյանը դադարեցրել է հացադուլը (աուդիոուղերձ)Այսօրվա ձայնային ուղերձում նա մասնավորապես նշում է, որ իր հացադուլը ոչ միայն բողոքի, այլև անարդար դատավարության և ընդհանուր իրավիճակի վրա ուշադրության հրավիրելու միջոց էր:
15:34 • 13.03.25Եվրախորհրդարանն ընդունեց Բաքվում պահվող հայերի վերաբերյալ հրատապ բանաձևըԱրձագանքելով ադրբեջանական իշխանությունների՝ ՄԱԿ-ի կառույցները և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակները փակելու որոշմանը՝ բանաձևը խստորեն դատապարտում է այս քայլը և համարում, որ սա լրջորեն խոչընդոտում է միջազգային մարդասիրական ջանքերին ու մոնիթորինգի մեխանիզմներին։
15:21 • 13.03.25Թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են Մատենադարան, ծանոթացել հայկական գորգագործությանը, գինեգործությանը և կոնյակագործությանըՄեդիատուրի մասնակիցներն այցելել են Հայաստան-Թուրքիա պետական սահմանի «Մարգարա» անցակետ, որտեղ ծանոթացել են գործարկման ենթակա անցակետի հնարավորություններին։
15:14 • 13.03.25Նոր Խարբերդի տներից մեկի հողամասում առաջացած հրդեհը մարելուց հետո հայտնաբերվել է մոխրացած դիՀրշեջները մարել են սեփական տան տարածքում եղած չոր խոտում ու եղեգներում առաջացած հրդեհը, որտեղ էլ հայտնաբերել են մոխրացած դի:
14:32 • 13.03.25Վա՜յ, վա՜յ, վա՜յ, եթե մտածում են՝ բուժաշխատողներին ստիպում եմ, որ ընտրեն Սարիկին, թող իրավապահ մարմիններին դիմեն. Անահիտ ԱվանեսյանԱնդրադառնալով իր Գյումրի մեկնելուն՝ ՔՊ-ի թիմի հետ և Գյումրիում դրամահավաքին մասնակցելուն, նախարարն ասաց. «Կիրակի օրն եմ գնացել Գյումրի, ոչ աշխատանքային օրով: Այո, մասնակցել եմ քարոզարշավի համար դրամահավաքի: Կներեք՝ նախարարը և կառավարությունը նենց քաղաքական մարմին են և չեն կարող լինել ապաքաղաքական: Բայց բացառվում է նման հրահանգ, որևէ ուղղորդում, որովհետև դրա կարիք չկա էլ»:
