Իրադարձային
-ից
-ը
14:06 • 13.03.25Մենք պայքարել ու պայքարելու ենք մեր պատմական հայրենիք հավաքական վերադարձի համար. Արցախի պատգամավորների մասնակցությամբ Շվեյցարիայի դեսպանատան առջև հավաք է ընթանումՀայաստանում Շվեյցարիայի դեսպանատան դիմաց շնորհակալական հավաքի ժամանակ Արցախի ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը շատ կարևորեց այս որոշումը։
13:39 • 13.03.25Թրամփի հատուկ բանագնացի ինքնաթիռը վայրէջք է կատարել «Վնուկովո»-ում (տեսանյութ)ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ բանագնացը պատրաստվում է համոզել Ռուսաստանին ստորագրել Ուկրաինայի հետ 30-օրյա հրադադարի մասին համաձայնագիրը:
13:37 • 13.03.25«Վերին աստիճանի անդաստիարակ, անշնորհք և ոչ արհեստավարժ». Արարատ Միրզոյանը վիրավորեց լրագրողներինԼրագրողներն էլ հակադարձեցին, թե նախարարն ագրեսիվ է ու չի շփվում լրագրողների հետ, դրա համար էլ այդպես է լինում:
13:00 • 13.03.25Իսրայելն անսահմանափակ ժամանակով օկուպացված կպահի Սիրիայի հարավ-արևմուտքը«Իսրայելական բանակը պատրաստ է անսահմանափակ ժամանակ մնալ Սիրիայում։ Մենք կպահենք Հերմոնում անվտանգության տարածքը և կհամոզվենք, որ Սիրիայի հարավում անվտանգության ամբողջ գոտին ապառազմականացված է և զերծ զենքից ու սպառնալիքներից», - ասել է Իսրայել Կացը չորեքշաբթի Հերմոն կատարած այցի ժամանակ:
12:52 • 13.03.25Ձեր աչքը չի ծակո՞ւմ, 100 դրամով հող են վաճառում, որտեղ ծիծաղելու գնով վաճառքի հող տեսնենք, այդ համայնքների հետևից ենք ընկնելու. Նիկոլ ՓաշինյանՈրտեղ ծիծաղելու գնով հողեր են դրված վաճառքի, հրապարակային ասում եմ՝ կանգնեցրե՛ք, եթե չկանգնեցնեն համայնքները, չգիտեմ՝ ոնց կհնչի, համայնքների հետևից ենք ընկնելու:
12:44 • 13.03.25Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՄարզերում մարտի 13-ի ցերեկը, 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
12:44 • 13.03.25Ֆրանսիայի խորհրդարանը կողմ է քվեարկել ՌԴ սառեցված ակտիվների առգրավմանըՖրանսիայի Ազգային ժողովն ընդունել է Ուկրաինային օգնությունն ավելացնելու մասին բանաձև, որի շրջանակում առաջարկվում է առգրավել ռուսական սառեցված ակտիվները։ Հանդիպումը հեռարձակվել է խորհրդարանի ստորին պալատի կայքում։
12:29 • 13.03.254․3 մլն եվրո՝ Բելգիայում ՀՀ դեսպանության նոր շենքի համար. Hetq.amեսպանության ներկայիս շենքը ձեռք է բերվել 2005 թվականին, չունի ավտոկայանատեղի։ Շենքի էլեկտրահաղորդակցության, կապի, ջեռուցման համակարգերի փոփոխություններն ու սպասարկումը, ըստ Արտգործնախարարության, բարդություններ են առաջացնում:
12:20 • 13.03.25Ես չեմ կարող ամեն օր զանգել ու ասել՝ երեկ, որ հանձնարարեցի, արվո՞ւմ է, թե՞ չի արվում. Փաշինյանը նկատողություն արեց կառավարության անդամներին (տեսանյութ)«Ինձ ասեք՝ ե՞րբ է, ի՞նչ է, ո՞նց է։ Ես չեմ կարող ամեն օր զանգել ու ասել՝ երեկ, որ հանձնարարեցի, արվո՞ւմ է, թե՞ չի արվում։ Այս ռեժիմով աշխատել չի լինի, ինձ կոնկրետ պատասխան կտաք»,-նշեց Փաշինյանը։
11:43 • 13.03.25Լեհաստանի նախագահն ԱՄՆ-ին կրկին կոչ է արել իր տարածքում միջուկային զենք տեղակայել«ՆԱՏՕ-ի սահմանները շարժվել են դեպի արևելք 1999 թվականին, ուստի 26 տարի անց պետք է լինի նաև ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների տեղափոխում դեպի արևելք: Դա ինձ համար ակնհայտ է: Կարծում եմ, որ ոչ միայն ժամանակն է, այլ ավելի անվտանգ կլիներ, եթե այդ զենքերն արդեն այստեղ լինեին»,- ասել է Դուդան Financial Times-ին տված հարցազրույցում:
11:32 • 13.03.25Յուրի և Արթուր Սաքունցները սահմանել են համաշխարհային նոր ռեկորդներ՝ ճկույթով և ատամներով ուղղաթիռ քաշելով (տեսանյութ)Յուրի Սաքունցը ձեռքի մեկ ճկույթով քաշել է ուղղաթիռ՝ ընդլայնելով մարդկային հնարավորությունների սահմանները: «Նախկինում ավելի ծանր բաներ եմ քաշել՝ 60 տոննա կշռող վագոն, 40 տոննա կշռող տանկ, բայց այս դեպքում լրիվ ուրիշ ֆիզիկական ուժի գործադրում էր պետք, քանի որ ուղղաթիռի հավասարակշռությունը լրիվ ուրիշ է»,- նշել է նա։ Յուրին նաև հայտնել է, որ իր ռեկորդային կարիերան մտադիր է ավարտել 80 տոննա կշռող ինքնաթիռ քաշելով:
11:19 • 13.03.25Նիդեռլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է հայ-ադրբեջանական սահման«Պատիվ է հյուրընկալել Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպին, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին և Հայաստան այցելած պատվիրակությանը»,-նշված է դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում։
11:10 • 13.03.25Լուկաշենկոն պաշտոնական այցով ժամանել է ՄոսկվաՆա բանակցություններ կվարի ՌԴ նախագահի հետ: Երկու երկրների ղեկավարները կքննարկեն ինտեգրման հեռանկարները և արդի միջազգային խնդիրները, Միութենական պետության ներսում ինտեգրացիոն փոխգործակցության հեռանկարները, ինչպես նաև միջազգային օրակարգի արդի թեմաներ:
11:03 • 13.03.25Շենգավիթում կանխվել է նռնակներ պայթեցնելու փորձըՏեղում պարզվել է, որ 28-ամյա Նարեկ Մ.-ն, ձեռքում պահելով նռնակներ, պահանջել է, որ ոչ ոք չմոտենա իրեն՝ անընդհատ կրկնելով, որ «գրավի տունը պայթեցնելու է, քանի որ քեռի Հովոն պետք է պատասխան տա»:
10:37 • 13.03.25Եթե կշեռքի մի նժարին դնում ենք բնակարանի սերտիֆիկատը, մյուսին՝ բնակվարձը, բալանս չի լինում. մարդիկ չեն օգտվելու բնակապահովման ծրագրից. Լիաննա Պետրոսյանը՝ արցախցիների սոցիալական աջակցության ծրագրի կրճատման մասին«Երկարաժամկետը բնակապահովման ծրագիրն է, որն այս պահին էլ գործում է, որին մեր հայրենակիցները դիմում են և սերտիֆիկատ են ստանում։ Նախարարությունը զուգահեռ իրականացնում է նաև բնակապահովման պետական աջակցության ծրագիրը»,- ասել էր Մանուչարյանը:
