Իրադարձային
-ից
-ը
17:34 • 12.03.25Երկրաշարժ՝ Երևան քաղաքից 13 կմ հարավ-արևմուտքԵրկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում և Կոտայքի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
17:23 • 12.03.25«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իր պատրաստակամությունն է հայտնում բնական գազի հնարավոր օրինախախտումների քննության ընթացքում համագործակցել ՀՀ քննչական կոմիտեի և այլ իրավապահ մարմինների հետ՝ ցուցաբերելով անհրաժեշտ մասնագիտական աջակցությունՀաշվի առնելով վերոգրյալը՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հիշեցնում է, որ մշտապես իրականացնում է սպառողների կողմից բնական գազի մատակարարաման և օգտագործման կանոնների պահպանության նկատմամբ հսկողություն, և պարբերաբար բացահայտում է բնական գազի օգտագործման կանոնների խախտումներ: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հորդորում է իր բաժանորդներին հետամուտ լինել բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների դրույթների պահպանմանը և զերծ մնալ առևտրային հաշվառքի սարքերի նկատմամբ որևէ ներգործությունից կամ շրջանցումից։
17:08 • 12.03.25Մանե Թանդիլյանը դադարեցնում է հացադուլը՝ Ռուբեն Վարդանյանի ընտանիքի խնդրանքովԱյս մասին Թանդիլյանը հայտարարել է Ազատության հրապարակում լրատվամիջոցների հետ տեղի ունեցող ասուլիսի ընթացքում
17:00 • 12.03.25Մոսկվա-Երևան չվերթը հետաձգվել է. ավելի քան 200 ուղևոր արդեն 1 օր է՝ մնացել է «Վնուկովո»-ում (տեսանյութ)Boeing 767-ը պետք է օդ բարձրանար երեկ ժամը 21:40-ին, սակայն թռիչքը նախ հետաձգվել է 3 ժամով, իսկ հետո՝ 5 անգամ անընդմեջ։ Կատաղած ուղևորները բողոքում են, որ ավիաընկերությունը ոչ մի բացատրություն չի տալիս։ Նրանց խոստացել էին, որ չվերթը կիրականացվի այսօր ժամը 15:00-ին, սակայն թռիչքը կրկին հետաձգվել է։ Մեկնումը տեղափոխվել է 21:50-ին, բայց սա միանշանակ չէ։
16:38 • 12.03.25Ավստրիայում քույրն ու եղբայրը 2 տարվա տարբերությամբ զոհվել են նույն վայրում, նույն հանգամանքներում, նույն մակնիշի և գույնի մեքենաներումՎթարը տեղի է ունեցել Նիդերնոյկիրխեն փոքր համայնքում։ Տղամարդը մեքենան վարում էր հարթ ճանապարհի վրա. նա, ըստ երևույթին, հանկարծակի շրջվել է դեպի հանդիպակաց ճանապարհը և մխրճվել բեռնատարի մեջ: Երկու մեքենաներն էլ ընկել են ձորը։ Բեռնատարի վարորդը ստացել է թեթև վնասվածքներ, իսկ Hyundai-ի վարորդը մահացել է։
16:22 • 12.03.25Վարորդներն այս ամիս նախորդ ամսվա կատարած աշխատանքի համար դեռ աշխատավարձ չեն ստացել, էլ ուր մնաց դիմում գրեն, ազատվեն աշխատանքից. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակՀիշեցնենք, որ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը հայտնել էր, որ 50 վարորդ, ստանալով նախորդ ամսվա աշխատավարձը, տեսնելով, որ վարձատրվել են ակնկալվող գումարից պակաս չափով, դիմում են գրել և հեռացել աշխատանքից:
16:16 • 12.03.25Մարզահամերգային համալիր տանող ստորգետնյա անցումն անմխիթար վիճակում է. քաղաքացին ահազանգել էՖեյսբուքյան օգտատեր Նունե Ավետիսյանը հրապարակել է դեպի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր տանող ստորգետնյա անցման լուսանկարները
16:13 • 12.03.252025 թ-ի փետրվարին Հայաստան է այցելել 117,372 զբոսաշրջիկ2025 թ․ փետրվար ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (39 %), Վրաստանից (15%) և Իրանից (8%):
15:59 • 12.03.25Արարատի մարզում «Աուրա» գիշերային ակումբի մոտ քաղաքացիների և անվտանգության աշխատակցի միջև տեղի ունեցած վիճաբանnւթյունը վերածվել է ծեծկռտnւքիԳևորգ Մ․-ն և Հրանտ Թ․-ն նշված վայրից ձերբակալվել և «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ բերվել են ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ տարված բացատրական աշխատանքների արդյունքում վերջիններս խոստովանել են կատարվածը ու նրանից Հրանտ Թ․-ն ոստիկաններին է ներկայացրել գազային ատրճանակ, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:
15:52 • 12.03.25Կարևորում ենք ՀՀ պետական մարմինների և համահայկական կառույցների ջանքերի մեկտեղումը՝ Բաքվում պահվող հայերի ազատ արձակմանը հասնելու համար. Գերագույն Հոգևոր ԽորհուրդԱկնհայտ է, որ Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների բացահայտ խախտումներով ընթացող դատավարությունը ուղեկցվում է գերիների խոշտանգումով և անմարդկային վերաբերմունքով։
15:47 • 12.03.2550 վարորդ, ստանալով նախորդ ամսվա աշխատավարձը, տեսնելով, որ վարձատրվել են ակնկալվող գումարից պակաս չափով, դիմում են գրել և հեռացել աշխատանքից. Մանուկ ՍուքիասյանԽոսքը ZHONG TONG ավտոբուսների վարորդների մասին է։ Ըստ ահազանգող վարորդների՝ կապ չունի, 07։00 ես ավտոբուսով դուրս գալիս հավաքակայանից, թե ասենք՝ 07:25, միեւնույնն է, դարպասի մոտ ֆիքսվում է 07։55, ինչի արդյունքում ժամավճարը նվազում է:
14:41 • 12.03.25Շոու է, ակնհայտ է՝ այդ մարդկանց պատրաստի տեքստերը տվել են, որ խոսեն այդպես. Մեսրոպ Առաքելյանը՝ Ռուբեն Վարդանյանի դեմ «ցուցմունք» տված հայերի մասինԱռաքելյանը նշեց, որ անձամբ չի ճանաչում այդ մարդկանց, բայց այդ մարդկանց վարքագիծն ադեկվատ չէ:
14:23 • 12.03.25PORT88-ի խաղարկության հաղթողը ստացավ իր մրցանակը՝ դեպի Աբու Դաբի 3 անձի համար նախատեսված ուղևորություն և մուտքի հնարավորություն հանրահայտ Ferrari Park (տեսանյութ)«Խաղարկության խոստացված ամփոփումը տեղի է ունեցել դեռ դեկտեմբերի 31-ին, սակայն քանի որհաղթողը երկրում չէր, վաուչերի հանձնումը տեղիունեցավ հիմա՝ 2,5 ամիս հետո»,- ասաց PORT88-ի հիմնադիր Մարինե Մկրտչյանը:
14:21 • 12.03.25Սահմանադրությունը փոխելուն դեմ է քաղաքացիների ավելի քան 59,6%-ը, մի քանի դրույթին կողմ՝ 18,4%-ը. հարցումՆշենք, որ անցկացվել են հեռախոսային հարցումներ, հարցվողների քանակը 1,100 մարդ է եղել, հետազոտության անցկացման ժամանակահատվածը եղել է փետրվարի 27-ից մարտի վեցը:

