Իրադարձային
-ից
-ը
12:54 • 08.03.25Հետցնցումային ակտիվությունը որոշ ժամանակ կշարունակվի․ արդեն արձանագրվել է 45 հետցնցում․ ՆԳՆԺամը 12։30-ի դրությամբ ՆԳՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն Գյումրի և Արթիկ քաղաքներից ստացվել է 2 ահազանգ։
12:45 • 08.03.25Մեզ՝ բոլորիս, ցնցել է Ռուբեն Վարդանյանի ձայնագրությունը, հուսամ նաև մտածումի, վերագնահատելու, հասկանալու առիթ է տվել. Բագրատ ՍրբազանՆրա խոսքով՝ մարդիկ եղան, որ սկսեցին քննարկել, թե ինչպիսին էր, որտեղ էր, երբ էր, ինչ կերպով էր այդ ձայնագրությունը և այլն, բոլոր ձևերի և այլնի մասին:
12:38 • 08.03.25Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովՄարզերում մարտի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ
12:34 • 08.03.25Մասնակի փլուզում՝ ԳյումրիումԸստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Արդյոք փլուզումը կապ ունի այսօր տեղի ունեցած երկրաշարժի հետ, պարզվում է:
12:14 • 08.03.25Գյումրիում նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 15-իցՀիշեցնենք, որ մարտի 30-ին Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությանը մասնակցելու հայտ է ներկայացրել 6 կուսակցություն և կուսակցությունների 3 դաշինք։
12:09 • 08.03.25Օրվա հերոսները հաղթանակի խորհրդանիշներ՝ լեգենդար կանայք են․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր, ի սրտե շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ, մաղթում եմ առողջություն և ընտանեկան ջերմություն:
11:37 • 08.03.25Հրդեհ՝ Երևանում․ ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկՀրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
11:21 • 08.03.25Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 9 կմ հյուսիս․ հետցնցումՀիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Հայաստանում 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
11:13 • 08.03.25Հայ կնոջ անձնուրաց նվիրումն ընտանիքին անվերջ մեծարանքի է արժանի․ Արամ ԱզատյանՍիրելինե՛րս, ձեր բարի ժպիտի և համբերատար բնավորության ներքո այնքան մեծ ուժ կա: Ձեր սերն ու անսպառ լավատեսությունը մեզ յուրաքանչյուր օր նորովի, երջանիկ ապրելու հնարավորություն է տալիս:
11:03 • 08.03.25Կանանց դերն անգնահատելի է հասարակության զարգացման բոլոր ոլորտներում. ՄԻՊՈրպես Մարդու իրավունքների պաշտպան՝ առանձնակի ուշադրություն եմ դարձնում կանանց իրավունքների պաշտպանությանը, բռնության կանխարգելմանը և այն հաղթահարելու գործընթացին, կանանց տնտեսական հզորացմանը, հասարակական և քաղաքական կյանքում մասնակցության խթանմանը: Մեր նպատակն է` ձևավորել իրավահավասարության վրա հիմնված հասարակություն, որտեղ յուրաքանչյուր կին կունենա արժանապատիվ պայմաններ իր ներուժը լիարժեք իրացնելու համար։
11:00 • 08.03.25Գեղակերտ գյուղի սկզբնամասում «Mercedes»-ը բախվել է էլեկտրասյանը, կոտրել այն, այնուհետև բախվել է ճանապարհին կից կառուցված քարե պարսպին և կողաշրջվել․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՎթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։
10:50 • 08.03.25Գյումրիում շատ ուժեղ երկրաշարժ զգացվեց, լավ ցնցեց․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Հայաստանում 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
10:33 • 08.03.25Ժամը 10:20-ի դրությամբ երկրաշարժի հետևանքով տուժածների և վնասների վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել. ՆԳՆՆԳՆ Փրկարար ծառայությունը ՏԻՄ-երի հետ այս պահին իրականացնում է միջոցառումներ՝ տեղի ունեցած երկրաշարժի հնարավոր վնասների հայտնաբերման ուղղությամբ։
10:11 • 08.03.25Հայրական մեր հորդորն է, որ կանայք նույն հոգատարությամբ ու նախանձախնդրությամբ շարունակեն սրբազան մեր արժեքներով ու ավանդներով սնել ու կրթել ազգիս զավակներին․ ՎեհափառԱղոթք ենք բարձրացնում առ Փրկիչ մեր Տերը, որ օրհնի ձեզ, սիրելի տիկնայք և օրիորդներ, հաստատուն ու աներեր պահի ձեր հավատքն ու հայրենասիրությունը, պարգևի երջանկություն և նորանոր ձեռքբերումներ անձնական կյանքում և բոլոր բարի գործերում։ Խաղաղություն, բարօրություն ձեզ և ձեր ընտանիքներին, մեր հայրենիքին և համայն ժողովրդին՝ ի սփյուռս աշխարհի։
09:50 • 08.03.25Հայաստանում 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելԷպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
