Իրադարձային
-ից
-ը
17:41 • 07.03.25Շիրակում սառցաբեկորը կամրջից պոկվել և ընկել է ընթացող «Lexus»-ի վրա․ կա վիրшվորՇիրակի մարզի բնակիչ 25-ամյա Շիրին Հ․-ն տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
17:37 • 07.03.25ԱԺ կին պատգամավորներն ու կին աշխատողները մարտի 8-ի առթիվ կպարգևատրվեն 70 հազար դրամի չափովԿարգադրությամբ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին հանձնարարվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը:
17:30 • 07.03.25«Ավրորա»-ի հավակնորդներից Սայիդա Ղուլամ Ֆաթիման մտադիր է մեկնել Բաքու և ներկա լինել Ռուբեն Վարդանյանի «դատավարությանը»«Հեշտ է հեռվից դատապարտել անարդարությունը, մինչդեռ իրական փոփոխությունը գործողություն է պահանջում: Այդ իսկ պատճառով ես որոշել եմ մեկնել Բաքու՝ ներկա գտնվելու Ռուբեն Վարդանյանի դատական լսումներին: Խնդրում եմ միացեք ինձ՝ ցույց տալու ձեր համերաշխությունը ինչպես կարող եք»,- գրել է իրավապաշտպանը:
17:22 • 07.03.25Սաուդյան Արաբիան հաստատել է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները հաջորդ շաբաթ կհանդիպեն ՋիդդայումՄարտի 6-ին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները մտադիր են հանդիպում անցկացնել Սաուդյան Արաբիայում՝ քննարկելու ուկրաինական հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր։
17:14 • 07.03.25Սիրիայի նոր իշխանությունները գործողություն են սկսել Ասադի կողմնակիցների դեմ. կան տասնյակ զոհեր«Սիրիայի ծովափնյա Լաթաքիա և Տարտուս նահանգների քաղաքներում, գյուղերում և լեռներում անվտանգությունը վերականգնելու գործողությունն ուղղված է Ասադի զինյալների և նրանց դեմ, որոնք աջակցում են այդ ուժերին», - SANA պետական լրատվական գործակալությանը հայտնել է անվտանգության պաշտոնյան:
16:39 • 07.03.25Երևան-Գյումրի ճանապարհի Հոռոմի խաչմերուկում ճանապարհը չզիջելու համար վարորդների միջև ծեծկռտուք է տեղի ունեցելԿահավորումը ևս անբավարար է, գիշերային ժամերին բացակայում են հատուկ լուսային փարոսիկները, անհրաժեշտ պարագաները:
16:31 • 07.03.25Երկքաղաքացիներին ազգային վարորդական վկայական կտրամադրվի պարզեցված ընթացակարգովԱյս բարեփոխումները միտված են հանրային անվտանգության ամրապնդմանը և անվտանգային մշակույթի զարգացմանը՝ ապահովելով վարորդական վկայականների տրամադրման առավել պարզեցված և արդյունավետ գործընթաց։
14:45 • 07.03.25Զելենսկիի ոճաբանը բացատրել է՝ ինչու Ուկրաինայի նախագահը Թրամփի մոտ կոստյումով չի գնացել«Սա (եռաժանիքը) Ուկրաինայի ազգային խորհրդանշանն է և անկախության խորհրդանիշը: Նրա ոճը սահմանում է 21-րդ դարում առաջնորդության չափանիշները, քանի որ նա ուժեղ անհատականություն է», - բացատրել է դիզայները:
14:28 • 07.03.25Ավինյանի և Արաբկիրում կառուցապատողի միջև ենթադրյալ քավոր-սանիկական հարաբերությունների մասին պնդումները չեն համապատասխանում իրականությանը. խոսնակՆշված հողատարածքը Երևանի գլխավոր հատակագծով և Արաբկիր թաղային համայնքի գոտիավորման նախագծով ներառված է բազմահարկ բազմաբնակարան շենքերով բնակելի կառուցապատման գոտում։
14:17 • 07.03.25Երևանում բախվել են «Lexus»-ն ու բեռնատարըՎթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների և տեղում շտապօգնության բժիշկների կողմից բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը:
14:08 • 07.03.25Բելլա Բաբախանյանը ցանկացած պահի կարող է ներկայանալ և ծանոթանալ բելառուսական կողմին արված հարցման հայտագրին․ ԱԳՆԵրեկ ՀՀ քաղաքացի Բելլա Բաբախանյանն, անդրադառնալով ՀՀ ԱԳՆ կողմից իր վերաբերյալ արված հարցմանը, նշել է, որ, եթե կարելի է, կցանկանար տեսնել այդ փաստաթղթերը՝ հարցումն ու պատասխանը:
14:01 • 07.03.25Հիվանդանոցում գտնվող Հռոմի պապն աուդիոուղերձով դիմել է հավատացյալներին«Ամբողջ սրտով շնորհակալություն եմ հայտնում Սուրբ Պետրոսի հրապարակից՝ իմ առողջության համար կատարած աղոթքների համար։ Ես, գտնվելով այստեղ, ձեզ հետ եմ։ Թող Աստված օրհնի ձեզ, և Սուրբ Աստվածածինը պահպանի ձեզ։ Շնորհակալություն», - ասել է պոնտիֆիկոսն իսպաներեն։ Ուղերձը հեռարձակվել է Սուրբ Պետրոսի հրապարակում՝ առավոտյան աղոթքի ժամանակ:
13:00 • 07.03.25Ծանր էր լսել Ռուբեն Վարդանյանի ուղերձը մեկուկես տարի անց. հուսամ՝ մի շարք ստահակներ այս ուղերձից հետո կվերաիմաստավորեն իրենց մտքերը. Մեսրոպ ԱռաքելյանԱռաքելյանը հույս հայտնեց, որ լսելով Ռուբեն Վարդանյանի պայքարի կոչը Բաքվի բանտից, մեր հասարակությունը կարթանա այն իրավիճակից, ինչ որ կա:
12:17 • 07.03.25Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանաՄարզերում մարտի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը 7-12-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
12:08 • 07.03.25Ալվա՛րդ, խնդրում եմ ինձ ներեք. Ռուբեն Վարդանյանը՝ Դավիթ Մանուկյանի կնոջըՆաև ուզում եմ առանձին ներողություն խնդրել բոլոր երեխաներից, որոնք զրկվեցին իրենց հայրենիքից, որ չկարողացա անել ամեն ինչ, ինչ կարող էի և պետք է անեի, որպեսզի դա տեղի չունենար:
