Իրադարձային
-ից
-ը
14:06 • 06.03.25Փոխանակ պարոն Ծառուկյանի գործը մի փոքր գնահատեք, դրել ինչեր եք քննարկում, ի վերջո նա այդ գործն արել է ձեր փոխարեն. Բելառուսից վերադարձած բլոգերը՝ ԱԳ նախարարին (տեսանյութ)Հիշեցնենք, որ Բելլա Բաբախյանը կալանավորվել էր Բելառուսում հակաադրբեջանական քարոզչության համար և Գագիկ Ծառուկյանի ջանքերով վերադարձավ Հայաստան:
13:21 • 06.03.25Հիմա էլ բանակից ազատվելու համար մարդիկ գործարան չբացեն. «Фабрика звезд». Փաշինյանը՝ օտարեկրյա ԲՈՒՀ-երում սովորելու մասին (տեսանյութ)Փաշինյանը հարց տվեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին. «Այս ուղղութամբ մենք տարկետում տալո՞ւ ենք զինծառայությունից»:
13:20 • 06.03.25Ջրվեժի միջնակարգ դպրոցից 13-ամյա աշակերտը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցԴեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները:
12:40 • 06.03.25Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը թռիչքից 40 րոպե անց վերադարձել է «Վնուկովո» օդանավակայանՈւղևորը նշեց, որ իրենց այժմ տեղափոխել են նույն ավիաընկերության մեկ այլ ինքնաթիռ, որով էլ կվերադառնան Երևան։ Թռիչքը դեռ չի կայացել։
12:25 • 06.03.25Եթե դնենք վարչապետի կապած ժամացույցում քանի ադամանդ կա տեղադրած, միլիարդներով դիտում կունենա, բայց իրենց համար ենթակառուցվածք ստեղծենք, չեն նայի. Փաշինյան (տեսանյութ)«Հիմա այս ամեն ինչը ոչ ոքի չի հետաքրքրում, հիմա բոլորին հետաքրքրում է, որ վարչապետն այս ժամացույցը կապել է, ով որտեղից է գողացել, քանի հատ ադամանդի քար կա մեջը, ինչ միջուկային ռեակտոր է տեղարդված և այդպես շարունակ: Սենց մի հատ բան դնենք միլիարդով դիտում կունենա, բայց որ մարդուն ասես՝ քո բարեկեցությունը ապահովելու համար ենթակառուցվածք ենք ստեղծել, դա չի հետաքրքում»,- ասաց Փաշինյանը:
12:15 • 06.03.25Սպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանաՄարզերում մարտի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
12:10 • 06.03.25Համայնքայի՞ն, թե ընտանեկան բյուջե. Սևակ Միքայելյանը կրկին պայմանագիր է կնքել եղբոր ընկերության հետ. Hetq.amԿոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2024 թվականին «Հետքի» հրապարակման հիման վրա վարույթ էր հարուցել Սևակ Միքայելյանի նակատմամբ։ Հուլիսի 29-ին Հանձնաժողովը որոշել էր տուգանել Սևակ Միքայելյանին 300 հազար դրամով։
11:55 • 06.03.25Հրդեհի ահազանգ՝ Արարատ քաղաքի պոլիկլինիկայիցՏեղում պարզվել է, որ հդրեհը բռնկվել է պոլիկլինիկայի սենյակներից մեկում ու մինչ հրշեջների ժամանումը՝ տեղի ուժերով մարել են կրակը:
11:53 • 06.03.25ԱՄՆ պետքարտուղարը եթերում է հայտնվել՝ ճակատին սև խաչով (տեսանյութ)ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ի եթերում է հայտնվել՝ ճակատին սև խաչով, ինչը գրավել է հեռուստադիտողների ուշադրությունը: Մոխրե խաչը Կաթոլիկ եկեղեցում խորհրդանշում է Մեծ պահքի սկիզբը: Ռուբիոն կաթոլիկ է և ընդգծել է Սուրբ Հարության տոնին նախորդող Մեծ Պահքի կարևորությունը՝ այդ օրն ավելի վաղ մասնակցելով պատարագին:
11:26 • 06.03.25Հայաստանը ԵՄ-ում պաշտպանության հարցերով կցորդ կունենաՊաշտպանության հարցերով կցորդի նստավայրը Բելգիայի Թագավորությունն է՝ Բրյուսել քաղաքը։
11:13 • 06.03.25Սուրեն Պապիկյանը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում Հայաստանի և Նիդերլանդների միջև համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցերՔննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։
10:52 • 06.03.25Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միությունը հայտարարում է մրցույթ՝ նվիրված Մեծ Հայրենականի 80-ամյակին (տեսանյութ)Լավագույն աշխատանքների հեղինակները կստանան դրամական մրցանակներ, կլինեն նաև խրախուսական պարգևներ։
10:44 • 06.03.25Հրվ. Կորեայում կործանիչը սխալմամբ 8 ռումբ է գցել քաղաքացիական շենքերի և եկեղեցու վրա, կա 15 վիրավոր (տեսանյութ)Հարավային Կորեայի ռազմական օդուժի KF-16 կործանիչը սխալմամբ 8 ռումբ է գցել քաղաքացիական շենքերի վրա, ինչի հետևանքով կան վիրավորներ, գրում է en.yna.co.kr կայքը: Դեպքը տեղի է ունեցել կրակի կիրառմամբ զորավարժությունների ժամանակ: KF-16 կործանիչը յուրաքանչյուրը 225 կգ քաշով MK-82 ռումբերն արձակել է զորավարժության տարածքից դուրս:
10:25 • 06.03.25Քարաթափում՝ Ջերմուկ տանող ավտոճանապարհինՊարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող հատվածի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 2 խմ)։
09:57 • 06.03.25Երևանի հետ աշխատանքային կապերը պահպանում ենք, Հայաստանը մնում է դաշնակից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար«Մենք պահպանում ենք Երևանի հետ աշխատանքային կապերը։ Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը մնում է դաշնակից, և կազմակերպության պարտավորությունները երկրի նկատմամբ պահպանվում են։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը վերսկսելու պատրաստակամության ազդանշաններին, ապա հարաբերությունների ձևաչափը չի փոխվել և մնում է նույնը»,- ասել է նա։
