Հրվ. Կորեայում կործանիչը սխալմամբ 8 ռումբ է գցել քաղաքացիական շենքերի և եկեղեցու վրա, կա 15 վիրավոր (տեսանյութ)
Հարավային Կորեայի ռազմական օդուժի KF-16 կործանիչը սխալմամբ 8 ռումբ է գցել քաղաքացիական շենքերի վրա, ինչի հետևանքով կան վիրավորներ, գրում է en.yna.co.kr կայքը:
Դեպքը տեղի է ունեցել կրակի կիրառմամբ զորավարժությունների ժամանակ: KF-16 կործանիչը յուրաքանչյուրը 225 կգ քաշով MK-82 ռումբերն արձակել է զորավարժության տարածքից դուրս:
Ըստ Reuters-ի՝ ռումբերն ընկել են տների և եկեղեցու վրա, վիրավորների թիվը հասել է 15-ի:
Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում:













