Իրադարձային
-ից
-ը
16:36 • 28.02.25Աթենքում տասնյակ հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոց. ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԱյսօր համազգային գործադուլ է հայտարարվել, զանգվածային ցույցեր են անցկացվում ամբողջ երկրում։ Աթենքի կենտրոնում մետրոյի երկու կենտրոնական կայարանները փակ են, և մարդիկ մի քանի կիլոմետր քայլում են՝ բողոքի ակցիային մասնակցելու համար։ Շատերը գնում են երեխաների հետ: Մայրաքաղաքի կենտրոնում ոստիկանները փակել են երթևեկությունը. օդում ոստիկանական ուղղաթիռներ են:
16:35 • 28.02.25Շատերի նման ես էլ էի էյֆորիայի մեջ, սակայն մեծ հիասթափություն ապրեցի. ինչպե՞ս կարող էի մի տղամարդու ընտրել, ով ամբիոնից կանանց հեռախոսահամարներ էր տարածում. Արմինե ԳրիգորյանԱյսքան դժբախտություններ եղան, շատ վատ բաներ տեսանք ու լսեցինք։ Ես տեսա, թե ինչպես է երկրի առաջին դեմքն ընդդիմադիր կանանց հեռախոսահամարներ տարածում։ Ես խելագարվեցի, հարցրի՝ այսպիսի բա՞ն է եղել։
15:53 • 28.02.25Հայաստանի մշտական բնակչության թիվն անցել է 3 միլիոնըՀամեմատության համար 2023-ի վերջի դրությամբ մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 991 հազար 200, 2022–ի վերջի դրությամբ՝ 2 մլն 937 հազար 500:
15:33 • 28.02.25Վեհափառն Իտալիայի դեսպանի հետ քննարկել է Բաքվում պահվող հայերի վերադարձման խնդրին առնչվող հարցերԻր հերթին դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, կիսվելով Հայաստանից ստացած իր տպավորություններով, հավաստիացրեց Վեհափառ Հայրապետին, որ ջանքեր կգործադրի առավել խորացնելու և ընդլայնելու հայ-իտալական համագործակցությունը տարբեր ոլորտներում:
15:28 • 28.02.25Վարդան Ղուկասյանի՝ Ինտերպոլի կողմից կալանավորելու լուրը չի համապատասխանում իրականությանը. փաստաբանՎարդան Ղուկասյանն իրավական մի գործընթացով, դրա հետևանքով պայմանավորված նաև իր գործարար համբավի հետ, ժամանակավորապես դադարեցրել է հանրային եթերները։
14:59 • 28.02.25Հակասանիտարական վիճակ՝ Փարաքարում. բնակիչները բողոքում են համայնքապետարանից ու «Վեոլիա ջրից»«Ամոթն էլ է լավ բան, ով է տեսել՝ 21-րդ դարում 2 տարուց ավելի նման հականսանիտարական, հակահիգիենիկ վիճակ, ասում են՝ պայքարում ենք վարակի դեմ, բա սրանից այն կողմ էլ ինչ պետք է լինի, որպեսզի պատկան մարմինները մատը մատին տան ու խնդիրը լուծեն, ամոթ է՝ ամեն անգամ էս պատկերը տեսնելիս էդ պատասխանատուներին եթե նախկինում հայհոյում էինք, հիմա անիծում ենք»,- նշել են բնակիչները:
14:47 • 28.02.25Այստեղ եմ, որ հասկանամ` այդ անօգուտ գրառումներից բացի ուրիշ ինչ կարելի է անել մեր հայրենակիցներին օգնելու համար. Նարինե Գրիգորյան«Շատ են այն արվեստագետները, ովքեր ուզում են ինչ-որ բան արած լինեն: Ռուբեն Վարդանյանը շատ բարձր մարդ է և իր համար շատերը պետք է հավաքվեն: Ինքը ևս հասկանում էր, ոչ ոչ միայն պետք է գրառում անելով Արցախի համար պայքարել, այլ ինքը գնաց ներկա լինելու այդ պայքարին: Մենք էլ պիտի գործուն մի բան անենք իրեն օգնելու համար»,- ասաց դերասանուհին:
14:40 • 28.02.25Այսօր կայցելեմ Վայոց ձորի մարզ, որը մասնակիորեն օկուպացված է Ադրբեջանի կողմից. Ֆրանսիայի դեսպանԱյստեղ է գտնվում ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) կենտրոնակայանը»,- գրել է Դըկոտինյին:
14:19 • 28.02.25Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԱյս մասին տեղեկացնում են Հայաստանի փրկարար ծառայությունից՝ ներկայացնելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվությունը:
14:02 • 28.02.25Եթե այն մարդիկ, ում Ռուբեն Վարդանյանը լավություն է արել, այստեղ լինեին, տեղ ու դադար չէր լինի. Եգոր ԳլումովԻնձ թվում է մենք այդ պաշտպանությունն էլ չենք կարողանում տալ, որովհետև ամեն ինչ դեռ շարունակվում է ու ցավոք սրտի շարունակվելու է:
13:54 • 28.02.25Իրավունք չունենք գոնե մեկ օր հապաղելու, պետք է մոբիլիզացնել բոլոր ջանքերը Հայաստանում, Սփյուռքում՝ օր առաջ մեր հայրենակիցներին վերադարձնելու համար. Արցախի ՄԻՊ«Այո, տարբերություն այս օրերին տեսնում ենք, բայց մարդիկ պետք է ի վերջո թոթափեն իրենց անտարբերությունն ու հասկանան, որ պայքարում են ոչ թե կոնկրետ անձերի համար, այլ պայքարում են հայ ժողովրդի ընդհանրական նկարագրի համար: Այնտեղ կարող էր հայտնվել մեզանից յուրաքանչյուրը»,- ընդգծեց Արցախի ՄԻՊ-ը:
13:45 • 28.02.25Նիկո՛լ Փաշինյան, ՔՊ, դուք հանցակից եք՝ ձեր լռությամբ, ձեր վարքով, Ռուբեն Վարդանյանն իր հացադուլով պաշտպանում է ՀՀ-ն. Մանե ԹանդիլյանՀայե՛ր, սա ձեր մասին է, եթե դուք կարողանում եք գիշերը քնել՝ իմանալով, որ Ադրբեջանի բանտում հայորդի է խոշտանգվում, ես երևի ձեզ հետ խոսելու բան չունեմ: Այս շենքում են հիմա այն մարդիկ, ովքեր կարողանում են քնել գիշերը, ովքեր, լինելով պատասխանատու, որևէ բան չեն անում: Դուք վախկոտների նման ծվարել էիք, երբ Արցախի ժողովուդրը մտածում էր, դուք մոռացել եք իրենց: Այո, մոռացել էիք ու մոռացության եք փորձում մատնել նաև այս մարդկանց, ովքեր մինչև վերջին շունչը Արցախում պայքարել են, ստոր եք բոլորդ, ովքեր հարցնում եք՝ բա ինչու չեք կռվել:
13:20 • 28.02.25Օխոտի ծովում պոկվել է սառցակտոր՝ շուրջ 200 ձկնորսով (տեսանյութ)Սախալինի ափերի մոտ՝ Օխոտի ծովում, պոկվել է սառցակտոր՝ շուրջ 200 ձկնորսով, այն ափից գտնվում է 700 մ հեռավորության վրա, հայտնում է kommersant.ru-ն: ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը նախատեսում է մարդկանց փրկել՝ օգտագործելով ուղղաթիռ և օդանավ։ Աշխատանքներում ներգրավված է 11 աշխատակից։
13:17 • 28.02.25Ի՞նչ պետք է իմանալ Հայաստանում որակյալ կաթնամթերք ընտրելիս (լուսանկարներ)Աշխարհում կաթնամթերքի առաջատար ֆերմաներն արդեն տարիներ շարունակ անցում են կատարել մեկ աղբյուրից բացառապես փակ շղթայի սկզբունքով կաթի ստացմանը։ Սա այն եղանակն է, որի շնորհիվ արտադրվում է մաքուր, առանց հավելումների, վիտամիններով հարուստ, բարձր սննդային արժեքով և կայուն որակով կաթ:
12:54 • 28.02.25Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԵրևանում փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 1-ի գիշերը, 2-3-ին, 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ի և 3-ի երեկոյան, 4-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։
