Իրադարձային
-ից
-ը
12:52 • 28.02.25Պեկինում բանակցություններ են սկսվել Սի Ծինփինի և Շոյգուի միջևՌԴ Անվտանգության խորհրդի տվյալներով՝ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել անվտանգության ոլորտում երկկողմ հարցեր, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրներ։
12:35 • 28.02.25Վարչական դատարանը մերժել է Սունդուկյանի անվան թատրոնի ներկայացուցչի միջնորդությունը. «Գոյ»-ին վերաբերող դատական գործը կշարունակվի«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը դեմ է միավորմանը: Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։
12:16 • 28.02.25ԱԳՆ-ի դիմաց սկսվել է Ռուբեն Վարդանյանի ու Բաքվում պահվող մյուս հայերի հարցով դիվանագետների հավաք հրավիրելու պահանջով ակցիանԱվելի վաղ հայտարարվել էր, որ ակցիայի մասնակիցները Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատու կառույցից պահանջելու են հանդես գալ հրատապ հայտարարությամբ և հրավիրել Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հավաք։
12:06 • 28.02.25Վարդան Ղուկասյանին ձերբակալել է ԱՄՆ Միգրացիոն և մաքսային ոստիկանությունը. Hetq.amԱՄՆ Միգրացիոն և մաքսային ոստիկանության (ICE) կայքի որոնման համակարգով հնարավոր է գտնել ձերբակալված անձանց՝ ըստ նրանց անձնական տվյալների։
11:51 • 28.02.25Միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակման խնդրի և «դատավարություններից» հրապարակայնացվող տեղեկությունների վրա. ՀՀ ԱԳՆԱյդպիսի գործելաոճի մասին են վկայում նաև ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի կողմից արտահայտված մտահոգությունները, «Human Rights Watch»-ի և այլ կազմակերպությունների կողմից փաստագրված՝ հայ ռազմագերիների խոշտանգման դեպքերը, ինչպես նաև ադրբեջանական իշխանությունների կողմից միջազգային կառույցների, այդ թվում՝ Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովի հետ համակարգված համագործակցությունից խուսափումը: Հայաստանի կառավարությունը շարունակում է ստանալ հայազգի ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց նկատմամբ արգելված միջոցների կիրառման մասին տեղեկություններ:
11:33 • 28.02.25Երևանում բախվել են «Lada Priora»-ն և «Volkswagen Golf»-ը, վերջինն էլ բախվել է կայանված «Volkswagen» -ին․ կա տուժածՎթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
11:18 • 28.02.25Գեղարքունիքի գյուղերից մեկում հայտնաբերվել է 1 ամսական երեխшյի մարմինԴեպքի փաստով ոստիկանության տարածքային բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:
11:04 • 28.02.25Եթե ընտանիքում 2 հոգի աշխատում են, առողջապահական ծախսերի համար կարող են ստանալ 100,000 դրամ. նախարարը՝ հայտարարագրման մասինԱվանեսյանը նշեց, որ ընտանիքի անդամի համար ծախսված գումարը ևս կարող են հետ ստանալ, եթե այդ ծախսը կատարվել է անկանխիկ ձևով և 50,000 դրամի շրջանակներում:
10:49 • 28.02.25ՌԴ ԱԴԾ-ն կանխել է Սիմֆերոպոլի և Ղրիմի միտրոպոլիտ Տիխոնի դեմ մահափորձըՄոսկվայում բերման են ենթարկվել ռուսի և ուկրաինացու, որոնց անցյալ տարի հավաքագրել էր ուկրաինական հետախուզությունը։ Նրանք ծրագրում էին ահաբեկչություն իրականացնել միտրոպոլիտի՝ ՌԴ մայրաքաղաքում գտնվելու ժամանակ։ Ձերբակալվածների մոտ հայտնաբերվել է ինքնաշեն ռումբ և ուկրաինական անձնագրեր՝ կեղծ տվյալներով։
10:47 • 28.02.25Պարզվել է Փարաքարում տեղի ունեցած ծեծկռտnւքի մեջ կասկածվող պաշտոնյաների ինքնությունըԿասկածյալներից Է. Ասատրյանն աշխատում է Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետ, Ա. Սուքիասյանն աշխատում է Փարաքարի համայնքապետարանի «Բարեկարգում» տնօրինության տեղակալ-ինժեներ, իսկ Հ. Շառոյանը Փարաքարի համայնքապետարանի «Բարեկարգում» տնօրինության տնօրեն։
10:18 • 28.02.25Անահիտ Մանասյանը չհայտարարված այց է իրականացրել «Արթիկ» ՔԿՀԱնահիտ Մանասյանը փետրվարի 24-ին չհայտարարված այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ:
09:38 • 28.02.25Հյուսիսային Կորեան մի քանի թևավոր հրթիռ է արձակել Դեղին ծովումՀյուսիսային Կորեան մի քանի ռազմավարական թևավոր հրթիռ է արձակել, հայտնում է հարավկորեական Yonhap գործակալությունը։ Արձակումները տեղի են ունեցել Դեղին ծովում՝ ԿԺԴՀ-ի միջուկային զսպման ուժերի փորձարկման շրջանակում։
09:30 • 28.02.25Աշոցքի, Ամասիայի, Գավառի, Տաշիրի, Արագածի, Սիսիանի, Գորիսի, Վարդենիսի տարածաշրջանների և Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց էՄիջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
09:09 • 28.02.25Ադրբեջանցու ցեղասպան կերպարն ու դիմագիծը չի փոխվել և նա հայերի նկատմամբ շարժվում է նույն անմարդկային հետագծով ու նպատակներով․ ԱբրահամյանԲանտերից ու տարբեր տեղերից հավաքագրված քրեական տարրերի միջոցով բանդաներ էին ձևավորվել, որոնց տրվել էր Սումգայիթում ապրող հայերի հասցեները և կազմակերպված խմբերն ուղղորդվում էին հայկական թաղամաս ու, առհասարակ, այնտեղ, որտեղ հայեր էին բնակվում:
08:10 • 28.02.25ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։
