Իրադարձային
-ից
-ը
18:29 • 27.02.25Հենրիխ Մխիթարյանն իր աջակցությունն է հայտնել Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն ՎարդանյանինՄխիթարյանը սոցցանցի իր էջում տեղադրել է Բաքվում Վարդանյանի նկատմամբ իրականացվող կեղծ դատավարության և խոշտանգումների վերաբերյալ գրառում։
17:39 • 27.02.25Պահանջում ենք Ռուբեն Վարդանյանի, Արցախի ղեկավարության և Բաքվում պահվող մյուս բոլոր հայերի անհապաղ ազատ արձակումը. Հայկական Փի Ար ասոցիացիաՀայաստանի իշխանությունները պարտավոր են անհապաղ բոլոր հնարավոր դիվանագիտական, իրավական և քաղաքական միջոցները ձեռնարկել՝ պաշտպանելու իրենց քաղաքացիներին և ապահովելու նրանց ազատ արձակումը։ Հայաստանի պետական կառույցների պասիվությունը կամ անարդյունավետ քայլերն անընդունելի են և չեն կարող արդարացվել։
17:25 • 27.02.25Վարդանանց խորհուրդը մեծ է, որովհետև բոլորիս մեջ արթացնում է մեր գոյության համար ամենաանհրաժեշտ հասկացություններ՝ հայրենասիրություն և աստվածսիրություն. Տեր ՇահեՎարդանանց խորհուրդն իր բովանդակությամբ մեզ համար դատարկ կլինի, եթե այս երկու հասկացությունները մենք չկապենք իրար և չհասկանանք, որ Վարդանանք այս երկու սրբազնագույն առաքինությունների համար զոհաբերեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը, որով և վկայեցին Քրիստոսին ու իրենց վկայության մեջ միասնական էին։
17:07 • 27.02.25ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
16:46 • 27.02.25Բռնության քաղաքականության շրջափուլերը հայերի նկատմամբ շարունակվեցին ընդհուպ մինչև 2023 թվականի սեպտեմբեր. ԱԳՆ հայտարարությունը՝ Սումգայիթում տեղի ունեցածի կապակցությամբՎերհիշելով այս իրադարձությունները՝ մենք ամեն տարի հարգանքի տուրք ենք մատուցում դրանց անմեղ զոհերի հիշատակին: Միաժամանակ հավատում ենք, որ այս իրադարձությունները միայն ոգեկոչման ամսաթվեր չեն, այլ պահեր` արժևորելու թշնամանքի հաղթահարման անհրաժեշտությունն՝ ապագայում դրա դրսևորումների կրկնությունը բացառելու նպատակով:
15:18 • 27.02.25ՌԴ-ն Գյումրիում նոր գլխավոր հյուպատոս է նշանակելՆա ծնվել է 1961թ.-ին: Ստացել է բարձրագույն կրթություն. 1985թ. ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտը: Խոսում է ճապոներեն, անգլերեն և ֆրանսերեն: 2024 - 2025թթ. նա եղել է Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման առաջնային խմբի ղեկավար
14:49 • 27.02.25Արդեն 6 օր է, ինչ Վարդան Ղուկասյանի գտնվելու վայրը մնում է անհայտ. ԴՕԿ կուսակցությունԿոչ ենք անում բոլոր այն հայրենակիցներին, ովքեր անհանգստանում են և գտնվում են արտերկրում, հավաքվել իրենց երկրներում ԱՄՆ դեսպանատան մոտ և պահանջել հստակ պատասխան․ որտե՞ղ է Վարդան Ղուկասյանը։
14:43 • 27.02.25Վարդանիկն ասում է՝ «էն հրեշ Անդոն», ես հրե՞շ եմ. Անդրանիկ ՔոչարյանՔոչարյանը նշեց, թե իր լիազորություններն այքան մեծ են եղել, աշխատանքի էֆեկտիվությունն այնքան բարձր է եղել, որ աղետի գոտու սահմանից այն կողմ գտնվող Թալինի, Արագածի շրջանն էլ են միացրել իր կառավարմանը։
14:26 • 27.02.25Խաղերի պատճառով մեկ տարի ունենք 2, հետո՝ 1, հետո՝ երեք ինքնասպանություն, շատ ցավալի դեպքեր են. Անդրանիկ ՔոչարյանՀիշո՞ւմ եք՝ Հայկ Սարգսյանն օրինագիծ էր բերել խաղային բիզնեսին առնչվող: Ես խնդրեցի ինձ ներկայացնեն 22, 23, 24 թվականենրին այդ առնչությամբ ինչ ինքնասպանություններ կան: Ընդամենը մեկ թիվ կար, որ խաղերի հետ առնչվող ինքնասպանություն չկար, հետո ունեինք 2 դեպք, մի տարին մեկ դեպք, հետո երեք դեպք, սրանք շատ ցավալի դեպքեր են»,- ասաց պատգամավորը:
14:21 • 27.02.25Մերձավանի համայնքապետը միջադեպին ներկա է եղել անհաջող պատահականության արդյունքում, նա տուժող է. Դավիթ ԽուդաթյանՍա ցույց է տալիս, որ մեր համայնքի ղեկավարները կառչած չեն աթոռից, թեև արդեն ապացուցված է, որ միջադեպն իր մասնակցությամբ չի եղել ու ինքը սպանության պրոցեսին ներկա է եղել անհաջող պատահականության արդյունքում
13:56 • 27.02.25Ենթադրում եմ դատախազությունը կբողոքարկի. Սրբուհի Գալյանը՝ Ռուստամ Ստեփանյանին` «Չաղ Ռուստամ»-ին ազատ արձակելու մասին«Տնային կալանքը ենթադրում է մեկուսացվածության պայման ու կարծում եմ՝ ամեն ինչ պետք է անենք, որ խնդիրների առաջ չկանգնենք: Ես ենթադրում եմ, որ դատախազությունը կբողոքարկի: Ինչ վերաբերում է նրան, թե ինչու են դատարանները բաց թողնում, մի բանի մասին է խոսում, որ հսկողության դաշտում որևէ հնարավոր կապեր դատարանների հետ, ուղղակի չկա: Այո, դատարանը կայացրել է որոշում, որից կարող ենք դժգոհել, բայց այդ որոշումը կաայացրել է դատարանը»,- ասաց Սրբուհի Գալյանը:
13:43 • 27.02.25Այսօր Հայաստանյաց Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս.Վարդանանց տոնըԱյսօր Արցախյան պայքարն է մեր Ավարայրը՝ պատերազմ հանուն մեր ինքնության, հավատքի և հոգևոր-ազգային արժեքների։
13:18 • 27.02.25Պաշտոնավարմանս առաջին օրից դիմել եմ Ադրբեջանի ՄԻՊ-ին, պատասխան չենք ստացել. Մանասյանը՝ Վարդանյանի և մյուսների հարցով Ադրբեջանի պաշտոնակցին դիմելու մասին«Ես առաջարկել եմ, որ սրանք մարդու իրավունքներին վերաբերող հարցեր են և կարելի է կազմակերպել լրիվ ապաքաղաքական քննարկում, այս համատեքստում ընդհանրապես չարձագանքելը այնքան էլ ճիշտ չեմ համարում»,- նշեց Մանասյանը:
12:43 • 27.02.25Ո՞նց խրախուսենք վարորդներին, որ խախտում չանեն, ամեն խաչմերուկում Արսեն Թորոսյանի նկարը կախենք, գրենք «Մեր Արսե՞նը». Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)Ես իմ օգնականի հետ, երբ մեքենայով դուրս եմ գալիս, աջ եմ նայում՝ հեռախոսով խոսում են, ձախ եմ նայում՝ հեռախոսով խոսում են՝ տաքսիստ լինի, աղջիկ լինի, բոլորը խոսում են, ինչ են այդքան խոսում, լավ պետք է անպայման մեքենայի մեջից խոսե՞ն, գնացեք ուրիշ տեղ խոսեք:
12:43 • 27.02.25Կոտայքում բախվել են «Toyota»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա տուժածՎթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:
