Իրադարձային
-ից
-ը
12:35 • 27.02.25Սպասվում է քամու ուժգնացում. օդի ջերմաստիճանը կբարձրանաԵրևանում փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ի երեկոյան սպասվում է թույլ ձյուն։
12:09 • 27.02.25Հերթական դժբшխտ դեպքը պլաստիկ վիրահատության հետևանքով՝ այս անգամ «Ուիգմոր»-ում․ Անուշ ՊողոսյանԸստ հավաստի աղբյուրների, սույն տարվա փետրվարին Ուիգմոր բժշկական կենտրոնում արձանագրվել է պլաստիկ վիրահատության հետևանքով ողբերգական մահվան դեպք:
12:04 • 27.02.25Փրկարարների օգնությամբ խցանումից դուրս է բերվել 9 տրանսպորտային միջոցՓրկարարներն ուղղել են «FOTON» մակնիշի բեռնատարը և քարշակման եղանակով (մոտ 1 կմ) այն դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից:
11:54 • 27.02.25Արմավիրում «Lada Priora»-ն, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրսՎթարի հետևանքով վարորդ Նարեկ Դ.-ն և ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Վահան Կ-ն, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
11:49 • 27.02.25Վարորդներին 9 բալի փոխարեն կտրամադրվի 13-ը, բայց վթարածին խախտումների համար կբարձրացվեն տուգանային միավորները. Արմեն Խաչատրյան (տեսանյութ)«Նախագծով 9 տուգանային միավորի փոխարեն նախատեսվում է 13 միավոր: Եթե մենք դարձնում ենք 13 միավոր, ապա որոշակի առումով նվազում է նաև խախտումների համար նախատեսված պատժի չափը, հետևաբար հավասարեցնելու համար որոշակի վթարածին խախտումների համար բարձրացնելու ենք տուգանային միավորները»,- ասաց պատգամավորը:khachatrya
11:47 • 27.02.25Հռոմի պապի առողջական վիճակում որոշակի բարելավում կաՆշվում է, որ պոնտիֆիկոսի երիկամների հետ կապված խնդիրները , որոն առկա էին վերջին օրերին, նվազում են, կրծքավանդակի CT սկանավորումը ցույց է տվել, որ թոքաբորբի բուժման հարցում առաջընթաց կա, արյան թեստերը լավ արդյունքներ են տվել:
11:31 • 27.02.25Ստամբուլում սկսվել են ՌԴ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների բանակցություններըՍտամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայրում սկսվել են ՌԴ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև բանակցությունները, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն: Բանակցող պատվիրակությունների կազմերը հայտնի չեն:
11:25 • 27.02.25Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին «Lada»-ն բախվել է ճանապարհի բաժանարար պատին և կողաշրջվել. կան տուժածներՊարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 2-րդ կմ-ի ձախակոմյան հատվածում «Lada» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բաժանարար պատին և կողաշրջված հայտնվել դաշտամիջյան հատվածում:
11:21 • 27.02.25Պետք է շուտափույթ քայլեր ձեռնարկվեն խնդրի հասցեավորման ուղղությամբ. ՄԻՊ-ն անդրադարձել է Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակին«Ընդգծում ենք, որ ոլորտում մանդատ ունեցող բոլոր դերակատարները պետք է շուտափույթ և պատշաճ քայլեր ձեռնարկեն խնդրի հասցեավորման ուղղությամբ»,- եզրափակեցին ՄԻՊ գրասենյակից:
11:16 • 27.02.25Կամչատկայի ափերի մոտ 6,1 և 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցելԿամչատկայի ափերի մոտ 6,1 և 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ տարածաշրջանի մամուլի ծառայությունը։ Գերատեսչության տվյալներով՝ առաջին երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝Նիկոլսկոյե գյուղից 94 կմ հյուսիս-արևմուտք։
10:55 • 27.02.25Հայաստանը մասամբ ազատ երկրների շարքում է. Freedom House-ը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2025» զեկույցըԻնչ վերաբերում է Հայաստանին, ապա այն դասվել է մասամբ ազատ երկրների շարքին` հնարավոր 100-ից հավաքելով 54 միավոր (նախորդ տարվա զեկույցում մեր երկիրը նույն միավորն ուներ): Քաղաքացիական ազատությունների մասով մեր երկիրը հնարավոր 40 միավորից հավաքել է 23, իսկ քաղաքացիական ազատությունների մասով՝ հնարավոր 60-ից 31 միավոր: Տարածաշրջանային հարևաններից միայն Վրաստանն է դասվել մասամբ ազատ երկրների շարքին: Մինչդեռ Ադրբեջանը, Իրանը, Թուրքիան, Ռուսասատանը համարվել են ոչ ազատ:
10:50 • 27.02.25ՆԳ նախարարն ու ԵՄ պատվիրակության ղեկավարը վիզաների ազատականացման ուղղությամբ նախանշել են առաջիկա անելիքները (տեսանյութ)Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միությանը՝ ՆԳ նախարարությունում և ենթակա ծառայություններում ընթացող բարեփոխումներին ցուցաբերվող գործուն աջակցության համար։
10:45 • 27.02.25Սումգայիթի ջարդերից առաջ և դրանց ընթացքում տարածվել են կեղծ լուրեր Կապանում և ԼՂ-ում ադրբեջանցիների նկատմամբ ազգային հիմքով իրականացվող հետապնդումների և դաժանությունների վերաբերյալ. «Գեղարդ» հիմնադրամՄիայն երեքօրյա ջարդերից հետո՝ փետրվարի 29-ի գիշերը, խորհրդային զորքերը՝ Կրաևի գլխավորությամբ մտան Սումգայիթ․ վերջիններս, սակայն, իրավունք չունեին մարտական փամփուշտներ կիրառել։ Մեծ դժվարությամբ հաջողվեց դադարեցնել վայրագություններն ու քաղաքից դուրս հանել ողջ մնացած հայերին։
10:35 • 27.02.25Լոռիում ծայրահեղ անխնամ վիճակում գտնվող ընտանիք է հայտնաբերվել, 2,5-ամյա երեխայի մոտ ախտորոշվել է թոքաբորբ և առաջին աստիճանի ցրտահարությունԴեպքի փաստով ոստիկանության Ստեփանավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին:
10:09 • 27.02.25Գագիկ Ծառուկյանն անձնական խնդրանքով դիմել է Բելառուսի նախագահին. սխալ է այն պատկերացումը, թե ամբողջ աշխարհը մեր դեմ է. Իվետա Տոնոյանը՝ Բելլա Բաբախանյանի ազատ արձակման մասին«Մենք կոչ ենք անում նաև չտրվել զգացմունքայնությանը, լինել առավելագույնս զուսպ, հիշել, որ մենք Բաքվում ունենք գերեվարված հայորդիներ։ Մեր ընկալմամբ՝ այս պատմությունը մեր մասին է, ոչ թե՝ Ադրբեջանի։ Սա հայերի՝ աշխարհի տարբեր անկյուններում իրար օգնելու, միմյանց դժվարությունները կիսելու, միմյանց ցավը հասկանալու, իրար ձեռք մեկնելու մասին է, մեր միասնականության մասին է»,- գրել է Տոնոյանը:
