Կամչատկայի ափերի մոտ 6,1 և 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել

11:16 • 27.02.25

Կամչատկայի ափերի մոտ 6,1 և 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ տարածաշրջանի մամուլի ծառայությունը։ Գերատեսչության տվյալներով՝ առաջին երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝Նիկոլսկոյե գյուղից 94 կմ հյուսիս-արևմուտք։ 

Ըստ ԱԻՆ-ի՝ ցնցումները զգացվել են մի շարք գյուղերում և բնակավայրերում։ Երկրաշարժի ուժգնությունը եղել է երեքից չորս բալ, հայտնում է News.ru-ն։