Հյուսիսային Կորեան մի քանի թևավոր հրթիռ է արձակել Դեղին ծովում

09:38 • 28.02.25

Հյուսիսային Կորեան մի քանի ռազմավարական թևավոր հրթիռ է արձակել, հայտնում է հարավկորեական Yonhap գործակալությունը։ Արձակումները տեղի են ունեցել Դեղին ծովում՝ ԿԺԴՀ-ի միջուկային զսպման ուժերի փորձարկման շրջանակում։

Արձակման ընթացքին հետևել է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը, որը գոհ է մնացել վարժանքների արդյունքներից։

«Միջուկային զսպման բաղադրիչների հուսալիության և կատարողականի փորձարկումը շարունակելը և դրա հզորությունը ցուցադրելը ինքնին պատերազմը զսպելու պատասխանատու վարժանք է», - մեկնաբանել է նա:

북한, 전략순항미사일 발사훈련…김정은 참관

북한, 전략순항미사일 발사훈련…김정은 참관

북한, 전략순항미사일 발사훈련…김정은 참관