Իրադարձային
-ից
-ը
17:21 • 25.02.252024 թվականին արձանագրվել է ընդերքօգտագործողների կողմից թույլ տրված 690 խախտում. ԲԸՏՄՀրապարակվել է ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության ոլորտի 2024 թվականի վերահսկողության արդյունքները:
17:10 • 25.02.25Կվերանայվի դատավորների գնահատման համակարգը. քննարկվել է դատաիրավական բարեփոխումների ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքըՄանրամասներ են ներկայացվել նաև իրավաբանական օգնության, հարկադիր կատարման ոլորտների բարեփոխումների վերաբերյալ:
16:52 • 25.02.25American Airlines-ի մարդատար Boeing-ն արտակարգ վայրէջք է կատարել Հռոմում՝ ինքնաթիռում պայթյունի սպառնալիքի պատճառովԻտալացի զինվորականները, իրենց հերթին, անմիջապես երկու Eurofighter կործանիչ են օդ բարձրացրել Տոսկանայի բազայից: Դրանք Boeing 787-9 Dreamliner ինքնաթիռն ուղեկցել են Հռոմի Լեոնարդո դա Վինչիի օդանավակայան։ Վայրէջքից հետո բոլոր ուղևորները տարհանվել են, իսկ ինքնաթիռը մանրակրկիտ ստուգվել է։ Գործողությանը մասնակցել են հատուկ ծառայություններ, սակրավորներ, վարժեցված շներ, սակայն պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել։
16:33 • 25.02.25Ասել է՝ եղածդ ուսուցիչ չի՞ ու սկսել է հայհnյել. մանրամասներ՝ Չարենցի դպրոցի միջադեպիցՉարենցի անվան թիվ 67 դպրոցի տնօրեն Մարգարիտա Սարգսյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց՝ համացանցում տեղեկություններ են շրջանառվում, որ ուսուցիչն է աշակերտներին ծեծի ենթարկել, մինչդեռ իրականում տեղի է ունեցել ճիշտ հակառակը:
16:04 • 25.02.25Իրանը բարձր պատրաստության է բերել ՀՕՊ համակարգերը՝ Իսրայելի և ԱՄՆ-ի հնարավոր օդային հարձակման մտավախության պատճառով. The TelegraphԱղբյուրներից մեկն ասել է, որ Իրանի իշխանությունները սպասում են հարձակում։ Բոլորը լիակատար ռազմական պատրաստության մեջ են, նույնիսկ գաղտնի ձեռնարկություններում:
15:28 • 25.02.25Ամբողջ աշխարհում կաթոլիկներն աղոթում են Հռոմի պապի ապաքինման համար (լուսանկարներ)Ամբողջ աշխարհում կաթոլիկներն աղոթում են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ապաքինման համար: Զանգվածային աղոթքներ են կազմակերպվել Վատիկանում, Իտալիայում, Արգենտինայում, Մեքսիկայում, ԱՄՆ-ում, Ֆիլիպիններում և այլ երկրներում, գրում է kommersant.ru-ն՝ կից հրապարակելով ծավալուն ֆոտոշարք:
15:04 • 25.02.25Հայաստանում Ռումինիայի դեսպանը միացել է ԵՄ դիտորդների պարեկությանը Խաչիկ գյուղի հատվածում«Պատիվ էր հյուրընկալել Հայաստանում Ռումինիայի դեսպան Կոռնել Իոնեսկուին։ Նա ծանոթացել է առաքելության ընթացիկ գործունեությանը, գետնի վրա առկա իրավիճակին և միացել է պարեկությանը Խաչիկում»,- ասված է գրառման մեջ։
14:58 • 25.02.25Շինուհայրից դեպի Տաթև ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարժամը 13:10-ի դրությամբ, Շինուհայրից դեպի Տաթև ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
14:29 • 25.02.25Ադրբեջանն առաջիկայում Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչներԱյս կործանիչները կարող են օգտագործվել տարբեր առաջադրանքների համար, ներառյալ ցամաքային հարձակումը և օդային հետախուզությունը:
14:13 • 25.02.25Լավրովը ժամանել է ԻրանՆախատեսվում է մտքերի փոխանակում մի շարք հրատապ միջազգային հարցերի շուրջ, այդ թվում՝ իրավիճակը Սիրիայում, Անդրկովկասում, Աֆղանստանում, Եմենում, Պարսից ծոցի գոտում, Մերձավոր Արևելքում։
14:03 • 25.02.25Կասկադի վերակառուցումը կիրականացնի Արամ Սարգսյանի եղբոր փեսայի ընկերությունը. Hetq.amԵրևանի քաղաքապետարանում այսօր կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարվել է, որ ««Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի իրականացման համար 20 մլրդ 46 մլն դրամի ներդրում կարվի. կայացել է իրավունքի շնորհման բաց մրցույթը:
13:56 • 25.02.25Վերին Լարս տանող ճանապարհը բացվեց բեռնատարների համարՃանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքի թունելներով։
13:44 • 25.02.25Մերցը Շոլցից պահանջել է մինչև կանցլերի պաշտոնից հեռանալն իր հետ համաձայնեցնել դիվանագիտական հայտարարություններըԳերմանիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթած Ֆրիդրիխ Մերցը (ապագա կանցլեր), որի գլխավորած պահպանողական կուսակցությունների դաշինքը՝ «Քրիստոնեա-դեմոկրատական/Քրիստոնեա-սոցիալական միություն»-ը, գործող կանցլեր Օլաֆ Շոլցից պահանջել է իր հետ համաձայնեցնել դիվանագիտական հայտարարությունները մինչև կանցլերի պաշտոնից պաշտոնական հրաժարականը։ Այս մասին գրում է Bild-ը:
13:05 • 25.02.25Սարիկ Մինասյան, ինչու՞ են ձմռանը կտրում առողջ ծառը, սա՞ է ձեր որդեգրած քաղաքականությունը. քաղաքացի (տեսանյութ)Ձեր կոմունալին նախեւառաջ սիրալիր խոսել սովորեցրեք, չգիտեն քաղաքացու հետ վարվեցողության կանոններ հետո նոր մտածեք նրանց՝ նոր հագուստ տրամադրել։
12:38 • 25.02.25Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՀանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան 2-5մ/վ, սպասվում է քամու ուժգնացում փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին՝ 17-20մ/վ արագությամբ։
