Իրադարձային
-ից
-ը
12:47 • 26.02.25Իրանի միջուկային ծրագրի դեմ ռազմակшն տարբերակ է անհրաժեշտ. Իսրայելի ԱԳՆԲրյուսելում POLITICO-ի հետ զրույցում Սաարն ընդգծել է, որ ժամանակը սպառվում է, քանի որ Իրանը բավականաչափ ուրան է հարստացրել «մի քանի ռումբ ստեղծելու» համար և միջոցներ է որոնում՝ իր հարստացված միջուկային նյութը սպառազինության վերածելու համար: Իսկ դա, ըստ իսրայելցի պաշտոնյայի, դա ահռելի ապակայունացնող ազդեցություն կունենա Մերձավոր Արևելքի վրա:
12:42 • 26.02.25Սպասվում է թույլ ձյուն. օդի ջերմաստիճանը կբարձրանաՄարզերում փետրվարի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը և առավոտյան, մարտի 1-ի ցերեկը, 2-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Փետրվարի 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան 2-5մ/վ, փետրվարի 26-ի ցերեկը, 27-28-ին սպասվում է քամու ուժգնացում ՝ 17-20մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
12:12 • 26.02.25Viva-ի՝ «RED»-ը հասավ Սյունիքի մարզ. նոր գործընկեր՝ Հայաստանի հարավում (տեսանյութ, լուսանկարներ)«RED»-ը համագործակցության կարևոր հարթակ է տեխնոլոգիաների համակցման, մարզերում՝ ենթակառուցվածքների կառուցման և համաչափ զարգացման տեսանկյուններից: Որպես բաժանորդին ներկայացվող առաջարկ՝ «RED»-ը ճկուն լուծում է հարմարավետությունը գնահատող ընտանիքների համար:
11:49 • 26.02.25Հայաստանում ամառային զnրակոչը կիրականացվի ապրիլի 14-ից հուլիսի 31-ը, զորացրումը՝ հունիսի 26-ից հուլիսի 31-ըՆշված է, որ 2025 թվականի ամառային զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կզորակոչվեն նաև մինչև 2025 թվականի մարտի 1-ը կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի ներկայացուցիչները։
11:43 • 26.02.25Փետրվարի 27-ից Թամանյան փողոցի ձախ կողմում, այգու հարակից ճանապարհահատվածներում, կարգելվի մեքենաների կանգառըՄիաժամանակ նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:
11:37 • 26.02.25Ալագյազ-Գեղադիր ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԲքի պատճառով Ալագյազ-Գեղադիր ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
11:29 • 26.02.25Հռոմի պապի վիճակը շարունակում է մնալ ծանր կայունՊոնտիֆիկոսը հոսպիտալացվել էր փետրվարի 14-ին՝ բրոնխիտով: Այժմ նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ: Պապի մոտ նկատվել են նաև երիկամային անբավարարության նշաններ:
11:27 • 26.02.25«Արմենիա» բժշկական կենտրոնի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին, նա այդ կենտրոնում բուժում էր ստանումԸստ նախնական տեղեկությունների՝ վերջինը նետվել է բժշկական կենտրոնի 5-րդ հարկի պատուհանից: Նա Արցախի Հանրապետությունից էր բռնագաղթել, բուժում էր ստանում նշված բժշկական կենտրոնում։
11:25 • 26.02.25Լինելու է օրհներգի 6 տարբերակ, եթե դրանից շեղվեն, միգուցե սանկցիա կիրառվի. Սիսակ Գաբրիելյան (տեսանյութ)Շատ ավելի պարզ ասեմ, մենք ունենք մեկ հավելված օրենքում և ասում ենք, որ հենց էս հավելվածին համապատասխան պետք է լինի, բայց նույն օրենքը սահմանում էր, որ օրհներգը կարող է կամ երաժշտական կատարմամբ հնչել կամ ակապելլա կամ երկուսը միասին և մենք այս բոլոր երեք դեպքերի համար առանձին հավելվածներ ենք նախատեսել:
09:56 • 26.02.25Անցած գիշեր ՌԴ ՀՕՊ համակարգերը խոցել են ուկրաինական 128 ԱԹՍՆրա խոսքով՝ 30 անօդաչու թռչող սարք է խոցվել Ղրիմի տարածքում, ութ անօդաչու թռչող սարք՝ Ազովի ծովի, հինգը՝ Սև ծովի, և մեկական անօդաչու թռչող սարք՝ Բրյանսկի և Կուրսկի շրջանների վրա։ Սա անօդաչու թռչող սարքի ամենախոշոր հարձակումն է 2025 թվականի սկզբից ի վեր։
09:39 • 26.02.25Ուկրաինայում մեզ պետք են խաղաղապահներ, բայց բոլորի համար ընդունելի ձևով. Թրամփ«Մեզ պետք են խաղաղապահներ... բոլորի համար ընդունելի ձևով», - ասել է Թրամփը: Նրա խոսքով, ապագայում Ուկրաինային օգնություն տրամադրելու պատասխանատվությունը պետք է կրի Եվրոպան, ոչ թե ԱՄՆ-ն։
09:06 • 26.02.25Վայքի, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղումԱշոցքի, Ամասիայի, Գավառի, Տաշիրի, Ապարանի, Արագածի, Արթիկի, Սիսիանի, Գորիսի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Մարտունի-Վարդենիս և Տիգրանաշեն-Զանգակատուն ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։
08:35 • 26.02.25ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:11 • 26.02.25Երևանում «Nissan»-ը բախվել է կայանած «MINI Cooper»-ին․ կան տnւժածներՓրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել «Nissan» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
23:40 • 25.02.25Դավիթաշենում հրդեհ է բռնկվել տներից մեկի տանիքումՀրդեհը մեկուսացվել է ժամը 22:22-ին, մարվել՝ 22։35-ին։
