Իրադարձային
-ից
-ը
16:41 • 26.02.25Աբովյան փողոցի խանութներից մեկի սեփականատերը, ով հայտնի փաստաբան է, կտրել է իր խանութի դիմաց գտնվող, համայնքին պատկանող խաղողի վազըՈստիկանները պարզել են, որ ծառահատումը կատարել է նշված հասցեում գործող խանութի սեփականատեր, Երևանի բնակիչ 55-ամյա Արտավազդ Այվազյանը:
16:22 • 26.02.25Հայ դպրոցականները 4 բրոնզե մեդալ են նվաճել ինֆորմատիկայի InfO(1)Cup միջազգային օլիմպիադայումInfO(1)Cup ամենամյա օլիմպիադան անցկացնում է Ռումինիայի Պրահովայի շրջկենտրոն Պլոեշտի քաղաքի ազգային քոլեջը։ Այս տարի օլիմպիադային մասնակցել է 17 երկրի 180 աշակերտ։ Օլիմպիադան անցկացվել է առցանց եղանակով: Մասնակցության հնարավորություն են ունեցել միայն 2009 թ․ հունվարի 1-ից հետո ծնված դպրոցականները։
16:15 • 26.02.25Թալանել են Փաշինյանի խոսնակի տունըԵվ ահա այս դեպքից հետո Նիկոլ Փաշինյանը անձամբ է ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին եւ Արփինե Սարգսյանին հրահանգ տվել գործուն քայլեր անել բնակարանային գողությունները բացահայտելու համար ու արդյունքում վնասազերծվել են մի խումբ անձինք, որոնք կասկածվում են այն կատարելու մեջ:
16:14 • 26.02.25Չիլիում արտակարգ դրություն էր հայտարարվել այն բանից հետո, երբ էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով 19 մլն մարդ մթության մեջ էր հայտնվելԱնջատումը, որի հետևանքով բնակչության 98 տոկոսը մնացել էր առանց էլեկտրականության, երթևեկության ոլորտում կոլապս էր առաջացրել: Սանտյագոյի մետրոյից տարհանվել են վախեցած ուղևորները:
15:40 • 26.02.25Սուդանում ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով կա 46 զոհՍուդանում ռազմական ինքնաթիռն Օմդուրման քաղաքում ընկել է բնակելի շենքի վրա, ինչի հետևանքով զոհվել է 46 մարդ: Անտոնով օդանավում եղել են զինվորականներ:
15:11 • 26.02.25Տավուշում բախվել են «Skoda»-ն ու «ՈՒԱԶ»-ը. կան տուժածներՎթարի հետևանքով 2 վարորդներն ու «Skoda»-ի ուղևոր, Երևանի բնակիչներ 24-ամյա Լիանա Ն.-ն և 50-ամյա Հասմիկ Մ.-ն մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Դիլիջանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Դիլիջան» բժշկական կենտրոն:
15:08 • 26.02.25Լարսը բացվել է թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համարԱյս պահի դրությամբ ճանապարհը մնում է փակ միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար:
15:06 • 26.02.25Էմիգրա՞նտ ենք, ի՞նչ ենք, հինգ տարի չեկաք, ասեք՝ ո՞նց եք ապրում. գյումրեցի տարեց կինը՝ Սարիկ Մինասյանին«26 տարի է՝ արդեն տարբեր տներում վարձով եմ ապրում, սա արդեն 10-րդ տունն է, որ վարձով եմ ապրում։ Ո՞ւր գնամ ապրեմ, ինձ ասում են՝ քուր, ախպեր չունե՞ս, գնա իրենց հետ ապրի։ Ես չգիտեմ՝ ինձ հետ ինչ պիտի լինի»,-ասաց հավաքվածներից մի տարեց կին՝ դիմելով Սարիկ Մինասյանին։
14:59 • 26.02.25Փետրվարի 27-ին Ստամբուլում տեղի կունենա ՌԴ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպումը«Մեր բարձր մակարդակի դիվանագետները, փորձագետները կհանդիպեն և կքննարկեն համակարգային խնդիրները, որոնք կուտակվել են նախկին վարչակազմի անօրինական գործունեության արդյունքում՝ արհեստական խոչընդոտներ ստեղծելու Ռուսաստանի դեսպանատան գործունեությանը, ինչին մենք, բնականաբար, փոխադարձեցինք և նաև անհարմար պայմաններ ստեղծեցինք Մոսկվայում ամերիկյան դեսպանատան աշխատանքի համար»,- ասել է Լավրովը։
14:38 • 26.02.25Մեզ ոչ ոք չի հարցրել. Լավրովն ասել է, որ Մոսկվան չի դիտարկում Ուկրաինայում հրադադարից հետո եվրոպական խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորությունը«Մեզ ոչ ոք այդ մասին չի հարցրել։ Այս մոտեցումը, որը պարտադրում են եվրոպացիները, առաջին հերթին՝ Ֆրանսիան, ինչպես նաև բրիտանացիները, նպատակ ունի էլ ավելի թեժացնել այս հակամարտությունը և ճնշել այն հանդարտեցնելու ցանկացած փորձ»,- Դոհայում մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է «Կոմերսանտ»-ի հարցին Սերգեյ Լավրովը։
14:13 • 26.02.25ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայերինՆա նաև հավելեց, որ այն ամենն, ինչը վերաբերում է անազատության մեջ պահվող անձանց պահման պայմաններին, առողջական վիճակին, բնականաբար, գտնվում են ԿԽՄԿ-ի ուշադրության կենտրոնում։
13:48 • 26.02.25Թուրքմենստանի նախագահը Մարտի 8-ի կապակցությամբ կանանց շուրջ 20-ական դոլար կբաժանիԻնչպես հաղորդում է Թուրքմենական հեռուստատեսության «Վաթան» տեղեկատվական ծրագիրը, 2025 թվականի մարտի 1-6-ը կտրամադրվեն դրամական նվերներ։ Դրանք կստանան պետական և մասնավոր հաստատություններում աշխատող կանայք, թոշակառուները, սոցիալական նպաստ ստացողները, ինչպես նաև կրթական բոլոր մակարդակների ուսանողները՝ մանկապարտեզի սաներից մինչև դոկտորանտներ:
13:38 • 26.02.25Վալենտինա Մատվիենկոն կմեկնի ԹուրքիաՆախատեսվում է, որ կողմերի միջև կկայանա առանձնազրույց, որից հետո խորհրդարանում Քուրթուլմուշը և Մատվիենկոն կնախագահեն միջպատվիրակությունների բանակցությունները և հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։
13:35 • 26.02.25Հայանիստում ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է. ԲԸՏՄՊարզվել է, որ քաղաքացի Զ․Բ․-ի կողմից տարածքի պտղատու ծառերի ոռոգման և խմելու նպատակով իրականացվել է ապօրինի ջրառ՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։
13:15 • 26.02.25Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին ու մի խումբ այլ անձինք Երևանում բերման են ենթարկվելԴ. Նեգուլյաևի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1 հատ «ԻԺ» մոդելի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, 1 հատ «Չեզեթ» տեսակի ատրճանակի փամփուշտատուփ՝ 9 փամփուշտով և 1 հատ 7 սմ շեղբի երկարության ծալովի դանակ, որը, ըստ վերջինիս հայտարարության, պատկանում է Դ. Մանուկյանին:
