Իրադարձային
-ից
-ը
16:49 • 20.02.25Մաստարա-Լանջիկ հատվածում մեկ տասնյակից ավելի մեքենաներ են բախվել, դեպի Երևան ճանապարհը երկկողմանի փակվել է. ՆԳՆ խոսնակՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են ուժեղացված ծառայություն իրականացնել ճանապարհներին։
16:43 • 20.02.25Գյումրիում բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը«Սա օրվա իշխանական պարագլխի հրամանով կատարված գործողություն է` ուղղված լռեցնելու գյումրեցու ձայնը: Մարզային վարչության շենքի դուռը կրկին ապօրինաբար փակվել է Վարդան Ղուկասյանի փաստաբանի առջև: Կոչ ենք անում բոլոր գյումրեցիներին ինքնաբուխ կերպով հավաքվել շինության մուտքի մոտ»,- ասված է գրառման մեջ:
16:39 • 20.02.25ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում. կան փակ ավտոճանապարհներՃանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
16:36 • 20.02.25Հիշելով 1988-ի փետրվարի 20-ի խորհուրդը՝ մենք վերահաստատում ենք արդարության, ճշմարտության ճանապարհով ընթանալու և պատմական հիշողությունը պահպանելու մեր անօտարելի իրավունքը. Արցախի ԱԺՓետրվարյան վերածննդի շունչը, հայրենիքի, պետականության, ազատության ու անկախության համար թափած արյունն ու քրտինքը մեզ մղում են չընկրկել դժվարությունների առջև:
16:32 • 20.02.25Մարզային բոլոր բժշկական կենտրոններն անցնում են Առողջապահության նախարարության ենթակայության տակ. Անահիտ ԱվանեսյանՇարունակելու ենք սերտ աշխատել մարզային իշխանությունների մեր գործընկերների հետ` ի նպաստ մեր քաղաքացիների առողջապահական կարիքների բավարարմանը»,- գրել է Ավանեսյանը:
16:25 • 20.02.25Սյունիքում բեռնատարը բախվել է տան քարե պարսպին, փլուզել այնՎթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորներ 49-ամյա Նորայր Դանիելյանն ու 40-ամյա Դավիթ Միքայելյանը տեղում բուժօգնություն են ստացել շտապօգնության բժիշկների կողմից:
16:14 • 20.02.25Հաղարծինում կասեցվել է հանրային սննդի կետի արտադրական գործունեությունըՏեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումներն ու անհամապատասխանությունները վերացնելու ժամկետ:
16:02 • 20.02.25Արագածոտնում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվելՊարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել։
15:49 • 20.02.25650 չօգտագործված կամ նյարդայնացրած սարք և մոտ 98 մլն դրամ ( $250,000)` երևանցիների բյուջեիցՓաստենք, որ մետաղադրամների գնման այս ողջ գործընթացը տեղի է ունեցել քաղաքապետարանի՝ միասնական տոմսային համակարգի ներդրման ծրարգրերի քննարկմանը զուգահեռ:
15:45 • 20.02.25Երուսաղեմի հայոց պատրիարքը Նեթանյահուին կոչ է արել միջամտել՝ կանխելու հայոց պատրիարքարանի գույքի բռնագրավումըԵրուսաղեմի հայոց պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանը նամակ է գրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ հորդորելով միջամտել և դադարեցնել պատրիարքության դեմ Երուսաղեմի քաղաքապետարանի ձեռնարկած գործողությունները և վերսկսել իր կողմից նշանակված կառավարական հանձնախմբի հանդիպումները՝ խնդրին լուծում գտնելու համար: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոկչյան:
15:45 • 20.02.25Վերին Լարսի հերթում այս պահին 552 հայկական բեռնատար կաԸնդհանուր առմամբ, վերջին տվյալներով, հերթում գրանցվել է 1,970 բեռնատար տարբեր երկրներից։
15:36 • 20.02.25Հայտնի է Գյումրու ավագանու ընտրությունների օրը և քարոզարշավի ժամկետներըԿուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ համապատասխան բանկերը պետք է տեղեկանք ներկայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն մարտի 13-ից սկսած՝ երեք աշխատանքային օրը մեկ։
15:16 • 20.02.25Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Iveco»-ն և «Volkswagen»-ը. կան տnւժածներՄինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Բ․-ն (ծնված 1981 թ․), Լ․ Գ․-ն (ծնված 1983 թ․) և Վ․ Ա․-ն (ծնված 1980 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
15:07 • 20.02.25Թրամփն իրեն անվանել է «արքա»«Խցանումների համար վճարն էլ չկա: Մանհեթենը և ամբողջ Նյու Յորքը փրկված են։ Կեցցե՜ արքան»,- գրել է նա Truth Social սոցցանցում: Այնուհետև Սպիտակ տունը հրապարակել է Time ամսագրի իրական գոյություն չունեցող շապիկը, որին պատկերված է ԱՄՆ նախագահը՝ թագը գլխին:
14:37 • 20.02.25Ֆիլիպիններում բնակիչներին պարգևատրում են վարակ տարածող մոծակներին բռնելու համարԳյուղապետ Կառլիտո Ցերնալը սոցիալական ցանցերում իր գրառման մեջ ասել է, որ գյուղը կազմակերպել է ծրագիրը՝ կապված տարածքում դենգե տենդի դեպքերի աճի հետ: Երկրում ավելացել են պոտենցիալ մահացու վիրուսային վարակի դեպքերը։ Առողջապահության դեպարտամենտը հունվարին գրանցել է ավելի քան 28,000 դեպք. ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 40%-ով։ Գրանցվել են մահվան դեպքեր:
