Իրադարձային
-ից
-ը
09:53 • 21.02.25Մակունցը Պենտագոնում քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին վերաբերող հարցերԿողմերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը և Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր:
09:36 • 21.02.25Հրդեհ՝ Թբիլիսյան խճուղումՊարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թբիլիսյան խճուղու 16 հարկանի շենքերից մեկի տանիքում գտնվող թռչնաբնում։
09:17 • 21.02.25ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ կան փակ ճանապարհներՋերմուկի խաչմերուկից մինչև Կապան քաղաք ավտոճանապարհները, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Թումանյան, Վանաձոր -Ստեփանավան, Ախուրյանից մինչև Բավրա, Նոյեմբերյան-Ոսկեպար-Ջուջևան, Ուշիից մինչև Ապարան ճանապարհահատվածները, Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորանները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։
08:54 • 21.02.25ԵՊՀ-ում այսօր դասերը կանցկացվեն հեռավար ձևաչափովՀիշեցնենք, որ այսօր դպրոցներում դասեր չեն լինի։
08:48 • 21.02.25Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 359 ավտոմեքենա և 877 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնությունՄասնավորապես՝ Երևան, Ծաղկաձոր, Ապարան, Ջերմուկ, Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր, Գյումրի, Դիլիջան քաղաքներում, Ձորաղբյուր, Ամասիա, Գեղարոտ, Ծաղկահովիտ, Կարմրաշեն, Վերնաշեն, Ռյա Թազա, Մելիքգյուղ, Գագարին, Զովաբեր, Սառնակունք, Գարգառ, Տաթև, Շինուհայր, Ոսկեպար, Չինչին գյուղերում, Սոլակ-Բջնի, Սոլակ-Ալափարս, Ջրամբար-Հարթավան, Ծաղկահովիտ-Կանիաշիր, Հարթավան-Երնջատափ, Վանաձոր-Ալավերդի, Տաշիր-Գոգավան, Տաշիր-Ստեփանավան, Ալավերդի-Բագրատաշեն, Գորայք-Անգեղակոթ, Աղվանի-Տաթև, Գետափ-Մարտունի ավտոճանապարհներին։
08:34 • 21.02.25Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել է մոտ 20 տրանսպորտային միջոցՓրկարարները պարեկային ծառայության և ՃՇՇ աշխատակիցների հետ վթարված տրանսպորտային միջոցները դուրս են բերել երթևեկելի հատվածից և տեղափոխել ավտոքարշակի վրա․ ճանապարհը դարձել է երթևեկելի։
08:18 • 21.02.25ՌԴ դեսպան Կոպիրկինի և վարորդի առողջությանը վտանգ չի uպառնnւմ. դեսպանատուն«ՌԴ դեսպան Ս. Պ. Կոպիրկինը և վարորդը թեթև վնասվածքներ են ստացել: Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։ Նրանց առողջությանը վտանգ չի սպառնում»,-նշված է հաղորդագրության մեջ։
08:12 • 21.02.25ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
23:58 • 20.02.25Փակ է Չարենցավան-Աբովյան ավտոճանապարհը, մի շարք ճանապարհներ դժվարանցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
23:53 • 20.02.25Շուրջ 40 տեխնիկա հենց այս պահին աշխատում է քաղաքի փողոցներում․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Նոր Նորք վարչական շրջանից ուղիղ եթերով ներկայացրել է ձնամաքրման աշխատանքների ընթացքը։
23:47 • 20.02.25Վաղը մանկապարտեզներն աշխատելու են․ ԱվինյանՎաղը մանկապարտեզներն աշխատելու են, որպեսզի ծնողները կարողանան գնալ աշխատանքի,
23:28 • 20.02.25Դպրոցներում վաղը դասերը հետաձգվում են. Ժաննա ԱնդրեասյանՀաշվի առնելով եղանակային պայմանները և նաև վաղը սպասվող տեղումները՝ դպրոցներում վաղը դասերը հետաձգվում են:
23:05 • 20.02.25Երևանում վթшրի է ենթարկվել ՌԴ դեսպան Կոպիրկինի ծառայողական ավտոմեքենան․ դեսպանն ու վարորդը տեղափոխվել են հիվանդանոցՎթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց։
22:39 • 20.02.25Այսօր Երևանում 10 ժամվա ընթացքում տեղացել է 15մմ ինտենսիվ ձյուն, ինչը հավասար է կես ամսվա նորմային. ՍուրենյանՀիշեցնենք, որ այսօր տեղումներով պայմանավորված խաթարվել է Երևանի տրանսպորտային ցանցի աշխատանքը։
22:30 • 20.02.25Ժամանակավորապես սահմանափակվել է տրանսպորտային միջոցների մուտքը մայրաքաղաքի Արմենակյան և Գլինկայի փողոցներ․ ՆԳՆ խոսնակԿոչ ենք անում երթևեկել բացառապես ձմեռային անվադողներով, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։
