Իրադարձային
-ից
-ը
16:19 • 21.02.25«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ենթակառուցվածքները չեն համապատասխանում անազատության մեջ գտնվողների պահման վայրի միջազգային ընդունված չափանիշներին. Գալյանը շրջայց է իրականացրելԿոսմետիկ և հրատապ, այդ թվում կազմակերպչական լուծում պահանջող խնդիրների մի մասն արդեն լուծվել է, որոշ մասն էլ ընթացքի մեջ է: Քրեակատարողական ծառայության ուշադրության կենտրոնում է դիտարկման արդյունքներով արձանագրվածի շտկումը, սակայն հիմնարկի շենքային պայմանները շատ դեպքերում պարզապես հնարավորություն չեն տալիս խնդիրների հիմնովին վերացմանը: Ուստի այդ պայմաններում հնարավոր է միայն դրվագային լուծումներ տալ առկա մտահոգիչ արձանագրումներին:
16:02 • 21.02.25Կառավարությունը կերկարաձգի անհայտ կորած զինծառայողների ընտանիքների սոցիալական աջակցության ժամկետըՀՀ կառավարությունը շարունակում է հետևողական լինել զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանության հարցում։
16:02 • 21.02.25ՔԿ նախագահն Իրանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների քրեական վարույթներով անցնող քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանն առնչվող հարցերՀանդիպման ընթացքում Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձ է կատարել անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում գործակցության ճկուն կառուցակարգերին, ինչը նպաստել է քրեաիրավական ոլորտում առաջացող հրատապ խնդիրների շուրջ տեղեկատվության արագ փոխանակմանը և դրանց արդյունավետ լուծմանը:
15:57 • 21.02.25Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստինՆիստի օրակարգում ընդգրկված են շուրջ երեք տասնյակ հարցեր:
15:34 • 21.02.25Սև ծովում բախվել են «Նատիգ Ալիև» և «Բեգոնիա» նավերը (տեսանյութ)Փոթորկի հետևանքով «Նատիգ Ալիև» լցանավի խարիսխի շղթան կոտրվել է, և այն շեղվել է ճանապարհից՝ բախվելով «Բեգոնիա» բեռնանավին: Վերջինիս քթային հատվածը վնասվել է: Դրանց օգնության է հասել քարշակը։
15:20 • 21.02.25Երևանում ավտոբուսի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ուղևորը զանգել է շտապօգնություն, սպասել մինչև վարորդին օգնություն ցուցաբերենԱյս պահին վարորդը գտնվում է հիվանդանոցում։ Բարեբախտաբար, կյանքին վտանգ չի սպառնում»
14:56 • 21.02.25Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար․ 26 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներՀայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
14:47 • 21.02.25Կարդինալ Ռավազին չի բացառել, որ Հռոմի պապը կարող է հրաժարվել գահից«Եթե Ֆրանցիսկոս պապը դժվարանա կատարել պապական պարտականությունները, նա կկատարի իր ընտրությունը: Կարծում եմ՝ նա կարող է որոշել հրաժարական տալ: Դա ինքն է որոշելու, վերջին խոսքը նրանն է»,- ասել է կարդինալը:
14:41 • 21.02.25Ավինյանը, բահը ձեռքին, միացել է ձնամաքրման աշխատանքներին (տեսանյութ)Նշենք, որ Ավինյանը գրառման մեջ քաղաքային իշխանությանը կոչ էր արել վերցնել բահերը և դուրս գալ փողոց:
14:25 • 21.02.25Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է. նա տեղափոխվել է հիվանդանոց«ԴՕԿ» կուսակցությունից հայտնում են, որ տեղեկացված են Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի վերաբերյալ տարածված հրապարակումների մասին:
14:03 • 21.02.25Նոյեմբերի 1-ից Շտապօգնության բոլոր մեքենաները ձմեռային անվադողերով են, հորդորում եմ շտապբուժօգնությանը չօգտագործել քաղաքական նպատակներով. բժիշկ Հարություն Հարությունյան«Կարող էին պարզապես շնորհակալություն հայտնել, որ այդ պայմաններում բժիշկները շարունակում էին աշխատել»,- ասաց Հարություն Հարությանը:
13:02 • 21.02.25Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում տղամարդը կացնով հարձակվել է կնոջ վրաԿինը ծանր վիճակում է՝ մարմնի վերին և ստորին վերջույթների վնասվածքներով։ Նա հոսպիտալացվել է: Հարձակվողը, որը դեպքի վայրից փախուստի էր դիմել, ձերբակալվել է: Նա քայլի դրդապատճառներն անհայտ են:
12:47 • 21.02.25Սպասվում է ձյուն. օդի ջերմաստիճանը կնվազի ևս 7-10 աստիճանովԵրևանում փետրվարի 21-ի ցերեկը, 22-23-ին սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը շատ ուժեղ, 25-ին կեսօրից հետո հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 24-ին, 25-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
12:43 • 21.02.25Որոշ տարածաշրջաններում տեղում է ձյուն, ինչ իրավիճակ է ավտոճանապարհներինՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
12:43 • 21.02.25Մայրաքաղաքի կառավարումն արդյունավետ չէ, ենթակառուցվածքները կայացած չեն, չնայած սպասվող ձյանը՝ համապատասխան ծառայությունները կրկին ու կրկին պատրաստ չեն. Սուրեն ՍուրենյանցՕրինակ, ինչո՞ւ ձյունն այնպիսի «արտակարգ դրություն» մտցրեց, որ քաղաքային տրանսպորտի զգալի մասը չկարողացավ գիծ դուրս գալ, ինչի հետևանքով էլ, ի դեպ, դպրոցներն ու մանկապարտեզները չեն աշխատում:
