Իրադարձային
-ից
-ը
17:01 • 22.02.25Հարկ վճարողների ֆինանսավորման շնորհիվ է այս դպրոցը կառուցվել, ինչպես ճանապարհները, մանկապարտեզները, հանրային բազմաթիվ կառույցներ․ Փաշինյանը ներկա է գտնվել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանըՎարչապետը շնորհակալություն է հայտնել նաև դպրոցի կառուցման տարբեր փուլերում իրենց մասնակցությունն ունեցած բոլոր պատկան մարմիններին, շինարարական կազմակերպություններին, ընդգծել, որ շինարարական աշխատանքների որակի փոփոխությունն ակնհայտ է:
16:46 • 22.02.25Արագածոտնում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և գլխիվայր շրջվելՎթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
16:36 • 22.02.25Դոնի Ռոստովի պահեստներից մեկում բռնկված խոշոր հրդեհը հաջողվել է մարելՆշվում է, որ հրդեհը բռնկվել է փետրվարի 22-ի առավոտյան՝ Դոնի Ռոստովի 1,5 հազար քառակուսի մետր մակերեսով թղթի թափոնների պահեստում։
16:23 • 22.02.25Համբերություն եմ մաղթում դատաիրավական համակարգի այն ներկայացուցիչներին, ովքեր կհամաձայնեն որպես գործիք ծառայել Փաշինյանի ձեռքին․ ՄամիջանյանՄամիջանյանի խոսքով՝ հասարակությունը, անկախ քաղաքական հայացքներից, պետք է կանգնի Էդգար Ղազարյանի կողքին և թույլ չտա, որպեսզի այսպիսի պրակտիկա հաստատվի:
15:50 • 22.02.25Սա իսկապես տխուր է. Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը մեկնաբանել է BBC-ի ադրբեջանական գրասենյակի փակումը«BBC-ի կողմից ադրբեջաներեն ծառայությունների մատուցումը հարգանքի և հետաքրքրության նշան էր ադրբեջանական ժողովրդի և մշակույթի նկատմամբ։ Սա իսկապես տխուր է։ Ֆրանսիան գիտի, թե ինչով է պարտական BBC-ին»,-գրել է Անն Բուայոն:
15:42 • 22.02.25Գազայում պահվող ևս 3 իսրայելցի պատանդներ հանձնվել են Կարմիր խաչինՊատանդների ազատ արձակումը հաստատել է նաև Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը՝ մանրամասնելով, որ պատանդներն արդեն գտնվում են հրեական կողմում:
14:42 • 22.02.25Մոսկվայում Արմեն Սարգսյանի սպանության գործով ՀՀ քաղաքացիներ են ձերբակալվել. ԶԼՄ«Ձերբակալվել են 44-ամյա Արման Պ.- ն և 61-ամյա Հրաչյա Պ.-ն, որոնք ծնվել և մեծացել են Վաղարշապատում: Երկուսն էլ երկար տարիներ զբաղվել են սպորտային պարահանդեսային պարով։ Նրանցից մեկը միջազգային կարգի պարող է, մյուսը՝ վարսահարդար Խիմկիում»,- գրում է լրատվամիջոցը։
14:37 • 22.02.25Երևանյան խճուղում 5 մեքենա է բախվելՖոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհն ամբողջությամբ եղել է մերկասառույց և եթե ժամանակին այն մաքրվեր և մշակվեր աղ ու ավազով, ապա վթարը տեղի չէր ունենա։
14:05 • 22.02.25ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել երկու իսրայելցի պատանդիԱվելի վաղ, 6 պատանդի ազատ արձակման մասին հայտնել է նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը:
13:55 • 22.02.25Սպասվում է ձյուն․ օդի ջերմաստիճանը կնվազիԵրևան քաղաքում` ետրվարի 22-ին կեսօրից հետո, 23-ին սպասվում է ձյուն։ Փետրվարի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
13:23 • 22.02.25Վերին Լարսում մոտ 700 հայկական բեռնատար է կուտակվելԸստ վերջին տվյալների` անցակետը հատելու համար 2,542 տրանսպորտային միջոց է հերթագրված, որոնցից 700-ը հայկական են։
09:49 • 22.02.25ՀՀ մի շարք տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում․ կան փակ ճանապարհներԱրարատի, Թալինի, Անիի, Ախուրյանի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Նոյեմբերյանի, Մասիսի, Վարդենիսի, Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
23:30 • 21.02.25Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դատապարտել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ունեցվածքը բռնագրավելու փորձերըԵրուսաղեմի Հայոց պատրիարքարանը, ի նշան բողոքի, ներկայացրել է վարչական հայց, որի լսումը նշանակված է 2025 թվականի փետրվարի 24-ին:
22:57 • 21.02.25ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
22:47 • 21.02.25Արմավիրի մարզում բախվել են «Chevrolet»-ը և ձնամաքրման աշխատանքներ կատարող «Shacman» բեռնատարը. կան վիրшվnրներՎթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
