Իրադարձային
-ից
-ը
12:36 • 21.02.25Չնայած նախորդ օրվա ձյան առատ տեղումներին` ձնամաքրվել է վազքուղին, իրականացվել են օդանավերի հակասառեցման աշխատանքներ և ապահովվել են անվտանգ թռիչք-վայրէջքներ. «Զվարթնոց» օդանավակայանՇնորհակալ ենք մեր պրոֆեսիոնալ թիմին նման ծանր եղանակային պայմաններում անվտանգ թռիչքներ ապահովելու և ձմեռային աշխատանքներն անխափան իրականացնելու համար
12:16 • 21.02.25Ընտրութուններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերը պետք է օգտահաշիվ ստանալու դիմում ներկայացնեն ԿԸՀԱյն կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները, որոնք ցանկություն ունեն մասնակցել մարտի 30-ին կայանալիք Փարաքար և Գյումրի համայնքների ավագանու արտահերթ ընտրություններին, գրանցման ու ընտրական ցուցակների էլեկտրոնային եղանակով ձևավորման համար պետք է օգտահաշիվ ստանալու դիմում ներկայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
11:57 • 21.02.25Վատ եմ գնահատում իշխանության աշխատանքները, նախկիններից բողոքում էինք, հիմա ավելի վատ է. քաղաքացի«Տաքսի չեմ փորձել կանչել, տրանսպորտը շատ վատ է աշխատում, արդեն 40 րոպե սպասում եմ 27 համարին, դեռ չկա: Չգիտեմ՝ ինչն է փոխվել այս երկրում»,- ասաց քաղաքացին:
11:57 • 21.02.25Գյումրիում բռնnւթյnւն է կիրառվել բուժաշխատողի նկատմամբ. վերջինս տեղափոխվել է հիվանդանոցՖոտոլրագրողի տեղեկություններով՝ բուժակը թե՛ Գյումրիում, թե՛ իր գործընկերների ու իրեն ճանաչողների մոտ հարգված անձնավորություն է, 44-օրյա պատերազմի ակտիվ մասնակից, ու անգամ պատերազմի օրերին վիրավորում է ստացել և երբեք ոչ մի բացասական կարծիք նրա աշխատանքային գործունեության վերաբերյալ բուժանձնակազմը չի ստացել:
11:52 • 21.02.25Շատ տրամաբանական կլիներ, եթե տույժի ենթարկելուց առաջ առնվազն 1 անգամ տրվեր զգուշացում. պատգամավորը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու տուգանքի մասին«Քանի որ խնդիրը հանրության լայն մասսաների հետաքրքրության տիրույթում է, այս կապակցությամբ գրություն եմ ուղարկել նաև փոխոստիկանապետին՝ պարզելու, թե արդյո՞ք կան քննարկումներ անմիջապես տուգանելու այս մոտեցումը վերանայելու վերաբերյալ»,- գրել է Դանիելյանը:
11:42 • 21.02.25Գորիսում ավտոմեքենա է այրվելԴեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
11:25 • 21.02.25Արագածոտնի բարձր լեռնային շրջաններում ձյան ծածկի բարձրությունը հասել է 60-120 սմՎերջին անգամ նման հզոր ցիկլոնային շրջանառություն հանրապետությունում ունեցել էինք 2016 թվականի հունվարի 1-2-ին, երբ Երևանում ձնածածկույթի բարձրությունը հասել է 40-50սմ, ինչից հետո հարավ արևմտյան նմանատիպ ցիկլոնի ելք չէր դիտվել։
11:22 • 21.02.25Կիմ Չեն Ընը Փհենյանում հզոր պայթյուն է «իրականացրել» (տեսանյութ)Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մայրաքաղաք Փհենյանի Հվասոն թաղամասում հզոր պայթյուն է «իրականացրել»: Պայթյունը տեղի է ունեցել բնակելի համալիրի հիմնարկեքի արարողության ժամանակ։ Պայթյունը փոշու և ծխի հսկայական ամպեր է ստեղծել։
11:18 • 21.02.25Երևանում տղամարդն իրեն WhatsApp-ով ներդրում կատարելու առաջարկով ներկայացած անձանց փոխանցել է 1 մլն 300 հազար դրամ, այնուհետև իր անունով «Իդրամ»-ով ձևակերպվել է 300 հազար դրամի վարկՓետրվարի 11-ին կրկին տուժածի հետ կապվել է ոմն Միխայիլը և Մխիթար Գ․-ն վերջինիս տրամադրել է իր անձնական տվյալները, ինչից հետո նկատել է, որ իր «Իդրամ» հավելվածի միջոցով ձևակերպվել է 300 հազար դրամ վարկ, որը փոխանցվել է ոմն Սարգիս Եղիազարյանի հաշվեհամարին:
10:58 • 21.02.25Զինված ուժերում հետաձգվել են երդման արարողությունները, սահմանափակվել են տեսակցությունները, ժամանակավորապես արգելվել են ազատ արձակումներն ու արձակուրդների տրամադրումը. ՊՆԿազմակերպվող բոլոր միջոցառումների նպատակը զինծառայողների առողջության պահպանումն է։
10:53 • 21.02.25ԱՄՆ պետքարտուղարը Զելենսկիին մեղադրել է հազվագյուտ մետաղների հարցով գործարքի վերաբերյալ ստախոսության համարՓետրվարի 16-ին Financial Times-ը հայտնել էր, որ Զելենսկին մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ փոխանցել երկրի հազվագյուտ հողային հանքանյութերի իրավունքների 50%-ը՝ ռազմական օգնության դիմաց։ Հրատարակության աղբյուրների համաձայն՝ Վաշինգտոնը ցանկանում էր հասանելիություն ստանալ ուկրաինական ռեսուրսներին արդեն իսկ տրամադրված աջակցության դիմաց, մինչդեռ մատակարարումների նոր ծավալը նույնիսկ չի քննարկվել։
10:46 • 21.02.25Ավտոբուսներն ու շտապօգնության մեքենաները երթևեկում են ձմեռային անվադողերով. քաղաքապետարան«Ինչ վերաբերում է շտապօգնության մեքենաներին, տեղեկացնում ենք, որ դրանց անվադողերը փոխարինվել են ձմեռայինով դեռևս 2024թ. նոյեմբերի 1-ից»,- նշված է հաղորդագրության մեջ:
10:26 • 21.02.25ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՍպիտակ-Գյումրի և Ջերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ տանող ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:
10:25 • 21.02.25Թել Ավիվի մերձակայքում 3 ավտոբուս է պայթել. Նեթանյահուն հրամայել է լայնածավալ գործողություն սկսել Արևմտյան ափումԻսրայելի տրանսպորտի նախարար Միրիամ Ռեգևը հրահանգել է դադարեցնել գնացքների և ավտոբուսների շարժը։ Պաշտպանության նախարարության ղեկավարը մեղքը բարդել է «պաղեստինյան ահաբեկչական կազմակերպությունների վրա»։
10:13 • 21.02.25Մետրոպոլիտենն աշխատում է բնական հունովԱշխատում ենք բնականոն հունով, հայտնում են Երևանի մետրոպոլիտենից:
