Կիմ Չեն Ընը Փհենյանում հզոր պայթյուն է «իրականացրել» (տեսանյութ)
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մայրաքաղաք Փհենյանի Հվասոն թաղամասում հզոր պայթյուն է «իրականացրել»: Պայթյունը տեղի է ունեցել բնակելի համալիրի հիմնարկեքի արարողության ժամանակ։ Պայթյունը փոշու և ծխի հսկայական ամպեր է ստեղծել։ Այս մասին գրում է congluan.vn կայքը:
Միջոցառման կադրերում Կիմ Չեն Ընը կանգնած է ամբիոնի վրա և գործի է դնում պայթուցիկները: Ամբիոնի ներքևում կանգնած են շինարարական ոլորտի աշխատողները՝ ստեղծելով տպավորիչ տեսարան։
Փհենյանում կենսապայմանների բարելավման նպատակով հինգ տարվա ընթացքում 50,000 բնակարան կառուցելը երկրի ռազմավարության մի մասն է:
Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում










