Իրադարձային
-ից
-ը
13:04 • 19.02.25Նեթանյահուն Ալիևի օգնականի հետ քննարկել է տարածաշրջանային իրադարձություններըԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևին: Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Իսրայելի երկկողմ համագործակցության հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային իրադարձությունները։
12:58 • 19.02.25Կոտայքում հրդեհ է բռնկվել կրակայրիչների գործարանի բակումՄինչ հրշեջների ժամանումը՝ բակում այրվող կրակայրիչների թափոնների կրակի դեմ պայքարել են գործարանի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են այն:
12:54 • 19.02.25Հայաստանում առաջին անգամ փաստագրվել է բտիկաթև կիվիվի բնադրումըԱյս թռչնատեսակի գրանցումը եզակի է հատկապես նրանով, որ բտիկաթև կիվիվն աչքի է ընկնում իր դժվար նկատելի վարքագծով։ Տեսակի հայտնաբերումը վկայում է ոչ միայն մասնագիտական բարձր որակավորում ունեցող թիմի աշխատանքի, այլև տարածքում իրականացվող պահպանության ջանքերի արդյունավետության մասին։
12:50 • 19.02.25Հաջորդ տարվանից Հայաստանում աշխատանքային պայմանագրերը կկնքվեն էլեկտրոնային եղանակովՀարթակում հնարավոր կլինի նաև փոփոխություններ կատարել պայմանագրում։ Աշխատանքից ազատվելու հրամանը նույնպես տրվելու է այդ հարթակում։
12:48 • 19.02.25Թրամփի՝ Ուկրաինայի և ՌԴ-ի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քելլոգը ժամանել է Կիև«Մենք կլսենք: Մենք պատրաստ ենք ապահովել այն, ինչ անհրաժեշտ է: Մենք հասկանում ենք անվտանգության երաշխիքների անհրաժեշտությունը: Իմ առաքելության մի մասը լսելն է: Այնուհետև ես կվերադառնամ Միացյալ Նահանգներ, կխոսեմ նախագահ Թրամփի հետ: Համոզվելու համար, որ մենք ամեն ինչ ճիշտ ենք հասկանում», - ասել է նա:
12:45 • 19.02.25Սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ շատ ուժեղՕդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։
12:34 • 19.02.25Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան գրքեր է նվիրել Մեծավանի թիվ 1 դպրոցինԱյս առիթով Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան, որի համար սոցիալական պատասխանատվությունն իր գործունեության անբաժանելի մասն է, նվիրաբերել է գրքերի հավաքածու Տաշիր համայնքի Մեծավանի թիվ 1 դպրոցին։ Նվիրատվության բազմաժանր փաթեթում ներառված են հայ պատմավեպեր, ստեղծագործություններ «Բաբելոնյան գրադարան» մատենաշարից և այլ գրական գործեր։
11:52 • 19.02.25Ուժեղ բքի պատճառով Ալագյազից մինչև Գեղադիր բնակավայր ճանապարհահատվածը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԺամը 11:45-ի դրությամբ, ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով Ալագյազից մինչև Գեղադիր բնակավայր ճանապարհահատվածը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
11:39 • 19.02.25Վարորդները պարտավոր են հետևել, որպեսզի ուղևորավարձը վճարվի միայն օրենսդրությամբ սահմանված կարգով, չնայած տարեց մարդուն դուրս հրավիրած վարորդը ստացել է նկատողություն. Արմեն Գալջյան«Չնայած այս ամենին՝ հավելեմ, որ վարորդը ստացել է նկատողություն՝ բարեվարքության կանոնները խախտելու համար»,- գրել է Գալջյանը:
11:27 • 19.02.25Ճաշարանը, որտեղ բռնկվել էր հրդեհը, վերանորոգվել է և նոր գույքով համալրվել նախորդ տարի, տարածվող պնդումն անհիմն է. ՊՆ խոսնակՆշենք, որ մամուլում լուրեր են տարածվել, որ ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված փոքր «հրդեհն անխուսափելի էր, քանի որ ճաշարանը հին էր»:
11:10 • 19.02.25Ադրբեջանցիները գրեթե ամբողջական ավերել են Հադրութի շրջանի Թաղուտ-Թաղոտ գյուղըՀիշեցնենք, որ այս քաղաքականության զոհ են դարձել նաև Շուշիի շրջանի հերոսական Քարինտակը, Հադրութի շրջանի Մոխրենես, Մարիամաձոր, Ծամձոր գյուղերը, ինչպես նաև Ստեփանակերտի և Արցախի այլ բնակավայրերի բազմաթիվ բնակելի թաղամասեր։
11:09 • 19.02.25Հռոմի պապի մոտ երկկողմանի թոքաբորբ է զարգացել. նա շարունակում է հիվանդանոցում մնալՀռոմի պապ Ֆրանցիսկոսի մոտ երկկողմանի թոքաբորբ է զարգացրել, հայտնել է Վատիկանը։ Նոր թեստերը ցույց են տվել, որ 88-ամյա պոնտիֆիկոսի առողջական վիճակը վատթարացել է, երկկողմանի թոքաբորբը պահանջում է լրացուցիչ դեղորայքային թերապիա:
11:05 • 19.02.25423 հայկական բեռնատար է մնացել Վերին ԼարսումԸնդհանուր առմամբ, վերջին տվյալներով, հերթում գրանցվել է 1,555 բեռնատար տարբեր երկրներից։
10:59 • 19.02.25Զորամասերից մեկի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված հրդեհը մարվել է, տուժածներ չկան. ՊՆՀրդեհի բռնկման հանգամանքները, ինչպես նաև նյութական վնասի չափը ճշտվում են:
10:58 • 19.02.25Կոլումբիայի նախագահը հայտարարել է, որ իր ինքնաթիռը ցանկանում են խոցել«Նրանք ցանկանում են հրթիռ արձակել իմ ինքնաթիռի վրա... ոչ թե մեկ, այլ երկու հրթիռ: Մենք գիտենք, թե ովքեր են նրանք», - Բոգոտայում ասել է Կոլումբիայի պատմության մեջ առաջին ձախակողմյան նախագահը:
