Իրադարձային
-ից
-ը
10:41 • 19.02.25Ալիևն այցելել է ՍտեփանակերտՓետրվարի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտ: Նա այնտեղ մասնակցել էհյուրանոցի բացմանը։ Նախօրեին հաղորդվել էր, որ Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ այցելել է օկուպացված Ակնա:
10:39 • 19.02.25Արագածոտնում «Opel Zafira»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կան տուժածներՎթարի հետևանքով 3 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են «Ապարան» բժշկական կենտրոն:
10:37 • 19.02.25Մեկնարկել է համահայաստանյան «Իսկական հերոսը» շարադրությունների մրցույթըՄրցույթի գործընկերն է Կոնվերս Բանկը։
10:16 • 19.02.25Երևանում բախվել են «Hyundai»-ն, «Volkswagen»-ը և բեռնատարը. վերջինը բախվել է կայանված «Ford Fusion»-ին. կան տուժածներՎթարի հետևանքով 3 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են «Միքայելյան» բժշկական կենտրոն, իսկ 1 հոգի՝ Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
10:13 • 19.02.25Իրանում մեկնարկել է «Մեծ մարգարեի ուժը 19» զորավարժությունների 2-րդ փուլըԴրանց շրջանակում ԻՀՊԿ ցամաքային զորքերի մասնագիտացված ստորաբաժանումները կիրականացնեն առաջադրանքների լայն շրջանակ, ներառյալ հարձակողական և պաշտպանական գործողությունները, ռադիոէլեկտրոնային պայքար, ինչպես նաև զրահատեխնիկայի, հրթիռային համակարգերի, ԱԹՍ-ների, ուղղաթիռների և հրետանու զանգվածային օգտագործումը: Զորավարժությունները կշարունակվեն մի քանի օր:
09:59 • 19.02.25ՌԴ-ում երիտասարդը 18-րդ հարկից ընկել է մեքենայի վրա և ողջ մնացել (տեսանյութ)Ականատեսները վազելով մոտեցել են մեքենային՝ ակնկալելով տեսնել վատագույն պատկերը, սակայն պարզվել է, որ տղան ողջ է: Նրան զգուշությամբ հանել են մեքենայից և հոսպիտալացրել։ Ենթադրաբար նա եղել է թմրամիջոցների ազդեցության տակ։
09:40 • 19.02.25Ավստրալիայում ափ է նետվել ավելի քան 150 կետ (լուսանկարներ)ABC-ի տվյալներով՝ շուրջ 90 կենդանիներ դեռ ողջ են։ Կետերը, հավանաբար ափին են գտնվում 24-48 ժամ, ասել է Tasmania Parks-ի և Wildlife-ի ներկայացուցիչ Բրենդոն Քլարկը: Կենդանիներին փրկելու գործողությունը բարդանում է լողափի հեռավորության պատճառով, դժվար է տեխնիկա մատակարարել այնտեղ։
09:28 • 19.02.25Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում․ Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք էՃանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
08:54 • 19.02.25Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենաՄասնավորապես՝ Ապարան, Սիսիան քաղաքներում, Հանքավան, Զովաբեր, Ախուրյան, Վարսեր գյուղերում և Հատիս լեռան լանջին:
08:08 • 19.02.25ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
23:42 • 18.02.25ՀԱՄԱՍ-ը շաբաթ օրը ազատ կարձակի իսրայելցի ևս 6 պատանդներիԱյս մասին հայտնում է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի գրասենյակը:
23:06 • 18.02.25Փեզեշքիանն Ադրբեջանի վարչապետի հետ քննարկել է տրանսպորտի, էներգետիկայի և նավթագազային ոլորտներում նախագծերի իրականացման հարցերՀանդիպմանը մտքեր են փոխանակվել «բարեկամության և բարիդրացիության սկզբունքների հիման վրա ադրբեջանա-իրանական հարաբերությունների զարգացման՝ նոր բովանդակությամբ փոխշահավետ համագործակցությունը հարստացնելու շուրջ»։
22:55 • 18.02.25Մակրոնը երկրորդ հրատապ հանդիպումը կհրավիրի Ուկրաինայի և Եվրոպայում անվտանգության հարցերով քննարկման համարՀրավիրված երկրների թվում են Նորվեգիան, Կանադան, Բալթյան երկրները, Չեխիան, Հունաստանը, Ֆինլանդիան, Ռումինիան, Շվեդիան և Բելգիան:
22:40 • 18.02.25Հատիս լեռան լանջին մեքենաները արգելափակվել են ձնակույտի մեջԸստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։
22:26 • 18.02.25Մխիթար Հայրապետյանը կարճ զրույց է ունեցել Դուբայի թագաժառանգի հետՀիշեցնենք, որ ՀՀ ԲՏԱ նախարարության պատվիրակությունն այս օրերին գտնվում է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում` «ԱՅԴԵՔՍ 2025» (IDEX 2025) միջազգային պաշտպանական համաժողովին և ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:
