Մակրոնը երկրորդ հրատապ հանդիպումը կհրավիրի Ուկրաինայի և Եվրոպայում անվտանգության հարցերով քննարկման համար

22:55 • 18.02.25

ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեք օրվա ընթացքում ԵՄ առաջնորդների արդեն երկրորդ հրատապ հանդիպումը կհրավիրի Ուկրաինայի և Եվրոպայում անվտանգության հարցերի վերաբերյալ քննարկման համար։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ 

Հրավիրված երկրների թվում են Նորվեգիան, Կանադան, Բալթյան երկրները, Չեխիան, Հունաստանը, Ֆինլանդիան, Ռումինիան, Շվեդիան և Բելգիան: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Չեխիան, Ռումինիան և Սլովենիան վրդովված էին, որ իրենց առաջին հանդիպմանը չեն հրավիրել: Ընդ որում, Սլովենիան կրկին չկա ցուցակում, որը հրապարակել է գործակալությունը։ 

Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած առաջին հանդիպումից հետո կոնկրետ որոշումներ չեն հայտարարվել, սակայն ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն հայտարարել են պաշտպանության ոլորտում ավելի շատ ներդրումներ կատարելու, ինչպես նաև Կիևին անվտանգության հուսալի երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտության մասին: