Իրադարձային
-ից
-ը
18:09 • 17.02.25Փաշինյանը և Իտալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության զարգացումըՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:
17:54 • 17.02.25Կոտայքում «Suzuki»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում. կա տուժածՎթարի հետևանքով վարորդ Լ. Ջավադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
17:17 • 17.02.25Իսրայելը Լիբանանում սպանել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հրամանատարինԻսրայելի բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ Մուհամմադ Շահինն ահաբեկչական հարձակումներ էր ծրագրում Իսրայելի վրա։ Մարտական գործողությունների ընթացքում նա Լիբանանից հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և եղել է «ՀԱՄԱՍ-ի կարևոր տեղեկատու»:
17:15 • 17.02.25Նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանն ու որդին յուրացրել են պատմամշակութային հուշարձանը. Hetq.amGoogle Earth-ի պատմական լուսանկարներն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ դեռևս 2000 թվականին Փամբուկյանների տան տարածքն ամայի էր, 2005-ից սկսվում են նախապատրաստական աշխատանքները, 2008-ին տան մեծ մասն արդեն կառուցված է։
17:07 • 17.02.25Հռոմի պապը կշարունակի մնալ հիվանդանոցումԲրունիի խոսքով՝ վերջին օրերին անցկացված թեստերի արդյունքները ցույց են տվել, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցու 88-ամյա առաջնորդի մոտ ախտորոշվել է «շնչառական տրակտի պոլիմանրէային վարակ»։ Սա պահանջում էր բուժման փոփոխություն: Վատիկանի խոսնակի հայտարարության մեջ չի նշվում, թե դեռ որքան ժամանակ կանցկացնի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հիվանդանոցում։
16:53 • 17.02.25Կասեցվել է Երևանի «Հրաշամանուկ» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունըՏեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կենտրոնի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։
16:02 • 17.02.25Դատախազության խլած հայտնի «RANGE ROVER»-ը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» քրոջ փեսային2023 թվականի հոկտեմբերի 13-ին Գլխավոր դատախազություն էր ստացվել Արմեն Հարությունյանի և նրան փոխկապակցված անձանց կողմից հայցապահանջն ընդունելու և գործի քննությունը հաշտությամբ ավարտելու վերաբերյալ դիմում:
15:10 • 17.02.25Օդային ճանապարհով փորձ է արվել ներմուծել առանց հայտարարագրման 15,000 դոլարՉհայտարարագրված թարմ լոլիկի և մանդարինի ներկրման փորձերը կանխվել են:
14:40 • 17.02.25Շվեդական զորքերը կարող են տեղակայվել Ուկրաինայում՝ որպես խաղաղապահ ուժերի մաս«Մենք կմասնակցենք այդ քննարկումներին, և, իհարկե, դա միանգամայն հավանական է: Այդ ուժերի համար շատ հստակ մանդատ պետք է լինի, և ես չեմ կարծում, որ մենք դրան կարող ենք ականատես լինել, քանի դեռ այդ բանակցություններում առաջընթաց չկա... Կանխատեսում եմ, որ մենք այս անգամ նույնպես դրա մաս ենք լինելու», - ասել է նա Reuters-ին:
13:30 • 17.02.25Վրաստանի նախկին վարչապետի վրա հավկիթներ են նետել Թբիլիսիի օդանավակայանում (տեսանյութ)«Հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդը վերադառնում էր Մյունխենի անվտանգության համաժողովից։ Հիշեցնենք, որ հունվարին Գախարիայի վրա հարձակվել էին Բաթումիի հյուրանոցներից մեկում՝ կոտրելով նրա քիթը:
12:50 • 17.02.25Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանաՔամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 18-19-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ, 20-21-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։
12:46 • 17.02.25Ամեն մարդ ունի իր ուղին, և այդ ուղիներից որոշները կամավոր ընտրություն չեն. Ասադի կինը խախտել է լռությունը«Հայրենիքը սոսկ աշխարհագրական կետ չէ, այլ զգացում, որը մնում է մեր սրտերում՝ չնայած հեռավորությանը։ Կյանքի յուրաքանչյուր փուլ ունի իր դասը, և յուրաքանչյուր փոփոխություն ունի իր իմաստը: Ամեն մարդ ունի իր ուղին, և այդ ուղիներից որոշները կամավոր ընտրություն չեն», - ասել է Ասմա ալ Ասադը:
12:08 • 17.02.25Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար, 13 հոգի ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներՆախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, մարմնական վնասվածք պատճառելու ու վրաերթի՝ 1-ական դեպք։
10:31 • 17.02.25Մարկո Ռուբիոն Երուսաղեմում այցելել է Սուրբ Հարության տաճարՌուբիոն Մյունխենում անվտանգության համաժողովին և G7-ի ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելուց հետո այցելում է Մերձավոր Արևելքի երկրներ:
10:21 • 17.02.25Մյունխենի կոնֆերանսի ղեկավարը չի կարողացել զսպել հույզերը և ընդհատել է ելույթը ֆորումի փակման ժամանակ (տեսանյութ)«Այս համաժողովը սկսվեց որպես անդրատլանտյան համաժողով, փոխնախագահ Վենսի ելույթից հետո մենք ստիպված ենք վախենալ, որ մեր ընդհանուր արժեքային բազան այլևս ընդհանուր չէ»,- այս խոսքերով Հոյսգենն ընդհատել է ելույթը։
