Իրադարձային

-ից
-ը
  • 22 գնդերեցներ Սուրբ Սարգսի տոնի առիթով պարգևատրվել են Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում
    15:34 • 16.02.25
    22 գնդերեցներ Սուրբ Սարգսի տոնի առիթով պարգևատրվել են Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում
    «Տասը տարի անընդմեջ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ Սուրբ Սարգսի տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի է ունենում զինծառայողների և գնդերեցների պարգևատրման ու խրախուսման արարողություն: Այս տարի առաջնորդարանը հյուրընկալել է Հայաստանի զինված ուժերի հոգևոր առաջնորդ Մովսես վարդապետ Սարգսյանին ու գնդերեցների», - ասվում է հաղորդագրությունում:
  • Ավետիք Իշխանյանը եզակի իրավապաշտպաններից էր, անվախ, սկզբունքային, պետության համար մտահոգ հասարակական գործիչ. Քոչարյան
    15:27 • 16.02.25
    Ավետիք Իշխանյանը եզակի իրավապաշտպաններից էր, անվախ, սկզբունքային, պետության համար մտահոգ հասարակական գործիչ. Քոչարյան
    Խորը ցավով տեղեկացա Ավետիք Իշխանյանի անժամանակ մահվան մասին. այս մասին ասվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում: «Ավետիք Իշխանյանը եզակի իրավապաշտպաններից էր, որի գործունեությունը մեծ գնահատանքի է արժանի՝ որպես իրականում անվախ, սկզբունքային, պետության համար մտահոգ հասարակական գործչի։ Ցավակցությունս եմ հայտնում Ավետիք Իշխանյանի ընտանիքին, հարազատներին, համախոհներին», - ասվում է հրապարակման մեջ։
  • Աբխազիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա մարտի 1-ին
    15:21 • 16.02.25
    Աբխազիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա մարտի 1-ին
    ԿԸՀ-ի տվյալներով՝ Գյունբան հավաքել է ձայների 46,38%-ը։ Արձինբան ստացել է ձայների 36,92%-ը։ Մնացած երեք թեկնածուներն ընդհանուր առմամբ ստացել են ձայների 10%-ից ավելին։ Արշբային աջակցել է քաղաքացիների 7,54%-ը, Բարցիցին՝ 4,04%-ը։ Վերջին տեղը զբաղեցրել է Սեւծովյան զարգացման բանկի նախագահ Խուրումալը՝ ձայների 0,97%-ով։
  • Երուսաղեմում սկսվել է Նեթանյահու-Ռուբիո հանդիպումը
    13:53 • 16.02.25
    Երուսաղեմում սկսվել է Նեթանյահու-Ռուբիո հանդիպումը
    ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Իսրայել: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմի իր գրասենյակում ընդունել է պետքարտուղարին: Անհատական ​​հանդիպմանը կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը, հայտնել է timesofisrael.com-ը:
  • Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, սպասվում է ձյուն
    13:39 • 16.02.25
    Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, սպասվում է ձյուն
    Մարզերում փետրվարի 16-ի ցերեկը, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-ին՝ առանձին շրջաններում, 20-21-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն։ Քամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 18-19-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22մ/վ, 20-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-ի ցերեկը կբարձրանա ևս 2-4 աստիճանով։