Պարզվում է՝ արցախցիների «չկռվելու» պայմաններում ադրբեջանակшն բանակը, նույնիսկ պաշտոնական թվերով, 205 կnրnւստ է ունեցել, 1,004 վիրավnր. Տիգրան Աբրահամյան

10:21 • 16.02.25

Բաքվում տեղի ունեցող «դատավարության» ժամանակ հրապարակվել են 2023 թվականի ադրբեջանական ագրեսիայի ժամանակ Բաքվի կրած կորուստների և վիրավորումների պաշտոնական թվերը. այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Պարզվում է, որ արցախցիների «չկռվելու» պայմաններում ադրբեջանական բանակը, նույնիսկ պաշտոնական թվերով, 205 կորուստ է ունեցել, իսկ վիրավորների թիվը` 1,004:

Կրկնում եմ` սա պաշտոնական թվերով, իսկ թե որքան կորուստ է ունեցել թուրքական «Կոմանդոն»-ը սեպտեմբերի 21-ին, Ստեփանակերտի գլխի գտնվող խաչի ձախ թմբի և գերեզմանների (նախկ, ՌԷՊ զորամասի) ուղղությամբ բնակելի տներին մոտենալիս, իմ տեղեկություններով անցել է 2 տասնյակը:

Ստացվում է, որ մինչ հայաստանյան իշխանությունը պատերազմի օրը հավաստիացնում էր Բաքվին, որ Հայաստանը որևէ դեպքում չի միջամտելու ադրբեջանական ագրեսիային և հանցավոր լռություն է պահպանելու ադրբեջանական ցեղասպան գործողությունների նկատմամբ, արցախցիները լիակատար շրջափակման, մատակարարումների բացակայության, ջրի, էլեկտրաէներգիայի ու ջրի պաշարների սպառման, սննդի գրեթե բացակայության ու սահմանափակ շարժերի պայմաններում, Ադրբեջանին մեծ կորուստներ և վիրավորումներ են հասցրել:

Խորը հարգանքներս` ադրբեջանցիներին դեմ իրենց ապրելով, կռվելով ու պայքարով դիմադրած մեր հայրենակիցներին,

Հավերժ փառք հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր հերոսներին», - նշել է Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ օրերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արցախցի լրագրողի հարցին ի պատասխան ասել էր, թե պետք է մնային ու կռվեին Արցախի համար: