Իրադարձային
-ից
-ը
13:05 • 09.02.25Կարիբյան ծովում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտարարվել է ցունամիի նախազգուշացումՑունամիի նախազգուշացման ԱՄՆ ազգային կենտրոնը (NWTC) ցունամիի նախազգուշացում է հրապարակել։ Ավելի ուշ Պուերտո Ռիկոյի և Վիրջինյան կղզիների համար ցունամիի նախազգուշացումը չեղարկվել է, մինչդեռ նախազգուշացումն ուժի մեջ է մնում Կուբայի, Կայմանյան կղզիների և Հոնդուրասի համար: Այնտեղ կարող են առաջանալ մինչև 1 մ բարձրության ալիքներ։
12:32 • 09.02.25Mercedes-ը «Բելաջիո» ռեստորանի մոտ բախվել է բազալտե եզրաքարերին, կոտրել ծառն ու գլխիվայր շրջվելՓետրվարի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:00-ի սահմանում Երևանի բնակիչ 29-ամյա Մարտին Ս.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե եզրաքարին, անցել կանաչ գազոնի վրայով, կոտրել ծառն ու գլխիվայր շրջվել։
11:54 • 09.02.25Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 28 ավտոմեքենա, 24 քաղաքացու ցուցաբերել օգնությունՓետրվարի 8-9-ը ՆԳՆ ՓԾ Արագածոտնի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
10:43 • 09.02.25Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանովՀանրապետության տարածքում փետրվարի 9-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-13-ին հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։
10:31 • 09.02.25ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները, հայտնում է Փրկարար ծառայությունը։
20:45 • 08.02.25Երևանի փողոցներից մեկում կայանված «Lexus»-ից գողություն է կատարվելՊարզվել է, որ փետրվարի 6-ին՝ ժամը 19:00-ից մինչև փետրվարի 8-ը՝ ժամը 10:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը գաղտնի հափշտակել է Ղ. Փարպեցի 11Ա շենքի բակում կայանված քաղաքացու «Lexus» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները՝ տուժողին պատճառելով խոշոր չափի նյութական վնաս:
20:38 • 08.02.25Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համարՍաստիկ բքի պատճառով Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
20:33 • 08.02.25ԶՊՄԿ-ի գործադուլավորները պնդում են, որ քաղաքական ուժերի հետ կապ չունեն, և սպառնшլիքների լեզվով հարցը չի լուծվելու. Hetq.amԱզատված 8 աշխատակիցների թվում են Վահե Մխիթարյանն ու Շավարշ Մարգարյանը, որոնք գործադուլի համակարգող խորհրդի անդամներ են:
20:21 • 08.02.25Ես չեմ ուզում դա անել, նա առանց այդ էլ շատ խնդիրներ ունի իր «սարսափելի» կնոջ հետ․ Թրամփը բացառել է արքայազն Հարիի արտաքսումն ԱՄՆ-իցՆախագահը նշել է, որ արքայազնն արդեն բավականաչափ խնդիրներ ունի իր «սարսափելի» կնոջ հետ։
19:29 • 08.02.25Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելԱդրբեջանում 3,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
18:56 • 08.02.25Թվային հարթակի միջոցով ավտոբուսի տոմս առնել չկարողացա, պետք է ունենամ բավարար թվային հմտություններ 21-րդ դարում իմ կյանքը կազմակերպելու համար. Փաշինյան (տեսանյութ)«Հետևություն՝ պետք է ունենամ բավարար թվային հմտություններ 21-րդ դարում իմ կյանքը կազմակերպելու համար»,- նշել է Փաշինյանը։
17:53 • 08.02.25ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Նորաշեն-Ալագյազ ավտոճանապարհին բուք էՋերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է մինչև խցանումների վերանալը։
17:41 • 08.02.25Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՄցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
17:24 • 08.02.25Իրանում բացվել է Մերձավոր Արևելքում ամենամեծ զբոսաշրջային համալիրը«Գոհար» այգին, որի շինարարությունում ներդրվել է 3 տրլն թուման, պետք է դառնա զբոսաշրջության եւ հանգստի խոշոր կենտրոն Իրանի հարավում։
17:01 • 08.02.25Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովված են կեցության վայրերով․ ստեղծվել է օպերատիվ աշխատանքային խումբՕպերատիվ աշխատանքային խումբը պետք է կազմակերպի հրդեհի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներ և արդյունքների վերաբերյալ Վարչապետին պարբերաբար ներկայացնի տեղեկատվություն և ըստ անհրաժեշտության՝ առաջարկություններ:
