Թվային հարթակի միջոցով ավտոբուսի տոմս առնել չկարողացա, պետք է ունենամ բավարար թվային հմտություններ 21-րդ դարում իմ կյանքը կազմակերպելու համար. Փաշինյան (տեսանյութ)
Այսօր որոշել եմ ավտոբուսով գնալ կեցավայր, ուզում էի թվային հարթակի միջոցով ավտոբուսի տոմս առնել ու չկարողացա։ Պատճառը մեկն էր՝ բավարար թվային հմտություններ չունեի, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ սոցիալական ցանցերի էջերում տեղադրված տեսանյութի մեջ։
«Հետևություն՝ պետք է ունենամ բավարար թվային հմտություններ 21-րդ դարում իմ կյանքը կազմակերպելու համար»,- նշել է նա։














