Իրադարձային
-ից
-ը
16:37 • 06.02.25Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է, կան դժվարանցանելի և փակ ճանապարհներՃանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
16:34 • 06.02.25Բնակչին մերժել են տրամադրել սոցքարտ՝ ստորագրության վրա եղած Արարատ լեռան պատճառովԴե, ես էլ ջղայնացա, վեր կացա, ասի՝ էս լրիվ ծիծաղում եք ազգի վրա: Մի քիչ էլ իմ տարիքին չէր սազում, բայց կոպտեցի, ասի՝ այսի՞նքն, մի հիմար մի բան է գցել ջուրը, երեք միլիոն խելոքը չի կարանալու հանի, ու էդպես դուրս եկա:
16:02 • 06.02.25Արագածոտնում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «ՎԱԶ 2107»-ըՎթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ
15:11 • 06.02.25Կոնգոյում բանտից փախած տղամարդիկ բռնաբարել և ողջ-ողջ այրել են ավելի քան 160 կնոջ. BBCՀամացանցում տեղադրված տեսանյութերում երևում է, թե ինչպես են մարդիկ փախչում շենքից, երբ հետին պլանում ծուխ է բարձրանում:
14:56 • 06.02.25Հայաստանում շրջանառվում են Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչներըԸստ մարզերի պատկերը հետևյալն է՝ Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում արձանագրվել է ակտիվության բարձր ինտենսիվություն, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Արմավիրի,Վայոց Ձորի, մարզերում և Երևան քազաքում արձանագրվել է ինտենսիվության միջին ակտիվություն, իսկ Արմավիրի և Սյունիքի մարզերում՝ ցածր ակտիվություն:
14:17 • 06.02.25ԱՄՆ իշխանությունները դադարեցնում են Politico-ի, The New York Times-ի և Associated Press-ի ֆինանսավորումը. ՄասկԽոսքն ԱՄՆ կառավարության տարբեր գերատեսչությունների կողմից այս լրատվամիջոցների ծառայությունների թանկարժեք բաժանորդագրությունների համար վճարելու մասին է։ Մասկի խոսքով՝ Պետդեպարտամենտը դադարեցրել է վճարումները Associated Press-ին, ֆիննախը դադարեցրել է The New York Times-ի բաժանորդագրությունների համար վճարումները, իսկ Ազգային ավիատիեզերական գործակալությունը (ՆԱՍԱ) հրաժարվել է Politico բաժանորդագրությունից։
13:55 • 06.02.25Նրա սերն Արցախի նկատմամբ յուրահատուկ էր. Գագիկ Գինոսյանի դուստրԻնքը համախմբել է բոլորին ու նույնիսկ իր մահը շատ շատերին համախմբեց: Նրա սերը Արցախի նկատմամբ յուրահատուկ էր, դա զգացվում էր առանց որևէ բառ ասելու, ընտանիքում էլ էր նա այդ սերը տարածում։
13:37 • 06.02.25Ադրբեջանը ՌԴ-ին ծանուցում է ուղարկել իր տարածքում «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության գործունեությունը դադարեցնելու մասին. աղբյուրՆշվել է, որ Ադրբեջանը շարունակում է իր ազգային շահերը պաշտպանելու հետևողական կուրսը և ցույց է տալիս, որ մտադիր չէ հանդուրժել արտաքին միջամտությունն իր ներքին գործերին՝ անկախ նրանից, թե որտեղից է այն գալիս։
13:35 • 06.02.25Փրկարարներն «Opel»-ը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատվածՓրկարարները փակել են ավտոմեքենայի (վարորդ՝ Ս․ Ն․, 1 ուղևոր) գազի բալոնի փականը, հոսանքազրկել այն և դուրս բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված։
12:59 • 06.02.25Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազիՄարզերում փետրվարի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
12:46 • 06.02.25ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում. կան փակ ավտոճանապարհներՀաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում են ուժեղացված ծառայություն՝ ապահովելով երթևեկության մասնակիցների անվտանգությունը։
12:45 • 06.02.25ՀԱՊԿ-ի հարցերով խորհրդարանական հանձնաժողովների նախագահներ վաղը կհանդիպեն Մոսկվայում«Վաղը մենք կհանդիպենք ՀԱՊԿ-ի հարցերով հանձնաժողովների նախագահների հետ, մի քանի ժամ կաշխատենք»,- ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը։
12:38 • 06.02.25Նախարարությունը հույս ունի, որ աշխատողների ու ԶՊՄԿ-ի ղեկավարների միջև բանակցություններն արդյունք կտան և հանքը կսկսի աշխատել. էկոնոմիկայի նախարարՀիշեցնենք, որ հունվարի 31-ից ԶՊՄԿ աշխատակիցները գործադուլ են անում՝ պահանջելով ղեկավարությունից աշխատավարձերի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։
12:34 • 06.02.25Իմ քաղաքական գործունեության սկիզբը հիմնված է Նոր Կտակարանի արժեքների վրա. ՓաշինյանՓաշինյանի խոսքով, շատ դժվար էպատկերացնել ժողովրդավարությունը առանց կրոնական ազատության․ «Այսպիսով, մենք Հայաստանը տեսնում ենք որպես իրական ժողովրդավարական երկիր՝ վառ քաղաքական երկխոսությամբ, տարածաշրջանային երկխոսությամբ, տարբեր մարդկանց ու երկրների և տարբեր քաղաքակրթությունների միջև:
12:33 • 06.02.25Վրաստանի քաղաքացին փորձել է հրկիզել Հռոմի՝ մեծությամբ 2-րդ օդանավակայանը. նա ձերբակալվել էԵնթադրվում է, որ 38-ամյա վրացին հետևել է օդանավակայանի հանրային տարածքից հեռու գտնվող կառավարման բաժնի աշխատակցին, և երբ վերջինս դուռը բացելիս է եղել, հարձակվել է նրա վրա։ Այնուհետև նա հրկիզել է համակարգչային տեխնիկան ու կահույքը։ Նրա քայլի դրդապատճառներն անհայտ են:
