Իրադարձային
-ից
-ը
22:07 • 05.02.25Ամենատգեղն այն է, որ ակնարկում են, թե գործադուլավորներն ուղղորդվում են, դուք ով եք, որ ժողովրդի թեկուզ փոքրաթիվ խմբին նման ակնարկներ անեք․ Օլեգ ԴուլգարյանԱյսօր արդեն վեցերորդ օրն է, ինչ Սյունիքում աշխատավորները գործադուլ են իրականացնում։
21:47 • 05.02.25Այսօր ձերբակալված պաշտոնյաներից մեկն Ավինյանի կողմից պարգևատրվել էր հուշամեդալով․ Արթուր ՉախոյանԱրամ Գյուլզադյանը նախկինում ՀՀԿ-ական էր, որի աշխատասենյակում Սերժ Սարգսյանի լուսանկարն էր փակցված: Հեղափոխությունից հետո կերպարանափոխվեց, դարձավ ՔՊ-ական , և Սերժ Սարգսյանի նկարը անհետացավ։
21:27 • 05.02.25Կոտայքի մարզում «Volkswagen»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. կա զոհԻնչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, նա տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:
20:18 • 05.02.25ԶՊՄԿ տնօրինությունը և գործադուլավորներն այսօրվա հանդիպմանը համաձայնության չեն եկելԳործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը հանդիպումից առաջ «Ազատությանը» փոխանցել էր, որ «ընդվզումը կշարունակվի այնքան, մինչև խնդիրը լուծվի»։
19:32 • 05.02.251 տարում ոչ մի փառքի անկյուն չեն վերականգնել, չնայած դրանք հանելիս ՊՆ-ն ասել էր, թե հները նորերով են փոխարինում․ Գեղամ ՄանուկյանՀիմա սրանից հետո ի՞նչ բարեփոխման, զարգացման, հետեւողական աշխատանք կարող է զինված ուժերում արված լինի։
19:05 • 05.02.25Գևորգ Պապոյանը և Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչը քննարկել են ներդրումների արդյունավետ կառավարման վերաբերյալ հարցերԳևորգ Պապոյանը կարևորել է ԱՄՀ-ի հետ համագործակցությունը, ներկայացրել տնտեսական վերջին զարգացումները և իրականացվող քայլերը։
18:52 • 05.02.25ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՎարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
18:44 • 05.02.25Ադրբեջանը 1 մլն դոլարի մարդասիրական օգնություն է հատկացրել ՈւկրաինայինՓաստաթղթի համաձայն՝ միջոցները նախատեսված են Ադրբեջանում արտադրված էլեկտրասարքավորումների գնման և Ուկրաինա՝ որպես մարդասիրական օգնության առաքման համար։
17:49 • 05.02.25Հայտնի է «Ժառանգություն կերտող երիտասարդներ» համաեվրոպական մրցույթի Հայաստանի հաղթողըՄրցույթի 2024-2025 թթ․ Հայաստանի հաղթող է ճանաչվել Գյումրին ներկայացնող Նարե Թովմասյանի և Հասմիկ Սիմոնյանի «Սասնա ծռեր․ փայտյա խաղ-փազլ հայկական էպոսի մասին» թիմային աշխատանքը: Այն կշարունակի մրցել եվրոպական հարթակում՝ ներկայացնելով մեր երկիրը։
17:25 • 05.02.25Կոտայքում «Opel»-ը բախվել է հողաթմբերին և կողաշրջվել. կա տուժածՎարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
16:30 • 05.02.25Այդ հարցի հասցեատերը Նիկոլ Փաշինյանն է, մեր հարաբերությունները վարչապետի հետ լավ են. Հայկ Սարգսյանը՝ Փաշինյանի՝ սև ցուցակում լինելու մասինՊատգամավորը պնդեց՝ չի կարող ժողովրդի շահերից բխող միտք արտահայտվի, ու վարչապետը չսատարի:
15:39 • 05.02.25Եթե երկքաղաքացիություն ունեցող անձանց համար հնարավոր է այլ երկրի վարորդական վկայականով երթևեկել 1 ամիս, ինչու՞ հնարավոր չէ անժամկետ երթևեկության թույլատրումը. Գառնիկ ԴանիելյանՊատասխանը, ցավոք, չի փարատում մեր մտահոգությունները։ Հարց է առաջանում, թե ի՞նչ խնդիր է լուծելու մեկ ամսյա ժամկետի սահմանումը։ Եթե հնարավոր է այլ երկրի վարորդական վկայականով երթևեկել 1 ամիս, ինչու՞ հնարավոր չէ անժամկետ երթևեկության թույլատրումը։
15:05 • 05.02.25Վրաստանի խորհրդարանը դադարեցրել է ընտրությունների արդյունքները չճանաչող 49 ընդդիմադիր պատգամավորի լիազորություններըՎրաստանի խորհրդարանը ժամկետից շուտ դադարեցրել է 49 ընդդիմադիր պատգամավորի լիազորությունները: Խոսքն ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում», «Կոալիցիա հանուն փոփոխությունների» և «Ուժեղ Վրաստան» կուսակցությունների ներկայացուցիչների մասին է, որոնք անցել են խորհրդարան, բայց չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։
14:59 • 05.02.25ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունըՀանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
14:37 • 05.02.25Աղազարյանի ավագ որդին ՀՅԴ շարքերից դուրս է եկել դեռևս 2020 թվականին, այնուհետև անդամակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը. ՀՅԴ-ն հերքել է «Հրապարակ»-ի գրառումը«Տպավորությունը, թե Իվան Աղազարյանը մինչ օրս եղել է ՀՅԴ անդամ, չի համապատասխանում իրականությանը։ Խնդրում ենք հոդվածը տարածած բոլոր լրատվամիջոցներին համապատասխան ուղղում կատարել վերնագրում»,- նշված է հաղորդագրության մեջ:
