Կոտայքի մարզում «Volkswagen»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. կա զոհ
Փետրվարի 5-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի H28 Հրազդան քաղաքից դեպի Հանքավան տանող ճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Աղավնաձոր գյուղի վարչական տարածքում, Կոտայքի մարզի բնակիչ 59-ամյա Անդրանիկ Մ.-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, նա տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:
Մինչ դեպքի վայրում պարեկները ծառայություն էին կատարում, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Հրազդանի բաժին, որ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչութունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մահացածը, ըստ լրատվականի, Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի ազգականն է:














