Իրադարձային
-ից
-ը
14:28 • 03.02.25Թրամփը համաձայնել է, որ USAID-ը պետք է փակել. ՄասկՄասկի խոսքով՝ ինքը «մի քանի անգամ» ճշտել է հարցը Թրամփի հետ, և վերջինս հաստատել է, որ ցանկանում է փակել գործակալությունը, որը տարեկան միլիարդավոր դոլարների մարդասիրական օգնություն է հատկանցնում և զարգացման ֆինանսավորում տրամադրում: CNN-ը դիմել է Սպիտակ տանը և ԱՄՆ ՄԶԳ-ին՝ մեկնաբանությունների համար:
14:11 • 03.02.25Հրապարակման մեջ տեղ գտած հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը. Ավետիսյան դպրոցը՝ Փայլանի կողմից դպրոցում թուրքական քարոզչություն անելու մասինՔանի որ Ավետիսյան դպրոցում գործում է Հրանտ Դինքի անվան լսարանը, որը բացվել է 2017 թ. հունիսի 23-ին՝ Ռաքել Դինքի ձեռամբ, սույն այցելությունը նպատակաուղղված է եղել՝ հարգանքի տուրք մատուցելու Հրանտ Դինքին, ինչպես նաեւ դպրոցի հետ բաժնեկցելու մեծ հայրենասերի եւ իր համախոհ ընկերոջ մասին ունեցած հիշողությունները։
13:43 • 03.02.25ԶՊՄԿ աշխատակիցների այսօրվա գործադուլն ամենաբազմամարդն է. ակցիայի մասնակիցՀիշեցնենք, որ կոմբինատի բազմաթիվ աշխատակիցներ հունվարի 31-ից հայտարարել են գործադուլ՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում ու աշխատանքային պայմանների բարելավում։
13:39 • 03.02.25Հայտնի է Երևանի մետրոպոլիտենում խուլիգանություն կատարած անձանց քաղաքացիությունըՆԳՆ ոստիկանությունից տեղեկացրել էին, որ Մետրոպոլիտենում խուլիգանություն կատարածները օտարերկրյա քաղաքացիներ են:
13:24 • 03.02.25«Ժողովուրդ»-ը Գագիկ Ծառուկյանին հատուկ շնորհագիր է հանձնել՝ սպորտի զարգացման հայրենանվեր աշխատանքի համար (տեսանյութ)Տարեդարձի առթիվ տարբեր անվանակարգերում շնորհակալագրերի են արժանացել օրաթերթի էջերում հայտնված բոլոր բնագավառի ակտիվ գործիչներ:
13:08 • 03.02.25Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՄարզերում փետրվարի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ի ցերեկը, 7-8-ին առանձին շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։
13:06 • 03.02.25Երևանում կասեցվել է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող երկու արտադրամասի գործունեությունըՈրոշման համար հիմք են ծառայել այն խախտումները, որոնք հայտնաբերել են Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները նշված արտադրամասերում իրականացրած ստուգումների ընթացքում։ Մասնավորապես՝ աղցանների, խոհարարական արտադրանքի արտադրամասում՝
13:00 • 03.02.25Համամիտ ենք ԶՊՄԿ աշխատակիցների հետ, աշխատավարձերի բարձրացումն ավելի կտրուկ պետք է լինի, նրանց պահանջը պետք է բերենք օրինական դաշտ. Ճյուղային արհմիության նախագահ«ժողովրդի, աշխատողների ցասումը դնելու ենք իրավական հիմքերի վրա: Ավելի շուտ փորձելու ենք դնել, որ այդ պահանջն ըստ աշխատանքային օրենսգրքի լինի: Ժամը 17:00-ին դա ներկայացվելու է տնօրինությանը: Եթե մենք եկանք հանգուցալուծման և դա բավարարի բոլոր աշխատողներին, աշխատանքները սկսելու ենք: Այսօրվա ընթացքում պարզ կլինի ամեն բան»,- ասաց Փահլևանյանը:
12:47 • 03.02.25Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներՀոգեշնորհ Տ. Շնորհք աբեղա Սարգսյանը, ազատվելով Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակությունում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի փոխտնօրեն:
12:46 • 03.02.25«Արբատ» կամավորական գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը ողջ է, նա ծանր վիրավորում է ստացել. ՏԱՍՍԻնքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար, «Արբատ» կամավորական գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը ծանր վիրավորում է ստացել Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող Алые паруса էլիտար բնակելի համալիրում պայթյունից, ՏԱՍՍ-ին հայտնել են օպերատիվ ծառայությունները:
12:29 • 03.02.25ՊՎԾ-ն պետական կառավարման մարմիններում հայտնաբերված խախտումների արդյունքում 1 մլրդ դրամ է վերականգնել պետբյուջե«Պետական կառավարման համակարգի մարմիններում առերևույթ խախտումների արդյունքում շուրջ 1 մլրդ դրամ վերականգնվել է պետական բյուջե՝ 2024-ի մեր վերահսկողության արդյունքում»,-ասել է նա:
12:27 • 03.02.25Մոսկվայի էլիտար բնակելի համալիրներից մեկում պայթյունի հետևանքով հայ է զոհվել. «Ինտերֆաքս»Մինչդեռ interfax.ru-ն գրում է, որ շենքում պայթյունի հետևանքով զոհվել է Արմեն Սարգսյանը, որը գլխավորել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիան և եղել է «Արբատ» կամավորական գումարտակի հիմնադիրը։
12:04 • 03.02.25Վրшերթ՝ Աշտարակում. 19-ամյա աղջիկը տեղափnխվել է հիվանդանոցՎարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։
11:49 • 03.02.25Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում 247 արտակարգ պատահար է գրանցվելԵղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 31 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 88 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 38 տրանսպորտային միջոց:
11:23 • 03.02.25Աննա Վարդապետյանի որոշմամբ՝ դատախազ է պաշտոնից ազատվելՎարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազը պարբերաբար խախտել է աշխատանքային ներքին կարգապահական կանոնները, դատախազի վարքագծի կանոնները և չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները, մասնավորապես՝ առանց որևէ իրավական հիմքի՝ երկու աշխատանքային օր չի ներկայացել աշխատանքի:
