Իրադարձային
-ից
-ը
19:29 • 03.02.25Ասեցի՝ ցույց տվեք, որ արտահոսք եմ արել` մանդատս կդնեմ, ես էլ կգնամ Կիևյան կամուրջ. Հովիկ ԱղազարյանՀովիկ Աղազարյանն անդրադառնարձել է իր հետ կապված պատմությանը, ըստ որի Աղազարյանը կուսակցությունից տարբեր ինֆորմացիաների արտահոսք էր կատարել։
18:50 • 03.02.251,000 դոլար կտամ, եթե տեսանյութով ապացուցեք, որ ես ասել եմ, թե տրանսպորտը պետք է թանկանա. Հայկ ՄարությանԵթե չբերի, ինքը ինձ թող վճարի 100 դրամ:
18:01 • 03.02.25Ժողովուրդն իրականացնելու է իր բոյկոտը, իշխանությունը քշելու է իր ավանակը, պետք է լսեն ժողովրդին. Հայկ ՄարությանԸստ Մարությանի, ի սկզբանե այս ռեֆորմի իմաստն այն էր, որ օրինակ 500 դրամով 5 տոմս գներ ուղևորը և երբ ուզեր օգտագործեր դա:
17:17 • 03.02.25Արարատ Միրզոյանը, Տիգրան Ավինյանն ու Վահե Ղազարյանն ԻԱԿ 2024 թվականի սև ցուցակում ենԵրևանի քաղաքապետարանն ԻԱԿ տարեկան սև ցուցակներում ամենից հաճախ հիշատակվող կառույցն է․ 24 տարվա ընթացքում սև ցուցակներում հայտնվել է 12 անգամ։
17:00 • 03.02.25Սկսվում է փետրվար ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումըԿարգով սահմանված՝ մրցութային հայտերին ներկայացված պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու ԿԶՆԱԿ-ի և ՀՄԿ-ի կողմից:
16:50 • 03.02.25ՀՅԴ ներկայացուցիչներն ու Արամ Ա-ն քննարկել են Հայոց ցեղասպանության հարցի մասին հնչող հայտարարություններըՀանդիպմանն արծարծված հիմնական թեմաներն են եղել Հայաստանի ներկա իրավիճակը, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների այսօրվա համապատկերը, Հայոց ցեղասպանության հարցի մասին հնչող հայտարարությունների բացասական հետևանքները, Միջին Արևելքում տեղի ունեցող փոփոխությունները և հատկապես լիբանանահայ համայնքի դիմագրաված մարտահրավերները։
16:49 • 03.02.25ՏԿԵ նախարարն ու Չեխիայի դեսպանը քննարկել են Երևան-Պրահա ուղիղ չվերթեր սկսելու անհրաժեշտությունըՆախարարը ողջունել է դեսպանին և կարևորել Հայաստանի և Չեխիայի միջև առկա արդյունավետ համագործակցությունը։
16:46 • 03.02.25Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր է ընտրվել Մանուկ ԲարսեղյանըՀոգաբարձուների խորհրդի նիստում Մանուկ Բարսեղյանը խորքային վերլուծության վրա հիմնված ներկայացրել է 2024 թ․-ի ապրիլից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում իրականացված համալսարանի զարգացման իր տեսլականը՝ բաղկացած 8 առանցքային ուղղություններից։
16:35 • 03.02.25Հունական Սանտորինի կղզում վերջին մի քանի օրում գրանցվել է ավելի քան 200 ստորգետնյա ցնցումԿղզու իշխանությունները փակել են դպրոցները, իսկ ավիաընկերությունները երկուշաբթի լրացուցիչ թռիչքներ են ծրագրել՝ օգնելու մարդկանց հեռանալ հայտնի զբոսաշրջային վայրից, հավելում է CNN-ը:
16:22 • 03.02.25Փետրվարի 4-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վաղարշյան փողոցումՔոչար փողոցից դեպի Կոմիտասի պողոտա ուղղությամբ, փողոցի սկբնամասում, երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:
16:17 • 03.02.25Ռոմանոս Պետրոսյանը սխալվում է․ Գարիկ Սարգսյանի աշխատավարձը 590 հազար դրամ է. Factor.amՌոմանոս Պետրոսյանի պնդումը, թե Գարիկ Սարգսյանի աշխատավարձը 200 հազար դրամ է, սխալ է։ Factor.am-ն ուսումնասիրեց Վեդի համայնքի ավագանու ընդունած որոշումները և պարզեց, որ համայնքի ղեկավարի աշխատավարձն՝ այս դեպքում Գարիկ Սարգսյանինը, կազմում է 590 հազար դրամ։ Ավագանին այս որոշումն ընդունել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ին։
16:13 • 03.02.25Այս պահին ԶՊՄԿ աշխատողների կեսից ավելին կողմ է քվեարկել գործադուլին աջակցող քվեարկությանըՓակ, գաղտնի քվեարկությունը սկսվել է դեռ երեկ կեսօրին, և գործադուլի դուրս եկած աշխատակիցների համոզմամբ՝ առաջիկա ժամերին քվեարկողների թիվն էլի կաճի։ Ի դեպ, մի քվեատուփ դրվել է Քաջարան քաղաքի կենտրոնում, մյուսը՝ կոմբինատի տարածքում։
15:40 • 03.02.25Վարչապետն ինձ կանաչ լույս է տվել պետական կառավարման համակարգի ցանկացած օբյեկտում կատարել վերահսկողություն, այդ թվում՝ իր աշխատակազմում. Ռոմանոս ՊետրոսյանՀարցին՝ վարչապետի աշխատակազմում ստուգումներ իրականանցելու լիազորություն ունեն, թե՝ ոչ, Պետրոսյանն ասաց. «Այո, նոր նախագծով արդեն վերապահված է այդ լիազորությունը: Վարչապետի աշխատակազմն այսուհետ պետական միջոցների կառավարման օրինականության մասով կլինի ՊՎԾ-ի համար վերահսկողության օբյեկտ»:
14:56 • 03.02.25«Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը հիվանդանոցում մահացել էԻնքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար, «Արբատ» կամավորական գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը հիվանդանոցում մահացել է:
14:54 • 03.02.25Գեղակերտ գյուղի գազալցակայանում տղամարդու մարմին է հայտնաբերվելՖոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր նշված գազալցակայանում՝ որպես լիցքավորող, և նրան մահացած հայտնաբերել է գործընկերը:
