Հունական Սանտորինի կղզում վերջին մի քանի օրում գրանցվել է ավելի քան 200 ստորգետնյա ցնցում
Հունաստանի իշխանություններն ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկում՝ Սանտորինի կղզում, տեղակայել են հատուկ ուժեր, փրկարարական ջոկատներ, վրաններ և անօդաչուներ. պատճառը վերջին օրերին այս հատվածում նկատվող սեյսմիկ ակտիվությունն է, գրում է The Guardian-ը:
Վերջին 48 ժամում կղզում գրանցվել է ավելի քան 200 ստորգետնյա ցնցում: Մտավախություն կա, որ սա կարող է հանգեցնել խոշոր երկրաշարժի:
Կղզու իշխանությունները փակել են դպրոցները, իսկ ավիաընկերությունները երկուշաբթի լրացուցիչ թռիչքներ են ծրագրել՝ օգնելու մարդկանց հեռանալ հայտնի զբոսաշրջային վայրից, հավելում է CNN-ը:










