Իրադարձային
-ից
-ը
13:17 • 30.01.256-12 ամսականների և 1-2 տարեկանների համար մսուր-մանկապարտեզներ կբացվեն. ԿԳՄՍՆ-ն մեկնարկում է փորձնական ծրագիրՍակայն, ըստ նախարարի, խնդրահարույց է մնում մսուրի ծառայությունը. դրա ընդլայնման կարիք կա: Ըստ այդմ՝ ԿԳՄՍՆ-ն առաջարկում է մեկնարկել փորձնական ծրագիր, որով կփոփոխվի նախադպրոցական ուսհաստատությունների ֆինանսավորման կարգը:
13:04 • 30.01.25ՀՀ-ում կարձանագրվի ծառայողական ավտոմեքենաների պատմական մինիմում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Նախագծով նախատեսվում է 52 պետական մարմնից հետ վերցնել ընդհանուր 423 միավոր տրանսպորտային միջոց և ամրացնել պետական գույքի կառավարման կոմիտեին, միաժամանակ նախագծի երկրորդ կետով նախատեսում է որոշումը ուժի մեջ մտնելուց հետո չորսամսյա ժամկետում հանձնման ընդունման գործընթացը ավարտել:
12:37 • 30.01.25Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանաՄարզերում 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-4-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։
12:34 • 30.01.25ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել ևս մեկ իսրայելցի պատանդի«Կարմիր Խաչի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ պատանդը հանձնվել է նրանց, և նրանք շարժվում են Գազայի հատվածում գտնվող Իսրայելի պաշտպանության ուժերի ուղղությամբ», - ասվում է ռազմական հայտարարության մեջ։
12:33 • 30.01.25Օգտագործած ապրանք ենք վաճառում, դրա համար ի՞նչ փաստաթուղթ, ուզում են մեզ դարձնեն «շտրաֆի մատերիալ», ու հենց Փաշինյանն է մեղավոր. ակցիայի մասնակիցԴիտարկմանը՝ նրանց շարքերում մարդիկ կան, որ ասում են իշխանությունը մեղք չունի, ակցիայի մասնակիցն ասաց. «Հենց իշխանությունն է մեղավոր, հենց Նիկոլ Փաշինյանն է մեղավոր, բա ո՞վ է հրամանները տալիս»:
11:55 • 30.01.25Կովկասյան տարածաշրջանում իրավիճակը մնում է անկայուն. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ«Կովկասյան տարածաշրջանում իրավիճակը մնում է անկայուն, և դրա կարգավորման գործընթացը շարունակվում է։ Կենտրոնական ասպեկտը մնում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը և խաղաղության պայմանագրի կնքման նախապատրաստումը», - նշել է Սերդյուկովը։
11:49 • 30.01.25Ջերմուկում փետրվարի 1-7-ն անցկացվելիք Համահայկական ձմեռային երկրորդ խաղերին կմասնակցի 19 պետության ավելի քան 1,300 պատվիրակՀամահայկական ձմեռային առաջին խաղերը տեղի են ունեցել 2014 թվականին Ծաղկաձորում, որոնց մասնակցել է շուրջ 430 պատվիրակ՝ աշխարհի 11 պետության 22 քաղաքից:
11:34 • 30.01.25ԱՄՆ-ում գետն ընկած ինքնաթիռում եղել են գեղասահքի աշխարհի չեմպիոններ Եվգենյա Շիշկովան և Մաքսիմ Նաումովը. ՏԱՍՍAmerican Airlines ավիաընկերության 5342 չվերթն իրականացնող ինքնաթիռն օդ է բարձրացել Կանզաս նահանգի Վիչիտա քաղաքից և Վաշինգտոնի մոտակայքում վայրէջքի պահին բախվել ռազմական ուղղաթիռին։ Բախումից հետո ինքնաթիռն ընկել է Պոտոմակ գետը։ Ընդհանուր առմամբ, ինքնաթիռում եղել է 64 մարդ (60 ուղևոր և անձնակազմի չորս անդամ)։
11:30 • 30.01.25Հայտնի փաստաբանական գրասենյակի տնօրենի բնակարանից գողացել են 2 մլն 500 հազար դրամի ոսկյա զարդերԴեպքի փաստով համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնում «գողություն» հատկանիշներով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
11:13 • 30.01.2544-օրյայում անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին 300,000 դրամ աջակցության տրամադրումը երկարաձգվել է ևս 2 ամսովԱնհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին 300,000 դրամի չափով սոցիալական աջակցության տրամադրումը ևս 2 ամսով (2025 թ. հունվար և փետրվար ամիսներ) երկարաձգվեց։
09:41 • 30.01.25Ընթանում է Արարատ Միրզոյանի առանձնազրույցը Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետԱյսօր Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն:
09:19 • 30.01.25ԱՄՆ-ում մարդատար ինքնաթիռը բախվել է ռազմական ուղղաթիռին․ կան զոհերՆախնական տվյալներով՝ մարդատար ինքնաթիռում եղել է 60 ուղևոր և անձնակազմի 4 անդամ, իսկ ուղղաթիռում՝ 4 հոգի:
08:05 • 30.01.25ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
23:40 • 29.01.25Իլոն Մասկին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակիՆա ներկայացրել է Մասկի թեկնածությունը և ստացել հաստատման մասին պատասխան։
23:20 • 29.01.25Երևանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԱյս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը։
