Իրադարձային
-ից
-ը
16:25 • 29.01.25Մի՛ վճարեք տրանսպորտից օգտվելիս, տույժի դեպքում ներկայացրեք կտրոն, «Հայաքվե»-ն կփոխհատուցի. նախաձեռնության անդամներՈւստի մենք կարծում ենք, որ բոյկոտի գործողությունները պետք է շարունակվեն, մեր բնակչությունը մինչև օրինական, իրավական ճանապարհով սակագների հաստատումը պետք է որևէ սակագին չվճարի սպասի մինչև կընդունվեն համապատասխան որոշումներ, որոնք ընդունելի կլինեն ամբողջ բնակչության համար
15:59 • 29.01.25Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստՆիստի ընթացքում քննարկվել են Անվտանգության խորհրդի իրավասությանը վերաբերող հարցեր:
15:33 • 29.01.25Հրդեհ՝ Վաղաշեն գյուղումԱյրվել են գյուղի 2-րդ փողոցի 6-րդ փակուղու առանձնատներից մեկի թիթեղյա տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 100 քմ, ննջասենյակի փայտե առաստաղը և հատակը՝ մոտ 15 քմ, ննջասենյակի 3 պատուհանները, տանիքի 4 պատուհանները և տանիքի դուռը։
15:22 • 29.01.25Ցեղասպանության ժխտման և պատմական ռևիզիոնիզմի այս տեսակի մեջ ներգրավվելը հանցավոր աստիճանի վտանգավոր է. ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակՀայոց ցեղասպանության ճանաչման ջանքերը եղել են հայ համայնքների առանցքային հանձնառությունը․ պայքար, որը հենց ցեղասպանությունը վերապրածներին թույլ է տվել կազմակերպվել և մոբիլիզացվել արդարության հասնելու իրենց արժանապատիվ իրավունքի շուրջ: Ցանկացած ժխտողականություն պետք է հանդիպի վճռական մերժման, հայ ժողովրդին ու Հայաստանը ոչնչացնել ցանկացողների հանդեպ ստրկամիտ քաղաքականությունը պետք է անհապաղ փոփոխվի»,- ասված է հայտարարության մեջ:
15:09 • 29.01.25Անկարայում կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի և Ուզբեկստանի ԱԳ նախարարնեի հանդիպումըՀանդիպումը կայացել է երկրների արտաքին գործերի, էկոնոմիկայի/առևտրի և տրանսպորտի նախարարների 2-րդ եռակողմ հանդիպման շրջանակներում։ Կողմերը քննարկել են արտաքին քաղաքականության ոլորտում համագործակցության ամրապնդումը։
14:28 • 29.01.25Արարատում բախվել են «Opel»-ը և «Hyundai Elantra»-նԸստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
14:25 • 29.01.25Հունվարի 30-ին Հայաստան կժամանի Վրաստանի ԱԳ նախարարըՀանդիպման արդյունքներով ժ. 10:00-ին Արարատ Միրզոյանը և Մակա Բոճորիշվիլին հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
14:15 • 29.01.25Նեթանյահուն չկատարեց Գազայում ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելու խոստումը. Foreign AffairsԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի կատարել Գազայի հատվածում ռազմական գործողությունը սկսելուց հետո տված խոստումն առ այն, որ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը ոչնչացվելու է։ Այս կարծիքն է արտահայտված Foreign Affairs ամսագրի հոդվածում, ըստ որի՝ Գազայի հատվածում իսրայելական գործողության նպատակները չեն իրականացվել։
14:02 • 29.01.25Արաբիկա սուրճի գները գերազանցել են պատմական ռեկորդըՀունվարի 28-ին Ռոբուստա տեսակի սուրճի մարտյան ֆյուչերսի գինն աճել է 1,56%-ով՝ մեկ տոննայի դիմաց հասնելով 5545 դոլարի:
14:00 • 29.01.25Հայաստանը պահպանել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակըՀայաստանի հաջորդ գնահատումը 2024-2027թթ․ ժամանակահատվածի համար տեղի կունենա 2028 թվականին։
13:57 • 29.01.25Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանաՄարզերում 29-ի ցերեկը, 30-31-ին, փետրվարի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
13:37 • 29.01.25Կրեմլը չի մեկնաբանել Սիրիայի նոր իշխանությունների՝ Ասադին արտահանձնելու պահանջի մասին լուրըՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը առանց մեկնաբանության թողել է սիրիական SANA գործակալության հաղորդագրությունն այն մասին, որ սիրիական իշխանությունները փոխհատուցում են պահանջել Ռուսաստանից՝ վստահությունը վերականգնելու համար, ինչպես նաև աղբյուրների պնդումներն առ այն, որ նոր իշխանությունները պահանջել են արտահանձնել երկրի նախկին նախագահ Բաշար ալ Ասադին:
13:36 • 29.01.25Հարցվածների մեծամասնությունը կարծում է, որ ՀՀ-ն բավարար ջանք չի գործադրում Բաքվում գտնվող հայերի վերադարձի համար. GallupԱյս հարցի շուրջ քաղաքացիների շրջանում իրականացված հարցման տվյալները մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց «Գելափի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Արման Նավասարդյանը:
13:26 • 29.01.25ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցությունը լիովին դրական է գնահատել բնակչության 27,2%-ը, ԵՄ-ին անդամակցությունը՝ 23,3%-ը. GallupԵվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի վերաբերյալ հարցմանը քաղաքացիները պատասխանել են հետևյալ կերպ. լիովին դրական՝ 23,3%-ը, ավելի շուտ դրական՝ 31, 9%-ը: Ավելի շուտ բացասական նշել է 12%-ը և ընդհանրապես բացասական նշել է 19,3%, այսինքն մեծամասնությունը դրական է վերաբերվում այս հանգամանքին:
12:32 • 29.01.25Կիմ Չեն Ընը հրահանգել է ուժեղացնել Հյուսիսային Կորեայի միջուկային վահանըՀյուսիսային Կորեան, աճող թվով արտաքին սպառնալիքների ֆոնին, պետք է մեծացնի իր պատրաստությունը միջուկային առճակատմանը, ասել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։ Նրա խոսքով՝ այժմ եկել է «միջուկային ուժերի ամրապնդման իրականացման համար առանցքային տարին», գրում է kommersant.ru-ն:
