Հարցվածների մեծամասնությունը կարծում է, որ ՀՀ-ն բավարար ջանք չի գործադրում Բաքվում գտնվող հայերի վերադարձի համար. Gallup

13:36 • 29.01.25

Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը։ Ըստ ձեզ, Հայաստանի Հանրապետության իշխանությունը կատարում են բավարար աշխատանք նրանց Հայաստան հետ վերադարձնելու համար։ Այս հարցի շուրջ քաղաքացիների շրջանում իրականացված հարցման տվյալները մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց «Գելափի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Արման Նավասարդյանը:

«Միայն 5,6%-ն է նշել՝ միանշանակ այո, 11,9% նշել է ավելի շուտ այո, և գերակշիռ մեծամասնությունը՝ 17,9% -ը,  նշել է ավելի շուտ ոչ, իսկ 39% -ը նշել է միանշանակ ոչ:   25,9% -ը դժվարացել է պատասխանել այս հարցին»,- ասաց նա:

Հեռախոսային հարցումն ընդգրկել է ՀՀ բոլոր մարզերը, մասնակցել է 1,100 քաղաքացի, հետազոտության ընտրանքային սխալը 3 տոկոս է։