Իրադարձային
-ից
-ը
21:17 • 24.01.25ԱՄՆ պետքարտուղարը և Չինաստանի ԱԳ նախարարը քննարկել են Թայվանի հարցըՉինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ նա Ռուբիոյին ներկայացրել է Պեկինի սկզբունքային դիրքորոշումը Թայվանի հարցի վերաբերյալ:
20:19 • 24.01.25Երևանում բախվել են «iCar» էլեկտրամոբիլը և «Mercedes»-ը, վերջինը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել հետիոտնային անցման վրաՎթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
19:55 • 24.01.25Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերների ուղղությամբ Կառավարության քայլերինՎարչապետ Փաշինյանի երկօրյա աշխատանքային այցը Շվեյցարիա ավարտվել է:
19:34 • 24.01.25Ղազախստանը AZAL ավիաընկերության ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները փոխանցել է Ռուսաստանին և ԱդրբեջանինՆրա խոսքով՝ հետաքննության նախնական արդյունքները կարող են հրապարակվել հաջորդ շաբաթ։
18:12 • 24.01.25Ռուսական կողմը վերադարձրել է 757 ուկրաինացի զինվորականի մшրմինՈւկրաինայի դեմ պատերազմող ռուս զինվորականների շրջանում կորուստների թիվը Մոսկվան չի բացահայտում։
17:44 • 24.01.25Նար-Դոսի փողոցում «BMW»-ով «դրիֆթ» կատարած վարորդը ձերբակալվել է (տեսանյութ)9-ամյա երիտասարդը Նար-Դոսի փողոցում հայտնաբերվել, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և, «ԲՄՎ»-ով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմին։
17:27 • 24.01.25Դիմակավորված անձը փորձել է վնասել Աթաթուրքի արձանը Ստամբուլում (տեսանյութ)Մասնավորապես, դիմակավորված անձը, մուրճը ձեռքին, բարձրացել է Ստամբուլի Սարայբուրնու այգում տեղադրված Աթաթուրքի արձանի վրա և, ականատեսների վկայությամբ, փորձել է վնասել այն: Սկզբում անցորդներն են փորձել մահակներով վնասազերծել նրան, բայց ապարդյուն։ Հետո ոստիկանական ուժեր են եկել դեպքի վայր և նրան բերման ենթարկել։
17:10 • 24.01.25Թեհրանը բողոքի նոտա է հղել ԲաքվինԼրատվամիջոցի փոխանցմամբ, ադրբեջանցի դեսպանի հետ հանդիպմանը Իրանի արտգործնախարարության Եվրասիական հարցերով բաժնի ղեկավար Մուջթաբ Դեմիրչիլուն նման քայլերը «վնասարար» է որակել և պահանջել պատասխանատվության ենթարկել «նման բացասական գործողությունների կազմակերպիչներին և կատարողներին»։
16:33 • 24.01.25Փաշինյանը հանդիպել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե ԳաբրաշինՎահե Գաբրաշը շնորհակալություն է հայտնել վարչապետին աջակցության և համագործակցության համար՝ ընդգծելով, որ շարունակելու է իր ակտիվ ներդրումային գործունեությունը Հայաստանում։ Նա ներկայացրել է ընթացիկ ծրագրերի մանրամասները և խոսել առաջիկա նախաձեռնությունների մասին։
16:27 • 24.01.25Թալինում, Արթիկում և Աշոցքում թույլ ձյուն է տեղում, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՃանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
16:21 • 24.01.25Ծեծկռտուքի ընթացքում ստացած վնասվածքներից տղամարդը մահացել է. երիտասարդները հայտնաբերվել և ձերբակալվել ենՁեռնարկված միջոցառումների արդյունքում 31-ամյա երիտասարդը՝ Գյումրիի Մուշ-2 թաղամասի շենքերից մեկում, իսկ 32-ամյա երիտասարդը՝ Արտենի բնակավայրի Բաղրամյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են քննչական բաժին, ապա տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:
16:08 • 24.01.25Բագրատ Էստուկյանը հերքել է Ստամբուլում հայկական վարժարանի վրա հարձակման լուրըԸստ թուրքական մամուլում հրապարակումների՝ հունվարի 22-ի առավոտյան անհայտ անձինք կրակել են Ստամբուլի Տատյան հայկական վարժարանի շենքին: Սակայն Էստուկյանի խոսքով՝ այժմ այդ շենքում քրդական հաստատություն է գործում:
15:49 • 24.01.25Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ. Թրամփ«Ուզում եմ, որ նրանք ունենան լավ երկիր, նրանք ունեն մեծ ներուժ, մարդիկ հրաշալի են: Միակ բանը, որ ես ասել եմ Իրանի մասին, այն է, որ նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ, և նրանք կրոնական մոլեռանդներ են»,- ասել է Թրամփը:
15:23 • 24.01.25Քաղաքացին դժգոհում է ID Bank-ից. շուրջ 3 տարի է՝ 17,000 դոլար է փոխանցել Անգլիա՝ դստերը, մինչ օրս գումարը չի հասել, ոչ էլ վերադարձվել է իրեն (լուսանկարներ)Խոսելով իր պահանջների մասին՝ Գևորգ Համբարձումյանն ասաց, որ իր պահանջը մեկն է՝ Բանկը պետք է վերադարձնի փոխանցված 17,000 դոլարը, որը բանկի մեղքով ստացողին չի հասել:
15:21 • 24.01.25Թբիլիսիում հաքերները կոտրել են հասարակական տրանսպորտում ուղեվարձի վճարման սարքերըԱյս առնչությամբ քաղաքապետարանը հայտնել է, որ կիբերհարձակման պատճառով հասարակական տրանսպորտի ուղեվարձի վճարման համակարգը ժամանակավորապես անջատված կլինի։
