Իրադարձային
-ից
-ը
15:06 • 24.01.25Պապիկյանը Բելգիայի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցերՊաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է գնդապետ Լեֆեբվրեին՝ Հայաստանում պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, և մաղթել հաջողություններ իր առաքելության ընթացքում:
14:52 • 24.01.25Ստամբուլում զինված հարձակում է տեղի ունեցել հայկական դպրոցի վրաԱնհայտ անձինք կրակել են դպրոցի պատուհաններին: Ստամբուլի ոստիկանությունը պարզել է, որ 2 կասկածյալներից մեկը ատրճանակով կրակ է բացել շենքի վրա, իսկ մյուս կասկածյալը հավաքել է գետնին ընկած դատարկ պարկուճները։
13:51 • 24.01.25ԵՄ-ի հետ ծրագրերը մեզ օգնել են Արցախից տեղահանվածների հումանիտար աջակցության ծրագրերն իրականացնել. նախարարԻր խոսքում Անդրեաս Պապակոնստանտինուն ևս շեշտել է սոցիալական պաշտպանության ոլորտի տարբեր ուղղություններով ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացված աշխատանքների դերը։ Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված ուղղությամբ իրականացված համատեղ ծրագրերի արդյունքներին՝ վերջինս ընդգծել է ՀՀ կողմից կատարված հսկայական աշխատանքի կարևորությունը։
13:09 • 24.01.25Փորձելու ենք հասնել «երկաթբետոնե» միջազգային իրավական երաշխիքների, որոնք կբացառեն Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին. ՌԴ ԱԳՆ«Մեզ համար դա ուկրաինական հակամարտության կարգավորման հնարավոր համաձայնագրի առանցքային տարրերից մեկն է: Այն հակամարտության արմատական պատճառների վերացման հետ կապված տարր է, և մենք փորձելու ենք հասնել ոչ միայն երկաթբետոնե միջազգային իրավական երաշխիքների, որոնք կբացառեն Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ցանկացած ձևով, այլև պնդելու ենք, որ դա դառնա նաև բուն դաշինքի քաղաքականությունը»,- ասել է փոխնախարարը։
13:00 • 24.01.25Աբովյանում բախվել է 3 մեքենա. կան տուժածներԲախման հետևանքով «Hyundai»-ը գլխիայր շրջվել և հայտնվել է բաժանարար գոտու կանաչ գազոնում:
12:57 • 24.01.25Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՄարզերում 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
12:53 • 24.01.25Վրաստանում երկրաշարժ է գրանցվել3,3 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել Բորժոմի քաղաքից 12 կմ հեռավորության վրա՝ Ցիխիսջվարի գյուղի մոտ, ժամը 11:31-ին: Օջախը գտնվել է 16 կմ խորության վրա։
12:25 • 24.01.25Աբովյանում կասեցվել է «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՏեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
12:01 • 24.01.25ՀԱՊԿ-ը, չնայած ՀՀ արտաքին հետախուզության ծառայության երեկվա զեկույցին, շարունակում է Հայաստանը համարել իր դաշնակիցը. ներկայացուցիչ«Այո, ՀԱՊԿ քարտուղարությունը տեղյակ է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության տվյալ հայտարարությանը, սակայն մենք առաջվա պես Հայաստանը համարում ենք դաշնակից և շարունակում ենք աշխատել Երևանի հետ»,- նշել է զրուցակիցը։
11:08 • 24.01.25Միջուկային տերությունների միջև բախման վտшնգը մեծանում է. Շոյգու«Աշխարհում աճող հակամարտությունների և աշխարհաքաղաքական մրցակցության ուժեղացման ֆոնին մեծանում են խոշոր պետությունների միջև, այդ թվում՝ միջուկային տերությունների մասնակցությամբ ուժային բախման ռիսկերը», - նշել է Շոյգուն։
11:07 • 24.01.25Հայտնի է 2025 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով ավարտական քննությունների ժամանակացույցըՔննություններն անցկացվելու են 2025 թ. փետրվարի 15-ից մինչև մարտի 15-ը ներառյալ:
10:14 • 24.01.25ՌԴ օդային տարածքում անցած գիշեր խոցվել է 121 ԱԹՍՄասնավորապես, Բրյանսկի մարզի օդային տարածքում խոցվել է 37, Ռյազանում՝ 20, Կուրսկում և Սարատովում՝ 17-ական, Ռոստովում և Մոսկվայում՝ 7-ական, Բոլգորոդում՝ 6, Վորոնեժում՝ 3, Տուլայում, Օրյելում, Լիպեցկում՝ 2-ական, Ղրիմում՝ 1 անօդաչու թռչող սարք:
09:27 • 24.01.25ԱՄՆ ԿՀՎ-ն նոր ղեկավար ունիՌեթքլիֆը դարձել է ԱՄՆ նոր վարչակազմի երկրորդ անդամը, որի թեկնածությունը Սենատը հաստատել է. առաջինը պետքարտուղար Մարկո Ռուբիոն էր։ 59-ամյա Ջոն Ռեթքլիֆը ղեկավարել է ԱՄՆ Ազգային հետախուզական ծառայությունը Դոնալդ Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետում։ Մինչ այս նա շուրջ հինգ տարի եղել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ։
09:15 • 24.01.25Մյանմայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԷպիկենտրոնը գտնվել է Հնդկաստանի Իմպհալ քաղաքից 120 կմ դեպի արեւելք։ Օջախը գտնվել է 126 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
08:15 • 24.01.25Երևանում բախվել են «Volkswagen»-ը և «Mercedes-Benz»-ը․ կան տուժածներՓրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։
