Իրադարձային
-ից
-ը
16:06 • 20.01.25Աբովյան քաղաքում մի խումբ կանանց միջև վիճաբանnւթյուն և ծեծկռտnւք է տեղի ունեցելՏեղում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմինեի Ա․-ն ոստիկաններին հայտնել է, որ Կարմիր բանակի 1 նրբանցքում անհիմն ծագած վիճաբանության ժամանակ իրեն և իր դստերը ծեծի են ենթարկել Կոտայքի մարզի բնակիչներ 37-ամյա Սուսաննա Մ․-ն և 30-ամյա Սարգիս Ս․-ն, ովքեր ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իրենց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ:
15:06 • 20.01.25Պետք է հարթակ ստեղծվի, որ հազվագյուտ հիվանդությունների դեպքում արտասահման տանելու համար վիզաների խնդիր չլինի. Խաչատուր Սուքիասյան (տեսանյութ)Խաչատուր Սուքիասյանն անդրադարձավ բժշկական տուրիզմին, որտեղ էլ, ըստ նրա, երեք կարևոր խնդիր կա:
14:59 • 20.01.25Մոսկվայում դերասան Գոշա Կուցենկոյի մեքենայում կնոջ մարմին է հայտնաբերվելՍպանության համար կասկածվողը չի էլ փորձել փախչել դեպքի վայրից և մոտ երեք ժամ դիակի հետ նստել է մեքենայում, հայտնում է 112 թելեգրամյան ալիքը։ Աղբյուրի տվյալներով՝ կասկածյալը Թաթարստանից 30-ամյա գործազուրկ Ալբերտ Աբդուլինն է։
14:44 • 20.01.25Կոտայքում «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել գազալցակայանի տարածք. կա 3 տուժածՎթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
14:36 • 20.01.25Վատիկանի նահանգապետի պաշտոնում առաջին անգամ կին կնշանակվիՀռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ քույր Ռաֆֆաելլա Պետրինին մարտին կնշանակվի Վատիկանի նահանգապետի պաշտոնում։ Պետրինին ներկայումս գլխավոր քարտուղարն է: Ինչպես գրում է Vatican News-ը, սա այս պաշտոնում կին ղեկավարի առաջին նշանակում է:
14:23 • 20.01.25«Օպերային թատրոնի և այլ մշակութային կառույցների անվանումներից նախատեսվում է հանել «ազգային» բառը», «Այդպիսով իջեցվում է մշակութային կառույցների նշանակությունը». բուռն քննարկում՝ ԱԺ–ումՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հակադարձեց ընդդիմադիր պատգամավորին՝ նշելով, որ այսօր, ըստ էության, նսեմացվում են մարզերում գործող մյուս հաստատությունները, որոնք իրենց անվան մեջ չունեն «ազգային» բառը:
13:44 • 20.01.25ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանում «Ջերմուկ Գրուպ»-ի վերաբերյալ հնչած մեղադրանքին«Որևէ ընկերության դեմ դատական հայց ներկայացնելն անձի կամ նրա իրավահաջորդների որոշման տիրույթում գտնվող հարց է, որը նախարարությունը չի կարող մեկնաբանել։
13:06 • 20.01.25Քաղաքացին մուտք է գործել Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեինՏեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, և ժամը 14:10-ի սահմաններում մի քաղաքացի մուտք է գործել թանգարան, թանգարանում աշխատող հսկիչ, 52-ամյա Շուշանիկ Գ.-ի և մյուս աշխատակիցների նկատմամբ սպառնալիքներ է հնչեցրել՝ ասելով որ նրանց կվերացնի։
12:51 • 20.01.25Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազիՔամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, հունվարի 20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ։
12:24 • 20.01.25Թրամփը խոստացել է հրապարակել Ջոն Քենեդիի և Մարտին Լյութեր Քինգի սպանության մասին գաղտնի նյութերըԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդին սպանվել է 1963 թվականին, իսկ Մարտին Լյութեր Քինգը և Ռոբերտ Քենեդին՝ 1968 թվականին։
12:21 • 20.01.25Անհայտ կորած կնոջ դին հայտնաբերվել է ջրատարումՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների կողմից ձեռնարկված որոնողական միջոցառումների արդյունքում հունվարի 17-ին կնոջ դին հայտնաբերվել է Էջմիածին քաղաքի ջրատարներից մեկի մեջ:
12:15 • 20.01.25Մահվան ելքով վրաերթ՝ ԱրմավիրումՄինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արմավիրի բաժին, որ վրաերթի ենթարկվածը ճանապարհին գիտակցության չգալով մահացել է:
11:25 • 20.01.25ՀՀ դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայից վերադարձել են 2 ոսկե, 7 արծաթե և 8 բրոնզե մեդալներովՀայաստանից օլիմպիադային մասնակցել են ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 14, Քվանտ վարժարանի 8, Ֆոտոն վարժարանի 7 և ՀԱՊՀ ավագ դպրոցի 4 աշակերտներ:
10:59 • 20.01.25Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանը ՔԿ-ից աշխատանքից ազատման դիմում է ներկայացրելՊետրոս Պետրոսյանը զբաղեցնում էր Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնը:
10:47 • 20.01.25Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցելԲաքվի ժամանակով 07:22-ին 3,1 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել։ Ինչպես հայտնում է «Սպուտնիկ» գործակալության ադրբեջանական ծառայությունը, օջախը գտնվել է 17 կմ խորության վրա։
