Իրադարձային
-ից
-ը
09:27 • 21.01.25Գազայի հատված է ժամանել ավելի քան 900 բեռնատար՝ մարդասիրական օգնությամբԱվելի քան 900 բեռնատար` բարձված մարդասիրական օգնությամբ, ժամանել Գազայի հատված, այն բանից հետո, երբ հունվարի 19-ին ուժի մեջ է մտել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարը։ Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի գրասենյակի մամուլի ծառայությունը։
09:18 • 21.01.25Երևանում բախվել են «Nissan»-ն ու «Opel»-ըՓրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Nissan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել հերթապահություն՝ մինչ «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պարպվելը։
09:09 • 21.01.25Նիկոլ Փաշինյանը մետրոյով է գնացել աշխատանքի (տեսանյութ)«Առաջին անգամ էի փորձում, բայց վայրկյանների ընթացքում տոմսը ստացա։ Անկանխիկ տոմս ձեռք բերելու համակարգը շատ տպավորեց»,- ասել է Փաշինյանը։
08:07 • 21.01.25ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
23:16 • 20.01.25Սյունիքի մարզում մի քանի տոննա կիվիով բարձված «Scania» բեռնատարը հրդեհի հետևանքով վերածվել է մոխրակույտիՀրշեջ փրկարարները նախ մեկուսացրել, ապա մարել են «Scania» մակնիշի բեռնատարում առաջացած հրդեհը, սակայն այն վերածվել է մոխրակույտի։
21:43 • 20.01.25Մենք պաշտոնյաների զոքանչներին, բաջանաղներին, քենիներին ու քեռիներին մտցնում ենք հայտարարագրման համակարգ․ Փաշինյան (տեսանյութ)Դրա համար կան մի շարք պատճառներ, դրանցից մեկը հակակոռուպցիոն պայքարում մեր հետևողականությունն է։
20:44 • 20.01.25ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը մասնակցում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանըԱյս մասին տեղեկացրել է Մակունցը՝ X սոցիալական ցանցվում հրապարակելով լուսանկար։
20:23 • 20.01.25Հրապարակվել է Թրամփի երդմնակալության ընթրիքի ճաշացանկըԸնթրիքը տեղի կունենա Թրամփի երդմնակալությունից հետո՝ որպես Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ։
20:14 • 20.01.25ԵՄ պատվիրակությունը Գորիսում է՝ տեղեկանալու՝ ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանինԵՄ պատվիրակությունը մանրամասն տեղեկացվել է Գորիսի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին և քննարկել ընթացիկ համագործակցության նախագծերը:
19:48 • 20.01.25Լիբանանի նորընտիր նախագահը և Արամ Ա կաթողիկոսը քննարկել են Լիբանանի վերակառուցման վերաբերյալ հարցերՀանդիպման ընթացքում քննարկվել են Լիբանանի վերակառուցմանը, այդ թվում հայ համայնքի ներգրավվածությանը վերաբերող հարցեր։
19:00 • 20.01.25Փաշինյանը կարևորել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման անհրաժեշտությունըԱյս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
17:43 • 20.01.25Հույսներս չենք կորցնում, փորձում ենք ուժեղ լինել. անհամբեր սպասում ենք դատավարության ավարտին․ Դավիթ Բաբայանի որդիՀիշեցնենք, որ ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Մյուսները Բաքվի բանտում են հայտնվել 2020 թվականի պատերազմի և 2022-ից հետո՝ Արցախի շրջափակման ժամանակահատվածում։
16:54 • 20.01.25Ձորաստան գյուղում այրվել է 15 հա բուսածածկույթՓրկարարները կանխել են հրդեհի տարածումը մոտակա անտառ և Ձորաստան գյուղ։
16:38 • 20.01.25Ռաֆայել Երիցյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուՀիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին Հակակոռուպցիոն կոմիտեի նախկին նախագահ Սասուն Խաչատրյանը ազատման դիմում էր գրել: Նա Հակակոռուպցիոն կոմիտեն ղեկավարում էր 2021 թվականից, մինչ այդ՝ 2018 թվականից նա զբաղեցնում էր Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնը։
16:06 • 20.01.25Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
