Իրադարձային
-ից
-ը
21:54 • 21.01.25Եթե Թրամփն իսկական խաղաղարար դառնա, ապա մենք կաջակցենք, որ նա Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանա․ Ալեքսանդր ԼուկաշենկոՆա նաև հիշեցրել է Թրամփին, որ, բացի ամերիկացիներից, աշխարհում կա ավելի քան 200 ժողովուրդ և ազգություն։ Նույնքան պետություններ կան, որոնք ցանկանում են, որ այդ ժողովուրդները լավ ապրեն։
21:27 • 21.01.25Դաշտադեմ գյուղում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթՊարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դաշտադեմ և Մեղվահովիտ գյուղերի միջև ընկած դաշտավայրում։
20:27 • 21.01.25ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՍպիտակի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար։
20:18 • 21.01.25Խորապես վշտացած ենք Բոլուի ողբերգական հրդեհից․ ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է ԹուրքիայինԹուրքիայում այս առիթով սուգ է հայտարարվել։
20:07 • 21.01.25Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Ռեջեփ Էրդողանին՝ Թուրքիայում լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի կապակցությամբ«Հարգելի պարոն նախագահ, ընդունեք խորին ցավակցություն լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած հրդեհի ողբերգական հետևանքների կապակցությամբ», - ասված է հեռագրում:
19:29 • 21.01.25Իսրայելի ԶՈւ գլխավոր շտաբի պետը հրաժարական է ներկայացրելՀալևին պաշտոնից կհեռանա մարտի 6-ին։
18:37 • 21.01.25Մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ եմ ստանձնում իմ առաքելությունը Հայաստանում․ ՀՀ-ում Իտալիայի դեսպանՆախագահը ընդգծել է, որ Հայաստանի համար Իտալիայի հետ հարաբերությունները կարևոր են ոչ միայն երկկողմ, այլև Եվրոպական կառույցների շրջանակում համագործակցության տեսանկյունից։
18:10 • 21.01.25Դատապարտյալների հիվանդանոցից ծայրահեղ ծանր վիճակում Հերացու անվան հիվանդանոց տեղափոխված 20-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվելԲժիշկները ամեն հնարավորը արել են, որպեսզի փրկեն երիտասարդի կյանքը, սակայն երեկ՝ հունվարի 20-ին, Դ. Վարդանյանը գիտակցության չգալով մահացել է:
17:57 • 21.01.25Ucom-ն աքսելերացնում է իր թվային փոխակերպումը՝ ներդնելով Cerillion-ի նորարար համակցված հարթակըԱյս համակարգը թույլ է տալու Ucom-ին իր ծառայություններն ու հաճախորդների տվյալներն ինտեգրել միասնական համակցված համակարգում, ինչը կբարձրացնի ընկերության արդյունավետությունը՝ միաժամանակ հաճախորդներին տրամադրելով կայուն և անհատականացված փորձառություն՝ բոլոր ծառայություններից օգտվելու դեպքում։ Արհեստական բանականությամբ համակարգվող թվային այս լուծումը կարագացնի նոր պրոդուկտների մշակումը՝ Ucom-ի առաջարկներն դարձնելով ավելի ճկուն և հաճախորդների կարիքներին համապատասխան։
17:42 • 21.01.25Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է առողջապահության համակարգի 2023-26 թթ. զարգացման ռազմավարության կատարման ընթացքըՆերկայացվել է ռազմավարությամբ ամրագրված թիրախային արդյունքները, որոնք արձանագրվել են հաշվետու ժամանակահատվածում: Ըստ այդմ՝ 2020-ի համեմատ 2023-ին գրանցվել է կյանքի միջին տևողության բարձրացում, գրանցվել է վարակիչ հիվանդությունների բուժման բարելավում, 1 տարեկան երեխաների պատվաստումների ամբողջական ընդգրկվածությունը 2024-ին կազմել է 92.9 տոկոս, նվազել է մանկական մահացության մասով ցուցանիշը և այլն:
17:39 • 21.01.25Ջրվեժում կողոպուտի է ենթարկվել Հնդկաստանի քաղաքացիԿոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ գյուղի տներից մեկում օտարերկրացի քաղաքացու նկատմամբ տեղի է ունեցել դանակով զինված կողոպուտ, ում մոտից հափշտակել են գումար, ոսկյա, արծաթյա զարդեր:
17:30 • 21.01.25Կներդրվի մենթոր մանկապարտեզների համակարգ. փոփոխություններ են կատարվել «Նախադպրոցական կրթության մասին» օրենքումԿԳՄՍ նախարարի տեղակալի նշել է, որ օրենսդրական կարգավորումների երկրորդ ուղղությունը վերաբերում է լիցենզավորմանը:
16:36 • 21.01.25Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում հրդեհի հետևանքով 66 զոհ կաՆախարարն ավելի վաղ հայտնել էր, որ հրդեհի մասին տեղեկություն է ստացվել ժամը 03:27-ին, արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավված են տարբեր ծառայությունների 267 աշխատակիցներ։
16:24 • 21.01.25Երևանում բախվել են «Toyota»-ն ու «ՎԱԶ 2121»-ը. կա տուժածՎթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
16:17 • 21.01.25Երևանի մետրոյի ռելսերի հատվածում քաղաքացի է հայտնվել«Մեքենավարը տեսել է քաղաքացուն, ստիպված արգելակել է ու այդ պատճառով էլ աշխատանքը փոքր–ինչ խափանվել է։ Նշված ժամանակից մոտ 10 րոպե (մեր տվյալներով՝ առնվազն 20 րոպե - խմբ.) է գնացքն ուշացել»,– նշեց Ասլանյանը։
