Իրադարձային
-ից
-ը
14:37 • 22.01.25Քաղաքացիների 90%-ը բացասական է գնահատել տրանսպորտի թանկացումը, 64%-ը՝ վճարման նոր համակարգը. հարցումԻնրչպե՞ս եք գնահատում տրանսպորտի վճարման նոր համակարգը. 7.8 տոկոսը նշել է լիովին դրական, 26.1 տոկոսը նշել է ավելի շուտ դրական, 13.5 տոկոսը նշել է ավելի շուտ բացասական և 45.9 տոկոսը նշել է ընդհանրապես բացասական: Այսինքն, մոտ 64 տոկոսը նշել է բացասական
14:24 • 22.01.25Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստՆիստի ավարտին 2024 թվականի ուսումնական տարվա պատրաստության արդյունքներով լավագույն ցուցանիշներ արձանագրած ստորաբաժանումների հրամանատարներին հանձնվել են հավաստագրեր և հուշանվերներ:
14:01 • 22.01.25Սնուփ Դոգի համերգը չի կայացել, հետևաբար գումարը պետք է վերադարձվի, սպասում ենք. Ժաննա Անդրեասյան«Համերգը պլանավորված էր, կազմակերպված էր, սա որևէ մեկի դիտավորությունը չէ, ստեղծված հանգամանքները բերել են այն իրավիճակին, որ համերգը այլևս հնարավոր չի եղել կազմակերպել, հետևաբար ամեն ինչ պարզ է, գումարը պետք է վերադարձվի, կարծում եմ՝ առաջիկա օրերին արձագանք կունենանք»,- ասաց նախարարը:
13:54 • 22.01.25Երևանում թալանել են վճարային տերմինալըՊարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք կոտրել են տերմինալը և դրամապահոցից հափշտակել այնտեղ եղած ամբողջ գումարը:
13:48 • 22.01.25Տունս թալանել են, տարել են գումար, ոսկյա շղթաներ, ժամացույց, վնասը 7-8 մլն դրամ է. Հրաչյա ՀակոբյանՈստիկանություն դիմել եմ հունվարի 14-ին, որովհետև այդ ժամանակ եմ վերադարձել, դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ին, գնացել էի ԱՄՆ՝ երեխաներիս տեսնելու»,- ասաց Հակոբյանը:
13:46 • 22.01.2522 նահանգ Թրամփի դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով չեղարկել ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրման դադարեցումըԹրամփը նախագահ դառնալուց ժամեր հետո ստորագրել է հրաման, որը դաշնային կառավարությանը հանձնարարում է դադարեցնել անձնագրեր, քաղաքացիության վկայականներ և այլ փաստաթղթեր տրամադրել ԱՄՆ-ում ծնված երեխաներին, որոնց ծնողներն անօրինական կերպով գտնվում են երկրում: Նա նշել էր, որ ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումն անհեթեթ է, և որ ԱՄՆ-ն աշխարհում միակ երկիրն է, որ այդպես է վարվում։
13:43 • 22.01.25Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահՔվեարկության արդյունքներն Ազգային ժողովում ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 65 պատգամավոր: Թորոսյանն ընտրվել է 64 կողմ, 1 դեմ ձայներով:
13:29 • 22.01.25Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանաՀունվարի 24-ի ցերեկը, 25-ի գիշերն առանձին լեռնային շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վրկ։
13:21 • 22.01.25Դավոսում հանդիպել են Զելենսկին և ԱլիևըԸստ ադրբեջանական կողմը՝ հանդիպումը կայացել է Կիևի նախաձեռնությամբ: Ղեկավարները քննարկել են Ադրբեջանի և Ուկրաինայի միջև կապերը քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում, ինչպես նաև համագործակցությունն էներգետիկայի և տարածաշրջանային անվտանգության հարցերում։
13:08 • 22.01.25Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արայիկ ՀարությունյանըԱրայիկ Հարությունյանը ծնվել է 1979 թվականի սեպտեմբերի 2-ին Երևանում: Հարությունյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը՝ ստանալով բակալավրի, հետագայում նաև՝ մագիստրոսի որակավորում:
12:54 • 22.01.25Կոտայքում բախվել է 2 «Mercedes». կա տուժածՎարորդներից Հովհաննես Գ.-ն ենթարկվել է սթափության փորձքաննության, եղել է սթափ:
12:53 • 22.01.25Իրանում հրդեհ է բռնկվել նավթային տերմինալում, որտեղ մոտ 18,000 տոննա նավթ է պահեստավորվածԻրանի Ռայ քաղաքի նավթային տերմինալում, որտեղ մոտ 18 հազար տոննա նավթ է պահեստավորված, հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը՝ հղում անելով Իրանի նավթամթերքների շուկայավարման ազգային ընկերության տնօրենին։
12:13 • 22.01.25Ալեքսանդր Սիրունյանը կամովին հրաժարվել է ԲԴԽ անդամի թեկնածությունից. ԿոնջորյանՀաշվի առնելով այն հանգամանքը, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության մեջ որոշակի դիտարկումներ կան, նա հետ է քաշում իր թեկնածությունը մինչև իրավիճակը պարզաբանվի
12:11 • 22.01.25Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս խուսափել դեպի հայ-ադրբեջանական արևելյան սահման ճանապարհորդելուցՄիացյալ Թագավորություն զգուշացում է հրապարակել իր քաղաքացիների համար՝ նրանց խորհուրդ տալով խուսափել դեպի Հայաստան-Ադրբեջան արևելյան սահմանից 5 կմ հեռավորության վրա բոլոր ճանապարհորդություններից, չերթևել Նոյեմբերյան-Իջևան Մ16-Հ26 միջպետական ճանապարհով:
12:08 • 22.01.25Մոր կnղմից երեխայից հրաժարման դեպքեր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում առկա չենՆշենք, որ սոցիալական ցանցի խմբերից մեկում անանուն գրառում էր արվել, թե մայրը հրաժարվել է 9 տարեկան երեխայից և անհրաժեշտ է օգնությունը հորը, քանի որ սեզոնային աշխատանք է կատարում, իսկ օգտատերերը խնդրել էին դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
