Իրադարձային
-ից
-ը
11:58 • 22.01.25Ադրբեջանի կողմից օկnւպացված տարածքներում մնացած տրանսպորտային միջոցների համար գույքահարկ չպետք է վճարվի. Արմեն ԽաչատրյանԲացի այդ գույքահարկի ազատման ժամանակահատվածը պետք է լինի այն ժամանակահատվածը, երբ փաստացի առևանգվել է տրանսպորտային միջոցը և ոչ թե քրեական վարույթը հարուցելու ժամանակահատվածը»
11:22 • 22.01.25Երևանում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել. այն վերածվել է մոխրակույտիԺամանել են Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
11:18 • 22.01.25Թուրքիայում համազգային սուգ է հայտարարվելԹուրքիայում մեկօրյա համազգային սուգ է հայտարարվել, հայտնում է Anadolu գործակալությունը: Սուգը կապված է նախօրեին Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով 76 մարդու զոհվելու հետ:
10:36 • 22.01.25Կրթաթոշակներ՝ Չինաստանի համալսարաններում ուսանելու և գիտահետազոտական աշխատանք կատարելու համարՅուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել առավելագույնը երկու թեկնածու. հայտերը կարող են ներկայացվել միայն ՀՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի երաշխավորությամբ: Թեկնածուներից մեկը պետք է լինի կին։
10:23 • 22.01.25ՆԳ նախարարը ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ քննարկել է փոխգործակցությունն ընդլայնելու հնարավորություններըԱրփինե Սարգսյանն ընդգծել է ՄԱԿ-ի գրասենյակների հետ ՆԳ նախարարության լայնածավալ համագործակցությունը, որն ընդգրկում է նախարարության մանդատի շրջանակում առկա գործառույթները։
09:58 • 22.01.25Սիրիան խզել է Ռուսաստանի հետ «Տարտուս» նավահանգստի հետ կապված պայմանագիրըՌուսական «Ստրոյտրանսգազ» ընկերության հետ ներդրումային պայմանագիրը կնքվել է 2019 թվականին՝ 49 տարի ժամկետով։ Ըստ Սիրիայի տրանսպորտի նախկին նախարար Ալի Համուդի՝ փաստաթուղթը նախատեսում էր ռուսական կողմից ավելի քան 500 մլն դոլարով նավահանգստի կառավարում և ներդրումներ դրա արդիականացման համար։
09:39 • 22.01.25Շոլցն անդրադարձել է Մասկի աղմկահարույց ժեստին. միլիարդատերն ի պատասխան կանցլերին «հիմար» է անվանել«Եվրոպայում, Գերմանիայում կա խոսքի ազատություն, յուրաքանչյուրը կարող է ասել այն, ինչ ուզում է, նույնիսկ եթե միլիարդատեր է։ Բայց մենք չենք ընդունում, եթե խոսքը ծայրահեղ աջ ուժերին աջակցության մասին է»,- ասել է Օլաֆ Շոլցը՝ խոսելով ամերիկացի գործարարի ժեստի մասին։
09:19 • 22.01.25Թրամփի երդմնակալության արարողությունը դիտել է 24,6 մլն հեռուստադիտող. NielsenՉորս տարի առաջ, ըստ Nielsen-ի տվյալների, Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը դիտել է 33,8 միլիոն հեռուստադիտող։ 2017 թվականին մոտ 31 միլիոն մարդ հետևել է Թրամփի պաշտոնավարմանը:
09:11 • 22.01.25Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցելAFAD-ի արտակարգ իրավիճակների վարչությունը նաև հայտնել է, որ ժամը 23:38-ին ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Չանաքքալե նահանգի մոտ, որի կենտրոնը գտնվում է Էգեյան ծովում 8,65 կմ խորության վրա՝ Թուրքիայի ափից 7 կմ հեռավորության վրա։
09:04 • 22.01.25Հրդեհ՝ Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող կրպակներից մեկումՀրդեհը մեկուսացվել է ժամը 07:34-ին, մարվել՝ 07:57-ին: Այրվել է երկու կրպակ (մոտ 10 քմ), ջերմահարվել են կրպակներին կից գեղեցկության սրահի կախովի առաստաղը (մոտ 10 քմ) և մոտակայքում կայանած «Nissan» մակնիշի ավտոմեքենան:
08:33 • 22.01.25Հրդեհ՝ Երևանի սուպերմարկետներից մեկումՀրդեհը մեկուսացվել է ժամը 01։10-ին, մարվել՝ 01։22-ին։ Այրվել են դրամարկղի հատվածը (մոտ 1 քմ), երկու ցուցափեղկ՝ սննդով և կենցաղային իրերով (մոտ 16 քմ), մասամբ ջերմահարվել է կախովի առաստաղը (մոտ 20 քմ)։
08:10 • 22.01.25ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
23:38 • 21.01.25Արագածոտնի մարզում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներՎիրավորներին բեռնատարից դուրս են բերել Աշտարակի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։
23:28 • 21.01.25«Սևան» ՔԿՀ-ում բացվել է փայտամշակման ուսումնական կենտրոն-արհեստանոցԾրագրի վերաբերյալ խոսել են ՀՀ քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանը:
22:56 • 21.01.25Գեղարքունիքում բախվել են «Lexus»-ն ու «Mitsubishi»-ն․ կան տուժածներՎթարի փաստով Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
