Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Ռեջեփ Էրդողանին՝ Թուրքիայում լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի կապակցությամբ

20:07 • 21.01.25

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ Թուրքիայի նահանգում լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի կապակցությամբ։ Համապատասխան հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։

«Հարգելի պարոն նախագահ, ընդունեք խորին ցավակցություն լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած հրդեհի ողբերգական հետևանքների կապակցությամբ», - ասված է հեռագրում:

Պուտինը խնդրել է կարեկցանքի և աջակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին և մտերիմներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինման մաղթանքներ բոլոր տուժածներին:

Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով հրդեհի զոհերի թիվը հասել է 66-ի, տուժել է 51 մարդ։ 
Թուրքիայում այս առիթով սուգ է հայտարարվել։