Իրադարձային
-ից
-ը
13:20 • 13.01.25Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովՄարզերում հունվարի 13-ի ցերեկը, 14-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 15-17-ին, 18-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 13-15-ին Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց
13:11 • 13.01.25Իրանում երկրաշարժ է տեղի ունեցելԻրանի Բեհբահան քաղաքում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Mehr գործակալությունը: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցումները որևէ վնաս չեն պատճառել։
12:52 • 13.01.25Մեծ Բրիտանիայում բացվել է առաջին օրինական հաստատությունը, որտեղ թմրամոլները կարող են գնալ ու հերոին, կոկաին ստանալԻնչպես գրում է Daily Mail-ը, Գլազգոում գտնվող Thistle Centre-ում թմրամոլներն ապօրինի նյութերն ընդունում են մաքուր և հիգիենիկ միջավայրում և Շոտլանդիայի կառավարությունը լիահույս է, որ այս կենտրոն այցելողները կխրախուսվեն՝ կախվածությունը հաղթահարելու համար:
12:25 • 13.01.25Երևան-Վանաձոր ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվելՄինչ հրշեջների ժամանումը՝ կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները կանխել են կրակի տարածումն ու մարել այն:
12:10 • 13.01.252024-ին ՀՀ է այցելել շուրջ 2 մլն 215 հազար զբոսաշրջիկ. նվազել են այցելությունները ՌուսաստանիցՄիաժամանակ Հնդկաստանից, ԱՄԷ-ից, Վրաստանից, Իրանից, Ֆրանսիայից, Չինաստանից, Հարավային Կորեայից զբոսաշրջիկների թիվն ավելացել է:
11:46 • 13.01.25Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են. Փաշինյան«Մենք համերաշխ ենք բոլոր տուժածների, ներառյալ Լոս Անջելեսում և ամբողջ Կալիֆոռնիայում մեր կենսունակ հայ համայնքի հետ: Հոգով ձեզ հետ ենք և ուժ ենք մաղթում այս ողբերգական պահին»,- նշել է Փաշինյանը։
11:24 • 13.01.25Ucom-ը ստացել է կnռուպցիայի և կաշառակերnւթյան հակազդման համակարգի ISO 37001 ստանդարտի միջազգային հավաստագիրՀամակարգը օգնում է կազմակերպությանը կանխարգելել, հայտնաբերել և արագ արձագանքել կաշառակերության դեպքերին:
11:16 • 13.01.25Ավինյանը փոխհատուցել է ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը. խոսնակ«Բացի այդ, քաղաքապետը հանձնարարել է մանրամասն ուսումնասիրել կատարված գնման գործընթացը՝ պարզելու համար, թե ովքեր են պատասխանատու նշված ծախսերի համար: Նշված հանձնարարականի արդյունքների վերաբերյալ հընթացս տեղեկատվություն կտրամադրեմ»,- գրել է Կոստանյանը:
11:00 • 13.01.25Սևան քաղաքի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմինՏեղում պարզվել է, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 68-ամյա Վարդան Ս-ն է, ով ըստ նախնական տեղեկությունների 4-րդ հարկից կամ իրեն ցած է նետել, կամ անզգուշաբար վայր է ընկել։
10:44 • 13.01.25Տրանսպորտային քարտ հնարավոր է ձեռք բերել մետրոպոլիտենի 10 կայարանների տերմինալներից և Երևանի քաղաքապետարանին պատկանող 2 տեղեկատվական աջակցման կետերիցՏրանսպորտային քարտ հնարավոր է ձեռքբերել նաև Երևանի քաղաքապետարանին պատկանող 2 տեղեկատվական աջակցման կետերից, որոնք գտնվում են Հանրապետության և Ֆրանսիայի հրապարակներին կից:
10:34 • 13.01.25Նոյեմբերից ավտոբուսները բերված են, ինչո՞ւ պետք է հիմա ամբողջ քաղաքապետարանով վարորդ փնտրենք. Ավինյան (տեսանյութ)Ավինյանը նշեց, որ հիմա գնում ենք էական փոփոխությունների տոմսային համակարգում, և այս փոփոխությունները դժվար են, որովհետև ամբողջապես համակարգը փոխվում է:
10:28 • 13.01.25Այսպիսի խաղով աշխարհի ցանկացած թիմի կարող ենք հաղթել. Լևանդովսկի«Բարսելոնան» Իսպանիայի Սուպերգավաթի ամենատիտղոսակիր ակումբն է։ Նրանք այս տիտղոսին արժանացել են 14 անգամ։ Երկրորդ տեղում «Ռեալն» է:
10:04 • 13.01.25Հունվարի 12-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա, 15 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնությունԴեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա և 15 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
08:52 • 13.01.25Ադրբեջանա-իրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցելՑնցումները գրանցվել են 26 կմ խորության վրա:
08:32 • 13.01.25Երևանի Ջանիբեկյան փողոցում «Hyundai»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրական սյանը․ կան տnւժածներՓրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դուրս բերել ուղևորին (Ա. Ջ., ծնված 2001 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տ. Հ.-ն և Ա. Ջ-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
