Իրադարձային
-ից
-ը
13:34 • 12.01.25Թրամփի որդին «կաշառել» է գրենլանդացիներին, որպեսզի նրանք հրապարակավ աջակցեն ԱՄՆ-ի կողմից կղզու գնմանը. BildԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, որն օրերս այցելել էր Դանիային պատկանող Գրենլանդիա կղզի ու հանդիպել տեղի բնակիչների հետ, «կաշառել» է անօթևան և կարիքավոր գրենլանդացիներին, որպեսզի նրանք հրապարակավ աջակցեն ԱՄՆ-ի կողմից կղզու գնմանը, գրում է Bild-ը:
12:51 • 12.01.25Ծաղկաձորի ճոպանուղու վերջին կայանից ոտքով ուղևորվել են դեպի Բջնի. երիտասարդ լեռնագնացներին օգնության են հասել փրկարարներըՀունվարի 11-ին, ժամը 19:24-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու լեռնագնաց Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու վերջին կայանից ոտքով ուղևորվել են դեպի Բջնի գյուղ, սակայն հայտնվել են անտառամերձ հատվածում և չեն կարողանում ինքնուրույն իջնել։
12:40 • 12.01.25Գեղարքունիքում թալանել են զnhված զինծառայnղի տունը՝ հափշտակելով գումար, ոսկյա զարդեր ու հիշատակի անկյունում դրված իրերըՏունը պատկանում է 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություն կատարած հակառակորդին Ջերմուկի դիրքերում հետ մղելու ժամանակ զոհված 54-ամյա Արմեն Գասպարյանին։
12:31 • 12.01.25Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՕջախը գտնվել է 5 կմ խորության վրա։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան, գրում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը:
12:27 • 12.01.25Կանխվել է Վերին Խոտանան գյուղի հարակից տարածքում բռնկված հրդեհի տարածումը դեպի անտառային հատվածՀունվարի 11-ին՝ ժամը 22։53-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք, առկա է տարածվելու վտանգ դեպի անտառ:
12:03 • 12.01.25Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներՇվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հունվարի 12-ին՝ ժամը 13.00-17.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում է չանհանգստանալ։
11:57 • 12.01.25Հյուսիսային պողոտայի սուպերմարկետներից մեկի պահեստում հրդեհ է բռնկվելՀրդեհը մեկուսացվել է ժամը 09:00-ին, մարվել՝ 09:28-ին: Սուպերմարկետի պահեստային հատվածում (մոտ 10 քմ) այրվել են պարենային ապրանքներ (մոտ 4 խմ), էլեկտրական լարեր (մոտ 5 գմ) և ջերմահարվել՝ 2 սառնարան:
10:31 • 12.01.25Կալիֆոռնիայում անտառային հրդեհները խլել են 16 մարդու կյանք (լուսանկարներ)Միաժամանակ, տեղի ոստիկանությունը հայտնել է, որ առնվազն 13 մարդ անհետ կորել է, սակայն դեռ պարզ չէ՝ արդյոք այս դեպքերը կապված են հրդեհների հետ։ Լոս Անջելեսի շրջանում հրդեհների տարածքը հասել է գրեթե 15 հազար հեկտարի։ Հրդեհից ավերվել է ավելի քան 12,000 շենք։ Լոս Անջելեսի առնվազն 153,000 բնակիչ անցած գիշեր տարհանվել է։
10:18 • 12.01.25ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհՇիրակի մարզում, Թալինի, Արագածի, Ալագյազի տարածաշրջաններում, Հրազդան, Չարենցավան, Սևան, Գավառ, Վարդենիս քաղաքներում և Երևան-Սևան, Սարավան-«Զանգեր», Մաստարա-Լանջիկ, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է:
21:02 • 11.01.25Կոտայքում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակումՎթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
20:54 • 11.01.25«Ատալանտան» և «Ուդինեզեն» կիսել են միավորներըԱնցկացրած 20 հանդիպումներից հետո «Ուդինեզեն» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 26 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը։
20:46 • 11.01.25Ստրասբուրգում տրամվայների բախման հետևանքով կա ավելի քան 20 տուժած․ The Sun«Ներկայումս իրականացվում է փրկարարական գործողություն։ Նախնական տվյալներով առնվազն 30 մարդ վիրավորվել է», - ասվում է հրատարակության մեջ:
20:25 • 11.01.25Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեկ օրվա ընթացքում, ընդանուր առմամբ, վթարի է ենթարկվել 27 մեքենաՎթարիների մասնակից վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
19:50 • 11.01.25Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթՀրդեհը մեկուսացվել է ժամը 16:28-ին, մարվել՝ 16:45-ին: Այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է գյուղի 10 բնակիչ։
19:15 • 11.01.25Հայաստանում երկրաշարժ է գրանցվելԷպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
